Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը Ժնևում ներկայացրել է Հայաստանում քաղաքաշինության, ճարտարապետության և բնակարանաշինության բնագավառներում իրականացվող աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+18.09 oC

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը Ժնևում ներկայացրել է Հայաստանում քաղաքաշինության, ճարտարապետության և բնակարանաշինության բնագավառներում իրականացվող աշխատանքները

15:22 12.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման կոմիտեի 85-րդ նստաշրջանին։

Նա ներկայացրել է Հայաստանում քաղաքաշինության, ճարտարապետության և բնակարանաշինության բնագավառներում իրականացվող աշխատանքները, ոլորտային բարեփոխումների ընթացքը և հետագա քայլերը։

Նստաշրջանի ընթացքում քննարկվել է «ՀՀ քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման վերաբերյալ երկրի նկարագիր» փաստաթուղթը։ Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները փաստաթղթի վերջնականացման և հրապարակման նպատակով։

Նստաշրջանին մասնակցել է նաև Քաղաքաշինության կոմիտեի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետ Էրիկ Հովսեփյանը, ով ընտրվել է ՄԱԿ-ի ԵՏՀ-ի քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման կոմիտեի բյուրոյի անդամ։ Բյուրոյի անդամությունը կապահովի առավել մեծ ներգրավվածություն ԵՏՀ-ի կողմից իրականացվող ոլորտային ծրագրերում, կնպաստի անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնմանը, Հայաստանում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի, ներդրումային հնարավորությունների ներկայացմանը։

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ 2024 թվականի նոյեմբերին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հիմնվելու է ՄԱԿ-ի ԵՏՀ-ի գերազանցության կենտրոն։ Նման կենտրոններ գործում են ՄԱԿ-ի անդամ 8 պետություններում։

Հայաստանի գերազանցության կենտրոնը առաջինն է լինելու տարածաշրջանում և կարևոր դեր է ունենալու ոլորտային հետազոտությունների իրականացման, ՄԱԿ-ի ԵՏՀ-ի անդամ պետությունների հետ համագործակցության զարգացման, Համալսարանում կրթական բարեփոխումների շարունակականության ապահովման գործում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չիկագոյում բեռնատար գնացք են թալանել

21:00 12.10.2024

Չիկագոյում բեռնատար գնացք են թալանել

Չիկագոյում բեռնատար գնացք են թալանել, հայտնում է ABC7-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ «Չիկագոյի ոստիկանությունը հետաքննում է գնացքի կողոպուտը, որը տեղի է ունեցել ուրբաթ կեսօրին Վեսթ Սայդում», – ասվում է զեկույցում: Ականատեսները պատմել են, որ ավելի քան մեկ տասնյակ գողեր մեկ ժամ շարունակ ապրանքներ են գողացել բեռնատար գնացքից, մինչև ոստիկանությունը ժամանել է: Առնվազն վեց հանցագործ է բերման ենթարկվել։ […] ...

Չարլզ III թագավորը չի խանգարի Ավստրալիային լքել բրիտանական թագը. Daily Mail

20:52 12.10.2024

Չարլզ III թագավորը չի խանգարի Ավստրալիային լքել բրիտանական թագը. Daily Mail

Չարլզ III թագավորը չի միջամտի Ավստրալիային, եթե այն լքի բրիտանական թագը և հռչակվի անկախ հանրապետություն։ Այս մասին հայտնում է Daily Mail թերթը։ Չարլզ III-ը հաջորդ շաբաթ կայցելի Ավստրալիա։ Մինչ այս հանդիպման խնդրանքով նրան է դիմել Ավստրալիայի հանրապետական ​​շարժումը (ՀՀՇ)։ Նամակում ասվում է, որ «ժամանակն է, որ Ավստրալիան հավասար դիրքի վրա կանգնի այլ ազգերի հետ միջազգային […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի հարավի մարտերում սպանել է «Հեզբոլլահ»-ի 50 զինված կողմնակիցների

20:40 12.10.2024

Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի հարավի մարտերում սպանել է «Հեզբոլլահ»-ի 50 զինված կողմնակիցների

Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները 24 ժամվա ընթացքում Լիբանանի հարավում մարտերում սպանել են լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման 50 զինված գրոհայինների։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ իսրայելցի զինվորականները Լիբանանի հարավում արշավանքների ժամանակ հայտնաբերել են «ստորգետնյա թունելներ, հրթիռային կայաններ, ականանետեր և հակատանկային հրթիռներ», ինչպես նաև ռազմական օբյեկտներ, «Հեզբոլլահ» շարժման ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք։ ...

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 320 հրթիռ և արկ

20:30 12.10.2024

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 320 հրթիռ և արկ

Իսրայելի զինվորականները ուրբաթ և շաբաթ օրերին՝ հոկտեմբերի 11-ին և 12-ին, հայտնաբերել են 320 հրթիռների և արկերի արձակում «Հեզբոլլահ» շիական կազմակերպության զինյալների կողմից Լիբանանից դեպի հրեական պետության տարածք։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Բանակը կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին «Հեզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից»,- ասվում է հայտարարության մեջ։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսեց «Հյուսիսի […] ...

«Եթե չլիներ այս ծրագիրը, տուն կառուցելու համարձակություն չէինք ունենա». ԼՂ-ից տեղահանվածը՝ պետական աջակցության ծրագրի մասին

20:18 12.10.2024

«Եթե չլիներ այս ծրագիրը, տուն կառուցելու համարձակություն չէինք ունենա». ԼՂ-ից տեղահանվածը՝ պետական աջակցության ծրագրի մասին

«Եթե չլիներ այս ծրագիրը՝ տուն կառուցելու համարձակություն չէինք ունենա, բայց որ գիտենք՝ օգնություն ունենք պետության կողմից, գտանք այդ համաձակությունը և կառուցեցինք մեր տունը»․ ԼՂ-ից տեղահանված Եվա Ավետիսյանը՝ Սարիգյուղում հաստատվելու և Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու մասին։ Մանրամասները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեսանյութում։   ...

Մայք Թայսոնը Ջեյք Փոլի հետ մենամարտից առաջ խոսել է իր տրամադրության մասին

20:10 12.10.2024

Մայք Թայսոնը Ջեյք Փոլի հետ մենամարտից առաջ խոսել է իր տրամադրության մասին

Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը հայտնել է, որ մտադիր է մենամարտի սկզբում նոկաուտի ենթարկել բլոգեր Ջեյք Փոլին: Մարզիկի խոսքերը մեջբերում է MMA Fighting-ը։ «Ես զգում եմ, որ պատրաստ եմ առավելագույնի։ Վստահ եմ, որ բոլորը ռինգում մեծ ցավ կտեսնեն: Եթե ​​նա չփախչի ինձնից, առաջին ռաունդում կտեսնեք նոկաուտ»,- ասել է Թայսոնը։ Թայսոնի ու Փոլի մենամարտը տեղի կունենա նոյեմբերի […] ...

BACK_TO_TOP