Տեղի է ունեցել «ԵՄ-Հայաստան մշակութային կապերի ամրապնդում» խորագրով աշխատաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+17.09 oC

Տեղի է ունեցել «ԵՄ-Հայաստան մշակութային կապերի ամրապնդում» խորագրով աշխատաժողովը

18:11 11.10.2024

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր տեղի է ունեցել «ԵՄ-Հայաստան մշակութային կապերի ամրապնդում» խորագրով աշխատաժողովը, որը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համագործակցությամբ կազմակերպել էր Եվրոպական միությունը:

Նախօրեին աշխատաժողովի մեկնարկի հանդիսավոր ընդունելությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, իսկ այսօր մեկնարկած աշխատաժողովին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Դանիել Դանիելյանը:

Աշխատաժողովի նպատակն է ապահովել զարգացման գործընկերների և քաղաքացիական հասարակության մասնակցությունը ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարության և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագրի, ինչպես նաև Հայաստան-ԵՄ մշակույթի ոլորտում համագործակցության աշխատանքային պլանի լրամշակումը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և նշել, որ սա մշակույթի ոլորտում համագործակցության զարգացման որակապես նոր փուլ թևակոխելու հնարավորություն է, որը կդրսևորվի ինչպես Եվրոպական միության կողմից տարածաշրջանային և Հայաստանին ուղղված ծրագրերի, այնպես էլ Եվրոպական միության անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափով միջմշակութային կապերի ընդլայնմամբ: Խոսելով, մասնավորապես, առաջին բաղադրիչի մասին՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է ստեղծարար արդյունաբերության ոլորտում ԵՄ աջակցությամբ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից իրականացվող և ներկայում ավարտին մոտեցող «Կատապուլտ» ծրագիրը՝ նշելով, որ նախարարությունը շահագրգիռ է ստեղծարար արդյունաբերության ոլորտում նոր բազմամյա ծրագրի կյանքի կոչմամբ, ինչպես նաև Ստեղծագործ Եվրոպա հայաստանյան գրասենյակի ընդլայնմամբ, որպեսզի այն իր մեջ ներառի նաև մեդիա բաղադրիչը, որի ներդրման ուղղությամբ ներկայում համապատասխան միջգերատեսչական ջանքեր են գործադրվում:

Անդրադառնալով երկրորդ բաղադրիչին՝ ԵՄ անդամ երկրների հետ կապերի ընդլայնմանը, Արթուր Մարտիրոսյանը մատնանշել է Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող «ArtNexus» ծրագրի օրինակը՝ կարևորելով նաև գերմանական «Գյոթեի ինստիտուտի», Ֆրանսիական ինստիտուտի, իտալական «Դանթե Ալիգիերի» կենտրոնի և այլ եվրոպական գործընկերների դերը: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է մշակույթի զարգացման նմանօրինակ երկկողմ ծրագրերի իրականացումն Եվրոպական միության անդամ բոլոր երկրների հետ, այդ թվում՝ Հայաստանում ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն չունեցող դեսպանատների հետ համագոյակցությամբ:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է աշխատաժողովի անցկացումն ինչպես զարգացման գործընկերների հետ մշակույթի ոլորտում երկխոսության հարթակի ապահովման տեսանկյունից, այնպես էլ ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարության վերանայման շրջանակում մասնակցային գործընթացի ապահովման տեսանկյուններից՝ համոզմունք հայտնելով, որ աշխատաժողովի արդյունքները կօգտագործվեն ինչպես ռազմավարության վերանայման համար, այնպես և կուղղորդեն Եվրոպական միությանը և անդամ երկրներին մշակույթի ոլորտում բազմակողմ և երկկողմ համագործակցության օրակարգի առումով։

«Մշակույթը հայ և եվրոպական ինքնության սրտում է, այն անհրաժեշտ է կյանքի որակի, սոցիալական և տնտեսական զարգացման համար: Քանի դեռ Եվրամիությունն ու Հայաստանը ձևակերպում են նոր ու հավակնոտ գործընկերության օրակարգը և իրականացնում Հայաստանի դիմակայության և զարգացման, 270 մլն եվրո արժողությամբ պլանը, կարևոր է արձանագրել, թե ինչպես են մշակույթն ու ստեղծարար արդյունաբերությունը նպաստում Հայաստանի կայուն աճին ու բրենդավորմանը, ինչպես նաև մարդկանց միջև կապերի ձևավորմանը»,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Աշխատարանի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարության գերակայությունները և նպատակները, մասնավորապես՝ մշակութային ժառանգության ոլորտում: Նախարարի տեղակալը մատնանշել է ոլորտի զարգացման ուղղություններն ու թիրախները, ներկայացրել ծրագրային ուղղությունները, ինչպես նաև ոլորտում իրականացված քաղաքականության արդյունքային ցուցանիշները մինչև 2027 թվականը:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկայացրել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարության նպատակները ժամանակակից արվեստի և ստեղծարար արդյունաբերության ոլորտում: Նա անդրադարձել է մշակութային և ստեղծարար ոլորտների արդիականացմանը, մշակութային հասանելիությանը և ներառականությանը, հասարակության ստեղծարար ընդգրկվածության ապահովմանը մշակութային կյանքին, ինչպես նաև մշակույթի և արվեստների դերի ընդլայնմանը երկրի կայուն զարգացման գործընթացներում:

Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարանների տնօրեններ, մշակույթի և ստեղծարար արդյունաբերության ոլորտների կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իլհամ Ալիևը սկսում է Ստեփանակերտը ադրբեջանցիներով բնակեցնելու գործընթացը

22:28 11.10.2024

Իլհամ Ալիևը սկսում է Ստեփանակերտը ադրբեջանցիներով բնակեցնելու գործընթացը

Օկուպացված Ստեփանակերտում սկսվել է հայերին պատկանող տների զանգվածային ապամոնտաժումը: Հայտարարությամբ է հանդես եկել Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։ Ի՞նչ են քանդել և արդյո՞ք ադրբեջանցիները սկսել են Արցախի զանգվածային բնակեցումը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Սերգեյ Շահվերդյանը, ով նաև Արցախի մշակույթի նախկին նախարարն է, իր […] ...

SHANTNEWS

22:00 11.10.2024

SHANTNEWS

ԵՄ երկրները հանդես են եկել Իսրայելին զենքի մատակարարումների սահմանափակման օգտին

21:57 11.10.2024

ԵՄ երկրները հանդես են եկել Իսրայելին զենքի մատակարարումների սահմանափակման օգտին

Միջերկրական ԵՄ գագաթնաժողովին (MED-9) մասնակցած պետությունների և կառավարությունների ղեկավարները կոչ են արել կասեցնել Իսրայելին Գազայի հատվածում և հարավային Լիբանանում ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվող զենքի մատակարարումը։ Այս մասին գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ֆրանսիան կոչ է արել դադարեցնել զենքի արտահանումը, որն օգտագործվում է պատերազմում: Մյուս առաջնորդներն այստեղ արել են նույնը, և […] ...

Իսրայելը Թուրքիայի դեմ երբեք ոչ մի պլան չի ունեցել. Իսահակ Հերցոգ

21:45 11.10.2024

Իսրայելը Թուրքիայի դեմ երբեք ոչ մի պլան չի ունեցել. Իսահակ Հերցոգ

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն անդրադարձել է Թուրքիայի նախագահի վերջին հայտարարություններին: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Նա «Խոշոր ամերիկյան-հրեական կազմակերպությունների նախագահների համաժողովի» ընթացքում, որն անցկացվել է Երուսաղեմում, ասել է. «Ես տեսա Թուրքիայի ղեկավարի որոշակի մեկնաբանությունները, այսպես կոչված, Թուրքիայի դեմ Իսրայելի պլանների մասին: Ես ցանկանում եմ բացահայտ կերպով նշել, որ Իսրայելը Թուրքիայի դեմ երբեք ոչ մի պլան […] ...

Անդրե Կալիզիրի գիտելիքները Հայաստանի ու Ֆարերյան կղզիների մասին. ՀՖՖ-ի տեսանյութը

21:37 11.10.2024

Անդրե Կալիզիրի գիտելիքները Հայաստանի ու Ֆարերյան կղզիների մասին. ՀՖՖ-ի տեսանյութը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է տեսանյութ, որում ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Անդրե Կալիզիրին հարցեր են տալիս Հայաստանի ու Ֆարերյան կղզիների վերաբերյալ և նա պետք է գուշակի, թե որն է ճիշտը: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը արտագնա խաղում ոչ-ոքի՝ 2-2 է ավարտել հանդիպումը Ֆարերյան կղզիների թիմի հետ: ...

ՀՀ քաղաքացիների համոզմունքը պիտի ավելի ու ավելի խորանա Հայաստանում արդարության, արդարադատության, օրենքի և օրինականության առկայության առումով. վարչապետ

21:28 11.10.2024

ՀՀ քաղաքացիների համոզմունքը պիտի ավելի ու ավելի խորանա Հայաստանում արդարության, արդարադատության, օրենքի և օրինականության առկայության առումով. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ձևավորման 10-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Արամ Խաչատրյան համերգասրահում: Վարչապետը շնորհավորել է ներկաներին՝ Քննչական կոմիտեի ձևավորման 10-րդ տարեդարձի առիթով, շնորհակալություն հայտնել բոլորին այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Կառավարության և Ազգային ժողովի կողմից ոլորտում իրականացված բարեփոխումների լայն շրջանակին, […] ...

BACK_TO_TOP