19:32 11.10.2024
Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել Ճարտարապետության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որը զուգակցվել է «Երևանը երեկ և այսօր» խորագրով ցուցահանդեսի բացմամբ։
Մասնագիտական տոնի առթիվ ճարտարապետներին շնորհավորել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ մաղթելով ստեղծագործելու լայն դաշտ։
«Այսօր ավելի քան երբևէ ճարտարապետները պահանջված են ինչպես մասնավոր, այնպես էլ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում։ Կուզենայի ընդգծել հեռանկարային խոշոր ծրագրերի, օրինակ՝ Ակադեմիական քաղաքի կարևորությունը, որոնք դաշտ են ստեղծում արտերկրի ճարտարապետական արվեստանոցների հետ համագործակցության, մեր մասնագետների կարողությունների առավել լայն դրսևորման, ստեղծարար մոտեցման համար։ Ճարտարապետները կյանքի են կոչում գաղափարներ, որոնք արտացոլում են ժամանակը, իսկ հաճախ էլ ժամանակից առաջ են անցնում՝ կանխորոշելով մասնագիտության հեռանկարը»,-ընդգծել է կոմիտեի ղեկավարը:
Ճարտարապետներին շնորհավորել են նաև Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Բարսեղյանը։
Ճարտարապետության համաշխարհային օրվա կապակցությամբ, ինչպես նաև ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառներում ունեցած նշանակալի ավանդի համար Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ոլորտի մի խումբ մասնագետների պարգևատրել է «Տրդատ ճարտարապետ», «Մոմիկ ճարտարապետ», «Ալեքսանդր Թամանյան» և «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալներով, ինչպես նաև շնորհակալագրերով։
Միջոցառմանը ներկա են գտնվել ճարտարապետներ՝ տարբեր երկրներից, որոնք այս օրերին մասնակցում են Երևանում անցկացվող Ճարտարապետության փառատոնին։
Ճարտարապետների մասնագիտական տոնն ամբողջ աշխարհում նշվում է հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը։ Այս տարի Հայաստանում այն զուգակցվում է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Երևանի գլխավոր հատակագծի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմամբ։
«Երևանը երեկ և այսօր» ցուցահանդեսում ներկայացված են մայրաքաղաքի՝ տարբեր թվականների գլխավոր հատակագծերը, երևանյան բազմաթիվ շինությունների և հուշարձանների էսքիզներ, լուսանկարներ, մանրակերտներ և հուշամեդալներ։ Ցուցահանդեսը գործելու է մինչև դեկտեմբեր։
21:45 11.10.2024
Իսրայելը Թուրքիայի դեմ երբեք ոչ մի պլան չի ունեցել. Իսահակ Հերցոգ19:54 11.10.2024
Ապագայում ո՞վ է փոխարինելու Մխիթարյանին «Ինտերում»19:17 11.10.2024
Նարեկ Տերյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից19:11 11.10.2024
Ֆլորիդայում «Միլթոն» փոթորկի զոհերի թիվը հասել է 16-ի19:05 11.10.2024
«Շիրակը» նոր մարզիչ ունի18:48 11.10.2024
«Բալետ Փարաջանով»՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին18:42 11.10.2024
«Աթլետիկոյի» ստադիոնը անվանափոխվել է18:05 11.10.2024
Ալեքսանդր Օվեչկինն այլևս NHL-ի ամենաբարձր վարձատրվող հոկեյիստը չէ17:55 11.10.2024
Կլիմայական ճգնաժամն ազդում է զբոսաշրջության վրա16:27 11.10.2024
Հայ բադմինտոնիստները մասնակցել են պատանեկան ԱԱ-ին15:47 11.10.2024
Հայ մրցավարները սպասարկելու են Ազգերի լիգայի խաղ14:48 11.10.2024
Հոկտեմբերի 12-ի ցերեկը ջերմաստիճանը կրկին կբարձրանա14:45 11.10.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրին14:39 11.10.2024
Իրանի նախագահը Իսրայելին կոչ է արել դադարեցնել մարտերը14:07 11.10.2024
