Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանը և Իրանը քայլեր կձեռնարկեն Իսրայելի կողմից Սիրիային սպառնացող վտանգի դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+20.09 oC

Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանը և Իրանը քայլեր կձեռնարկեն Իսրայելի կողմից Սիրիային սպառնացող վտանգի դեմ

14:35 12.10.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է` Անկարան ակնկալում է, որ Ռուսաստանը և Իրանը «արդյունավետ միջոցներ» կձեռնարկեն Իսրայելի կողմից Սիրիային սպառնացող վտանգի դեմ։

«Անհրաժեշտ է, որ Ռուսաստանը, Իրանը և Սիրիան ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկեն այս իրավիճակի դեմ, որը մեծագույն վտանգ է ներկայացնում Սիրիայի տարածքային ամբողջականության համար: Ուստի, հաշվի առնելով Իսրայելի ջանքերը՝ մի կողմից ամբողջ տարածաշրջանում պատերազմը տարածելու, մյուս կողմից՝ ահաբեկչական կազմակերպությունների պառակտիչ ու կործանարար գործունեությունը, մենք պետք է հրաժարվենք մանր շահերի համար հաշվարկներից և համերաշխ փրկենք տարածաշրջանը։ Մեր բեռը ծանր է, և մենք շատ աշխատանք ունենք անելու», – Բալկանյան շրջագայությունից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է թուրք առաջնորդը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարմիր մահիկը հայտնել է Գազայում երեխաների ծանր վիճակի մասին

19:25 12.10.2024

Կարմիր մահիկը հայտնել է Գազայում երեխաների ծանր վիճակի մասին

Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է, որ Գազայի հատվածում ապրող երեխաների 90%-ը տառապում է սննդի պակասից: «Վերջին 12 ամիսների ընթացքում Գազայի հատվածում մարդիկ տառապել են սովից, իսկ երեխաների 90%-ը տառապում է սննդի պակասից: Մարդկային տառապանքը չպետք է դառնա նորմալ երևույթ», – գրել է կազմակերպությունը սոցցանցերում: Կազմակերպությունը նաև վերահաստատել է շարունակվող ճգնաժամը դադարեցնելու համար աշխատելու անհրաժեշտությունը: ...

Հռոմում տեղի է ունենում հանրահավաք՝ հանուն Պաղեստինի

19:15 12.10.2024

Հռոմում տեղի է ունենում հանրահավաք՝ հանուն Պաղեստինի

Հռոմի կենտրոնում մի քանի հազար մարդ է մասնակցում Պաղեստինի համար անցկացվող ցույցին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մեկ շաբաթ առաջ նմանատիպ ցույցն ավարտվել է ոստիկանության հետ բախումներով, որտեղ տասնյակ մարդիկ են վիրավորվել, հիմնականում՝ իրավապահներ։ Ի տարբերություն նախորդ ակցիայի, իշխանությունները կազմակերպիչներին թույլատրել են երթ անցկացնել Իտալիայի մայրաքաղաքի փողոցներով ու հրապարակներով։ Երթը մեկնարկել է Piazzale Ostiense-ից և մտադիր […] ...

Լեհաստանը հայտնել է Բելառուսի հետ սահմանին զոհերի թվի նվազման մասին

19:05 12.10.2024

Լեհաստանը հայտնել է Բելառուսի հետ սահմանին զոհերի թվի նվազման մասին

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ 2024 թվականի սկզբից ի վեր լեհ-բելառուսական սահմանին մահացել է ոչ ավելի, քան 2 մարդ, մահացած միգրանտների թիվը հասել է 18-ի: «Այս տարի երկու մարդ է մահացել Բելառուսի հետ սահմանին, mեկ տարի առաջ՝ 2023 թվականին, 18 մարդ»,- ասել է Տուսկը իր գլխավորած «Քաղաքացիական կոալիցիայի» համագումարում։ Նրա ելույթը հեռարձակել է […] ...

2․1 մագնիտուդով երկրաշարժ` Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք

18:56 12.10.2024

2․1 մագնիտուդով երկրաշարժ` Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք

Հոկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 18:17-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14։17-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․89⁰ և արևելյան երկայնության 45.44⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Մբապեն նշել է Ֆրանսիայի հավաքականում հանդես գալու պայմանը

18:50 12.10.2024

Մբապեն նշել է Ֆրանսիայի հավաքականում հանդես գալու պայմանը

Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ասել է, որ ցանկանում է ազգային թիմում խաղալ միայն կարևոր հանդիպումներում, հայտնում է Footmercato-ն։ Հաղորդվում է, որ այս որոշման պատճառ է դարձել ֆուտբոլիստի ցանկությունը՝ կենտրոնանալ Մադրիդի «Ռեալում» խաղալու վրա՝ 2025 թվականի «Ոսկե գնդակը» նվաճելու հնարավորություն ունենալու, ինչպես նաև վնասվածք ստանալու ռիսկը նվազագույնի հասցնելու համար։ Մբապեն վնասվածք է […] ...

ՃՏՊ Գյումրի-Երևան ավտոճանապարհին. կա տուժած

18:40 12.10.2024

ՃՏՊ Գյումրի-Երևան ավտոճանապարհին. կա տուժած

Հոկտեմբերի 12-ին, ժամը 13:36-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բենիամին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1957 թ.) […] ...

BACK_TO_TOP