Ամենաթանկ կազմ ունեցող ակումբներն աշխարհում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+20.09 oC

Ամենաթանկ կազմ ունեցող ակումբներն աշխարհում

15:14 12.10.2024

Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) ներկայացրել է ամենաթանկ կազմ ունեցող ակումբների ցուցակը։

Առաջին տեղում Մադրիդի «Ռեալն» է։ Իսպանիայի չեմպիոնի ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 1,728 միլիարդ եվրո։ Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» չի ընդգրկվել լավագույն տասնյակում և հայտնվել է 13-րդ տեղում (800 միլիոն եվրո): Հատկանշական է, որ լավագույն տասնյակում ամենաշատը՝ 6 ակումբ ունի Անգլիան:

Ամենաթանկ կազմ ունեցող ակումբների տասնյակը.

1․ «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 1,728 միլիարդ եվրո

2․ «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 1,471 միլիարդ եվրո

3․ «Չելսի» (Անգլիա)՝ 1,388 միլիարդ եվրո

4․ «Արսենալ» (Անգլիա)՝ 1,225 միլիարդ եվրո

5․ «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 1,124 միլիարդ եվրո

6․ «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 1,099 միլիարդ եվրո

7․ ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 1,088 միլիարդ եվրո

8․ «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 989 միլիոն եվրո

9․ «Տոտենհեմ» (Անգլիա)՝886 միլիոն եվրո

10․ «Բայեր» (Գերմանիա)՝ 862 միլիոն եվրո:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարմիր մահիկը հայտնել է Գազայում երեխաների ծանր վիճակի մասին

19:25 12.10.2024

Կարմիր մահիկը հայտնել է Գազայում երեխաների ծանր վիճակի մասին

Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է, որ Գազայի հատվածում ապրող երեխաների 90%-ը տառապում է սննդի պակասից: «Վերջին 12 ամիսների ընթացքում Գազայի հատվածում մարդիկ տառապել են սովից, իսկ երեխաների 90%-ը տառապում է սննդի պակասից: Մարդկային տառապանքը չպետք է դառնա նորմալ երևույթ», – գրել է կազմակերպությունը սոցցանցերում: Կազմակերպությունը նաև վերահաստատել է շարունակվող ճգնաժամը դադարեցնելու համար աշխատելու անհրաժեշտությունը: ...

Հռոմում տեղի է ունենում հանրահավաք՝ հանուն Պաղեստինի

19:15 12.10.2024

Հռոմում տեղի է ունենում հանրահավաք՝ հանուն Պաղեստինի

Հռոմի կենտրոնում մի քանի հազար մարդ է մասնակցում Պաղեստինի համար անցկացվող ցույցին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մեկ շաբաթ առաջ նմանատիպ ցույցն ավարտվել է ոստիկանության հետ բախումներով, որտեղ տասնյակ մարդիկ են վիրավորվել, հիմնականում՝ իրավապահներ։ Ի տարբերություն նախորդ ակցիայի, իշխանությունները կազմակերպիչներին թույլատրել են երթ անցկացնել Իտալիայի մայրաքաղաքի փողոցներով ու հրապարակներով։ Երթը մեկնարկել է Piazzale Ostiense-ից և մտադիր […] ...

Լեհաստանը հայտնել է Բելառուսի հետ սահմանին զոհերի թվի նվազման մասին

19:05 12.10.2024

Լեհաստանը հայտնել է Բելառուսի հետ սահմանին զոհերի թվի նվազման մասին

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ 2024 թվականի սկզբից ի վեր լեհ-բելառուսական սահմանին մահացել է ոչ ավելի, քան 2 մարդ, մահացած միգրանտների թիվը հասել է 18-ի: «Այս տարի երկու մարդ է մահացել Բելառուսի հետ սահմանին, mեկ տարի առաջ՝ 2023 թվականին, 18 մարդ»,- ասել է Տուսկը իր գլխավորած «Քաղաքացիական կոալիցիայի» համագումարում։ Նրա ելույթը հեռարձակել է […] ...

2․1 մագնիտուդով երկրաշարժ` Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք

18:56 12.10.2024

2․1 մագնիտուդով երկրաշարժ` Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք

Հոկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 18:17-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14։17-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․89⁰ և արևելյան երկայնության 45.44⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Մբապեն նշել է Ֆրանսիայի հավաքականում հանդես գալու պայմանը

18:50 12.10.2024

Մբապեն նշել է Ֆրանսիայի հավաքականում հանդես գալու պայմանը

Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ասել է, որ ցանկանում է ազգային թիմում խաղալ միայն կարևոր հանդիպումներում, հայտնում է Footmercato-ն։ Հաղորդվում է, որ այս որոշման պատճառ է դարձել ֆուտբոլիստի ցանկությունը՝ կենտրոնանալ Մադրիդի «Ռեալում» խաղալու վրա՝ 2025 թվականի «Ոսկե գնդակը» նվաճելու հնարավորություն ունենալու, ինչպես նաև վնասվածք ստանալու ռիսկը նվազագույնի հասցնելու համար։ Մբապեն վնասվածք է […] ...

ՃՏՊ Գյումրի-Երևան ավտոճանապարհին. կա տուժած

18:40 12.10.2024

ՃՏՊ Գյումրի-Երևան ավտոճանապարհին. կա տուժած

Հոկտեմբերի 12-ին, ժամը 13:36-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բենիամին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1957 թ.) […] ...

BACK_TO_TOP