Վալերի Ծառուկյանի ակումբը նոր մարզիչ կունենա13:48 11.10.2024
Հայտարարվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի հաղթողը13:42 11.10.2024
Ո՞վ է դարձել NHL-ի պատմության առաջին կին մարզիչը13:03 11.10.2024
Յուրգեն Կլոպը պայմանագիր է ստորագրել «Ռեդ Բուլի» հետ12:55 11.10.2024
Թուրքիայի ափերի մոտ 5,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել12:40 11.10.2024
«Ռեալը» նախապատրաստվում է «Ոսկե գնդակի» տոնակատարությանը22:28 11.10.2024
Իլհամ Ալիևը սկսում է Ստեփանակերտը ադրբեջանցիներով բնակեցնելու գործընթացըՕկուպացված Ստեփանակերտում սկսվել է հայերին պատկանող տների զանգվածային ապամոնտաժումը: Հայտարարությամբ է հանդես եկել Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։ Ի՞նչ են քանդել և արդյո՞ք ադրբեջանցիները սկսել են Արցախի զանգվածային բնակեցումը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Սերգեյ Շահվերդյանը, ով նաև Արցախի մշակույթի նախկին նախարարն է, իր […] ...
21:57 11.10.2024
ԵՄ երկրները հանդես են եկել Իսրայելին զենքի մատակարարումների սահմանափակման օգտինՄիջերկրական ԵՄ գագաթնաժողովին (MED-9) մասնակցած պետությունների և կառավարությունների ղեկավարները կոչ են արել կասեցնել Իսրայելին Գազայի հատվածում և հարավային Լիբանանում ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվող զենքի մատակարարումը։ Այս մասին գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ֆրանսիան կոչ է արել դադարեցնել զենքի արտահանումը, որն օգտագործվում է պատերազմում: Մյուս առաջնորդներն այստեղ արել են նույնը, և […] ...
21:45 11.10.2024
Իսրայելը Թուրքիայի դեմ երբեք ոչ մի պլան չի ունեցել. Իսահակ ՀերցոգԻսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն անդրադարձել է Թուրքիայի նախագահի վերջին հայտարարություններին: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Նա «Խոշոր ամերիկյան-հրեական կազմակերպությունների նախագահների համաժողովի» ընթացքում, որն անցկացվել է Երուսաղեմում, ասել է. «Ես տեսա Թուրքիայի ղեկավարի որոշակի մեկնաբանությունները, այսպես կոչված, Թուրքիայի դեմ Իսրայելի պլանների մասին: Ես ցանկանում եմ բացահայտ կերպով նշել, որ Իսրայելը Թուրքիայի դեմ երբեք ոչ մի պլան […] ...
21:37 11.10.2024
Անդրե Կալիզիրի գիտելիքները Հայաստանի ու Ֆարերյան կղզիների մասին. ՀՖՖ-ի տեսանյութըՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է տեսանյութ, որում ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Անդրե Կալիզիրին հարցեր են տալիս Հայաստանի ու Ֆարերյան կղզիների վերաբերյալ և նա պետք է գուշակի, թե որն է ճիշտը: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը արտագնա խաղում ոչ-ոքի՝ 2-2 է ավարտել հանդիպումը Ֆարերյան կղզիների թիմի հետ: ...
21:28 11.10.2024
ՀՀ քաղաքացիների համոզմունքը պիտի ավելի ու ավելի խորանա Հայաստանում արդարության, արդարադատության, օրենքի և օրինականության առկայության առումով. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ձևավորման 10-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Արամ Խաչատրյան համերգասրահում: Վարչապետը շնորհավորել է ներկաներին՝ Քննչական կոմիտեի ձևավորման 10-րդ տարեդարձի առիթով, շնորհակալություն հայտնել բոլորին այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Կառավարության և Ազգային ժողովի կողմից ոլորտում իրականացված բարեփոխումների լայն շրջանակին, […] ...