ՃՏՊ Սեբաստիայի փողոցում. կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+25.09 oC

ՃՏՊ Սեբաստիայի փողոցում. կան տուժածներ

12:32 12.10.2024

Հոկտեմբերի 12-ին, ժամը 09:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. կան տուժածներ և արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 16/1 շենքի մոտակայքում բախվել են «Honda» (վարորդ՝ Վ. Մ., ծնված 2003 թ.), «Mitsubishi» (վարորդ՝ Շ. Մ.), «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս. Ա., ծնված 1956 թ.) և «Opel» (վարորդ՝ Գ. Բ., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները. հրդեհի նշաններ չկան:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Հ. Գ.-ն (ծնված 1977 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Շ. Մ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակությունը այցելել է սահմանագոտի

17:03 12.10.2024

Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակությունը այցելել է սահմանագոտի

Հոկտեմբերի 12-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակությունը բուհի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելել է սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային ու թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Համալսարանի պատվիրակության կազմում էին բուհի պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները, ինչպես նաև դասախոսական կազմի ներկայացուցիչներ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքների մանրամասները, այնուհետև […] ...

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման միակ խոչընդոտը Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է. Ռուբեն Ռուբինյան

17:00 12.10.2024

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման միակ խոչընդոտը Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է. Ռուբեն Ռուբինյան

Թուրքիայում սխալ ընկալում կա, թե հայկական սփյուռքի դիրքորոշումը եղել կամ մնում է խոչընդոտ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման ճանապարհին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի շրջանակում անցկացվող պանելային քննարկմանը: «Թուրքիայում սխալ ընկալում կա, թե հայկական սփյուռքի դիրքորոշումը եղել կամ մնում […] ...

Իրանն արգելել է ինքնաթիռում կապի ցանկացած էլեկտրոնային միջոց կրելը

16:53 12.10.2024

Իրանն արգելել է ինքնաթիռում կապի ցանկացած էլեկտրոնային միջոց կրելը

Ինքնաթիռում կապի ցանկացած էլեկտրոնային միջոց կրելը, բացառությամբ բջջային հեռախոսների, արգելվել է, ասել է Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջաֆար Յազերլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Յազերլուի հայտարարությունը հնչել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին՝ հոկտեմբերի սկզբին Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակումից և սեպտեմբերի կեսերին Լիբանանում պեյջերների զանգվածային պայթյուններից հետո: «Ինքնաթիռում կապի ցանկացած էլեկտրոնային միջոց […] ...

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

16:46 12.10.2024

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13:36-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Ռ. Ղ.-ին (ծնված 1983 թ․) իջեցրել (մոտ 100 մ) և մոտեցրել են […] ...

«Նոու Կամպ»-ի շինհրապարակում ռումինացի և ալբանացի բանվորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

16:35 12.10.2024

«Նոու Կամպ»-ի շինհրապարակում ռումինացի և ալբանացի բանվորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

Ռումինացի և ալբանացի բանվորները, որոնք աշխատում են «Բարսելոնայի» տնային մարզադաշտի՝ «Կամպ Նոուի» վերակառուցման վրա, ծեծկռտուք են կազմակերպել, ինչի հետևանքով վեց մարդ թեթև վնասվածքներ է ստացել, հայտնում է COPE-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ աշխատողները ծեծկռտուքի ընթացքում օգտագործել են փայտեր։ Դեռևս հայտնի չէ, թե ինչն է եղել կոնֆլիկտի պատճառը: Սա առաջին դեպքը չէ, երբ աշխատողների միջև ծեծկռտուք է տեղի […] ...

«Խաղաղության խաչմերուկ»-ի հարցում «ՌԴ-ն ուզում է մասնակցություն ունենալ ամենաբարձր մակարդակով». Արման Եղոյան

16:26 12.10.2024

«Խաղաղության խաչմերուկ»-ի հարցում «ՌԴ-ն ուզում է մասնակցություն ունենալ ամենաբարձր մակարդակով». Արման Եղոյան

««Խաղաղության խաչմերուկ»-ի հարցում «ՌԴ-ն ուզում է մասնակցություն ունենալ ամենաբարձր մակարդակով»»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP