Հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը վկայում է, որ չկա դիվանագիտական ճանապարհով չլուծվող որևէ հարց. Հռիփսիմե Գրիգորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+19.09 oC

Հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը վկայում է, որ չկա դիվանագիտական ճանապարհով չլուծվող որևէ հարց. Հռիփսիմե Գրիգորյան

16:46 11.10.2024

Հայաստան-Հունգարիա կապերի ամրապնդումը կարևոր տեղ ունի ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Երկար ընդմիջումից հետո երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը վկայում է, որ չկա որեւէ հարց, որը հնարավոր չլինի կարգավորել դիվանագիտական ճանապարհով: Մեր երկու ժողովուրդներին միավորում են քրիստոնեական արժեքների վրա հիմնված մշակույթն ու քաղաքակրթությունը: Հայկական կողմը կարևորում է խորհրդարանական դիվանագիտության դերը և բարեկամական խմբերի գործունեությունը: Արժեքավոր են եղել վերջին տարիների բարձրաստիճան փոխայցերը: Այս մասին նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը Հունգարիայի Ազգային ժողովի Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Միհայ Բալլայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Հռիփսիմե Գրիգորյանն ընդգծել է բոլոր ժամանակներում հունգարական կողմի ջերմ վերաբերմունքն ու աջակցությունը հայ համայնքին: Պատգամավորի խոսքով Հայաստանը մեծապես գնահատում է Հունգարիայի` հումանիտար հարցերում մեր երկրին աջակցելու առաջարկը, մասնավորապես` հայ ռազմագերիների ազատ արձակման առումով: Այս համատեքստում բարեկամական խմբի ղեկավարը գոհունակությամբ է հիշատակել 2021 թվականի դեկտեմբերին Հունգարիայի կառավարության աջակցությամբ 5 հայ ռազմագերիների Հայաստան վերադարձը:

Հռիփսիմե Գրիգորյանը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանային կայունությանն ուղղված հայկական կողմի ջանքերը, անդրադարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին` ընդգծելով, որ մեր երկրի համար կարեւոր է հարեւանների հետ խաղաղ գոյակցությունը: Պատգամավորը մանրամասնել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը եւս միտված է տարածաշրջանի զարգացմանը:

Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը եւս կարեւորել է երկկողմ կապերի զարգացումը տարբեր բնագավառներում: Նա վերահաստատել է հունգարական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել մշակութային ժառանգության պահպանման խնդրին, տնտեսության, գիտության, կրթության, հոգեւոր-մշակութային, էներգետիկայի եւ այլ ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Ընդգծվել է հատկապես երիտասարդական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել այն փաստը, որ հաջողությամբ իրականացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ամառային ճամբարի նախաձեռնությունը. երեխաների առաջին խումբն օգոստոսին այցելել է Հունգարիա: Նշվել է, որ ծրագիրը շարունակական է լինելու:

Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու փոխադարձ ցանկության մասին:

Հանդիպմանը մասնակցել են բարեկամական խմբի անդամներ Միքայել Թումասյանը, Արսեն Թորոսյանը և Գայանե Եղիազարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բայդենը կայցելի փոթորկից տուժած Ֆլորիդա

21:10 11.10.2024

Բայդենը կայցելի փոթորկից տուժած Ֆլորիդա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի կայցելի փոթորկից տուժած Ֆլորիդա, հայտնել են Սպիտակ տանը։ «Կիրակի օրը՝ հոկտեմբերի 13-ին, նախագահը կմեկնի Ֆլորիդա՝ այցելելու «Միլթոն» փոթորկից տուժած շրջաններ», – ասվում է հաղորդագրության մեջ: Չորեքշաբթի ուշ երեկոյան «Միլթոն» փոթորիկը հասել է Ֆլորիդայի կենտրոնական արևմտյան ափին՝ հասնելով Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի 3-րդ կատեգորիայի: ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հետ է կանչել Իսրայելի դեսպանին՝ Լիբանանում խաղաղապահների վրա հարձակումների պատճառով

21:01 11.10.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հետ է կանչել Իսրայելի դեսպանին՝ Լիբանանում խաղաղապահների վրա հարձակումների պատճառով

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Փարիզում Իսրայելի դեսպանին այն բանից հետո, երբ UNIFIL-ի երկու խաղաղապահներ վիրավորվել են Իսրայելի հարվածներից։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։ «Այդ հարձակումները միջազգային իրավունքի լուրջ խախտում են և պետք է անհապաղ դադարեցվեն. Իսրայելի իշխանությունները պետք է իրենց բացատրեն, այդ իսկ պատճառով Ֆրանսիայի ԱԳՆ-ն այսօր հետ է կանչում […] ...

Ռուս հոկեյիստը մերժել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը դառնալու առաջարկը

20:55 11.10.2024

Ռուս հոկեյիստը մերժել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը դառնալու առաջարկը

«Նյու Յորք Ռեյնջերսի» դարպասապահ Իգոր Շեստյորկինը մերժել է նոր պայմանագիր կնքելու առաջարկը: 28-ամյա հոկեյիստը կարող էր ստորագրել 8 տարվա համաձայնագիր, ըստ որի՝ տարեկան կստանար 11 միլիոն դոլար: «Ռեյնջերսի» հետ Շեստյորկինի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024-25 մրցաշրջանի ավարտը: Եթե ռուս մարզիկն ընդուներ առաջարկը, կդառնար աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը: Այժմ, դարպասապահներից ամենաշատը վաստակում են «Մոնրեալից» Կերի […] ...

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը կվերադարձվի Թուրքիայում ապօրինաբար բռնագրավված անշարժ գույքը

20:46 11.10.2024

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը կվերադարձվի Թուրքիայում ապօրինաբար բռնագրավված անշարժ գույքը

Տասնամյակներ տևած դատական նիստերից հետո Երուսաղեմի հայոց պատրիարքությանը հաջողվել է վերականգնել սեփականության իրավունքը Թուրքիայում գտնվող անշարժ գույքի մի շարք օբյեկտների նկատմամբ: Անկարայի դատարանը, ի վերջո, բավարարել է պատրիարքության հայցը, իսկ ի՞նչ օբյեկտների մասին է խոսքը և որն է հաջորդ քայլը լինելու․ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։ « Դեռևս 2012 թվականին Երուսաղեմի հայոց պատրիարքությունը […] ...

Ներկա էինք ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը․ Աննա Հակոբյան

20:40 11.10.2024

Ներկա էինք ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Ներկա էինք ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը»։ ...

Մեսսին և Սուարեսը MLS-ի մրցաշրջանի ամենաարժեքավոր ֆուտբոլիստի հավակնորդների ցանկում են

20:32 11.10.2024

Մեսսին և Սուարեսը MLS-ի մրցաշրջանի ամենաարժեքավոր ֆուտբոլիստի հավակնորդների ցանկում են

MLS-ը ներկայացրել է մրցաշրջանի ամենաարժեքավոր ֆուտբոլիստի (MVP) մրցանակի հավակնորդներին։ Մրցանակին հավակնում է 34 ֆուտբոլիստ, ցանկում ընդգրկվել են նաև ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվողներ, «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, արգենտինացի Լիոնել Մեսսին և ուրուգվայցի Լուիս Սուարեսը։ Անվանի ֆուտբոլիստներից մրցանակին հավակնում են նաև իտալացի Ֆեդերիկո Բերնարդեսկին («Տորոնտո»), շվեյցարացի դարպասապահ Ռոման Բյուրկին («Սենթ Լյուիս»), վրացի եզրային հարձակվող Սաբա Լոբջանիձեն («Ատլանտա […] ...

BACK_TO_TOP