Իլհամ Ալիևը սկսում է Ստեփանակերտը ադրբեջանցիներով բնակեցնելու գործընթացը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 01 2025
  • $
    398.27
  • RUBLE
    4.05
  • 414.32
WEATHER
--9.91 oC

Իլհամ Ալիևը սկսում է Ստեփանակերտը ադրբեջանցիներով բնակեցնելու գործընթացը

22:28 11.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Օկուպացված Ստեփանակերտում սկսվել է հայերին պատկանող տների զանգվածային ապամոնտաժումը: Հայտարարությամբ է հանդես եկել Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։ Ի՞նչ են քանդել և արդյո՞ք ադրբեջանցիները սկսել են Արցախի զանգվածային բնակեցումը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը:

«Սերգեյ Շահվերդյանը, ով նաև Արցախի մշակույթի նախկին նախարարն է, իր հայտարարությունը տարածել է սոցցանցերում և կցել արբանյակային լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ Թումանյան փողոցի այդ հատվածում պատմական հին ողջ թաղամասն է քանդվել: Հարյուրավոր բնակիչներ զրկվել են իրենց պատկանող գույքից, որը օրենքով իրենց է պատկանում: Խոսքը 19-րդ դարի կեսերի և 20-րդ դարի շինությունների մասին է: Տասնյակ շենքեր են, բայց կոնկրետ թիվ չեն հրապարակել:

Բնակելի շենքերի քանդումը Ստեփանակերտում մայիսին սկսել է զանգվածային բնույթ կրել: Սկզբում ապամոնտաժել էին ավտոկայանը, ապա՝ Ազատամարտիկների և Մխիթար Գոշի փողոցների վրա գտնվող բազմաբնակարան շենքերը, խանութները և այլն: Անգամ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, թե ինչպես են ադրբեջանցիները ապամոնտաժում և հավասարեցնում հողին հայերին պատկանող շենքերը: Ադրբեջանական մամուլում գրում էին, թե իբր այդ շենքերը վթարային էին, և հայերը չէին հետևում դրանց տեխնիկական նորմերին, մինչդեռ դրանք ժամանակակից տներ էին, որոնք կառուցված էին անցած դարի 70-80-ական թվականներին և ոչինչ չէր սպառնում իրենց»:

Ինչպե՞ս է ազերիների արածը տեղավորվում միջազգային իրավունքի կանոնների շրջանակներում: Այս մասին ևս մեկնաբանություն է արել Արտյոմ Երկանյանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Նավուր գյուղում

23:52 29.01.2025

Հրդեհ Նավուր գյուղում

Հունվարի 29-ին, ժամը 13:13-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նավուր գյուղի 4-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:58-ին, մարվել՝ 16:34-ին: Մասամբ այրվել է մոտ 250 հակ […] ...

Վրաստանը դադարեցնում է աշխատանքը ԵԽԽՎ-ում նոր խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ բանաձեւից հետո

23:45 29.01.2025

Վրաստանը դադարեցնում է աշխատանքը ԵԽԽՎ-ում նոր խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ բանաձեւից հետո

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը դադարեցնում է աշխատանքը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) այն բանից հետո, երբ ավելի վաղ ընդունվել էր բանաձև, որը կոչ էր անում հանրապետական ​​իշխանություններին նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Այս մասին ասվում է վրացական պատվիրակության ղեկավար, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Թեա Ցուլուկիանիի հայտարարության մեջ։ Ինչպես նշում է Ցուլուկիանին, վրացական իշխանությունների հակառակորդները ցանկանում էին, որ ԵԽԽՎ-ում ընդհանրապես […] ...

Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են խորհրդարանը ցրելու մասին

23:28 29.01.2025

Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են խորհրդարանը ցրելու մասին

Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են երկրի խորհրդարանը ցրելու մասին։ Այս մասին ասվում է Ռազմական գործողությունների տնօրինության (նոր իշխանությունների ղեկավար մարմին) հայտարարության մեջ, որի տեքստը հրապարակվել է  Telegram ալիքում։ «Մենք հայտարարում ենք նախկին վարչակարգի օրոք ստեղծված Ժողովրդական խորհրդի, ինչպես նաև խորհրդարանի հետ առնչվող բոլոր հանձնաժողովների լուծարումը»,- ասվում է հայտարարության մեջ։ ...

Զելենսկին առաջարկել է ռազմաճակատ ուղարկել Ուկրաինայի ռազմական համալսարանների ուսուցիչներին

23:05 29.01.2025

Զելենսկին առաջարկել է ռազմաճակատ ուղարկել Ուկրաինայի ռազմական համալսարանների ուսուցիչներին

Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ուկրաինայի ռազմական լիցեյների և բուհերի ուսուցիչները, ինչպես նաև այդ ուսումնական հաստատությունների ուսանողները պետք է սեփական փորձից իմանան, թե որն է ճակատը և մարտական ​​գործողությունները։ Այս հայտարարությունը նա արել է ռազմական բուհերի ուսանողներին, տեսանյութը հրապարակվել է Զելենսկիի Telegram ալիքում։ «Հատկապես ուզում եմ դիմել մեր զինվորական լիցեյների և բարձրագույն ուսումնական հաստատությունների բոլոր […] ...

Կոնգոյում վիրավորվել է ՄԱԿ-ի ավելի քան 20 խաղաղապահ

22:51 29.01.2025

Կոնգոյում վիրավորվել է ՄԱԿ-ի ավելի քան 20 խաղաղապահ

ՄԱԿ-ի ավելի քան 20 խաղաղապահ Կոնգոյում վիրավորվել են երկրի արևելքում M23 ապստամբների հարձակման ժամանակ, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։ Կիրակի օրը Գլխավոր քարտուղարի գրասենյակը հայտնել է ԿԺԴՀ-ում մարտերի սրման ժամանակ երեք խաղաղապահների մահվան մասին։ Նշվել է նաև, որ էսկալացիայի ժամանակ վիրավորվել է 11 կապույտ սաղավարտ։ «ՄԱԿ-ի խաղաղապահների ընդհանուր թիվը, որոնք վիրավորվել են M23-ի […] ...

Բեռնար Առնոն մեկ օրում կորցրել է 11 միլիարդ դոլար

22:36 29.01.2025

Բեռնար Առնոն մեկ օրում կորցրել է 11 միլիարդ դոլար

Ֆրանսիացի գործարար Բեռնար Առնոյի կարողությունը մեկ օրում նվազել է 11 մլրդ դոլարով, հայտնում է Forbes-ը։ Նրա ակտիվների արժեքը հասել է 189,6 միլիարդի։ Այսպիսով, գործարարը վարկանիշում իջել է հինգերորդ տեղ։ Forbes-ի վարկանիշային աղյուսակում առաջին տեղը շարունակում է զբաղեցնել Իլոն Մասկը։ ...

BACK_TO_TOP