Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+19.09 oC

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրին

14:45 11.10.2024

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առանցքային հատվածներից մեկը Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի կառուցումն է: Այդ մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը` քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված ««Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Զեկուցողը նշել է, որ համաձայնագրի շրջանակում կառուցվելու է 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, 4,7 կմ երկարությամբ 27 կամուրջ եւ 12,5 կմ երկարությամբ 9 թունել: Նորակառույց ճանապարհը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչեւ 100 կմ/ժ, ճանապարհը երթեւեկության հարմար կլինի հարմարավետ ու անվտանգ: Փոխնախարարի խոսքով ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ փոխադրումների աճին եւ տուրիզմի զարգացմանը: Հաշվարկվել է, որ 2052 թվականին տրանսպորտային հոսքն օրական կկազմի մոտ 9200 մեքենա: 60 կմ նոր ճանապարհահատվածը նախատեսվել է կառուցել 3 ենթահատվածներով. 27 կմ-ը բնորոշվել է որպես Հյուսիսային հատված, Բարգուշատի թունելն առանձնացվել է որպես առանձին ծրագիր, իսկ 24 կմ երկարությամբ ճանապարհը ներկայացվել է որպես Հարավային հատված: Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ ներկայացված վարկային համաձայնագրով ֆինանսավորվելու եւ իրականացվելու է Հարավային հատվածի` 24 կմ ճանապարհի կառուցումը: Այն անցնելու է Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր, Գեղի, Նոր Աստղաբերդ բնակավայրերի մոտով եւ ավարտվելու է նոր կառուցվող Բարգուշատի թունելի ենթամասի մոտ:

Համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 236 մլն եվրոյի չափով վարկ. մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալ` 5 տարի:

Հարցը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 11-ի արտահերթ նիստում եւ ստացել դրական եզրակացություն: Այն եւս կներառվի ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆլորիդայում «Միլթոն» փոթորկի զոհերի թիվը հասել է 16-ի

19:11 11.10.2024

Ֆլորիդայում «Միլթոն» փոթորկի զոհերի թիվը հասել է 16-ի

Ֆլորիդայում «Միլթոն» փոթորկի զոհերի թիվը հասել է առնվազն 16-ի, հայտնում է CBS News-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։ Մինչ «Միլթոն» փոթորիկը, նահանգով անցել է մի քանի տորնադո՝ պատճառելով լրացուցիչ վնաս։ Նշվում է, որ աղետից տուժածների համար նախատեսված ժամանակավոր կացարանները գերբեռնված են, իսկ հյուրանոցային համարների գները կտրուկ բարձրացել են։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 7-ին հրաման է […] ...

«Շիրակը» նոր մարզիչ ունի

19:05 11.10.2024

«Շիրակը» նոր մարզիչ ունի

Գյումրիի «Շիրակում» տեղի է ունեցել մարզչական փոփոխություն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Գլխավոր մարզչի պաշտոնում Արսեն Հովհաննիսյանին փոխարինել է Ռաֆայել Նազարյանը: Արսեն Հովհաննիսյանը 2023թ․ օգոստոսից էր աշխատում «Շիրակում», որը նրա գլխավորությամբ անցկացրել է 45 խաղ, տարել 12 հաղթանակ, կրել 23 պարտություն ու գրանցել 10 ոչ-ոքի։ 35-ամյա մասնագետը կմնա ակումբի համակարգում: Ռաֆայել Նազարյանը մարզչական կարիերայի ընթացքում […] ...

Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Սերդար Բերդիմուհամեդովի հետ

18:58 11.10.2024

Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Սերդար Բերդիմուհամեդովի հետ

Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույցն է ունեցել Թուրքմենստանի ազգային առաջնորդ, խորհրդարանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ: ...

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ

18:53 11.10.2024

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի պատվիրակությանը՝ ԵԺԿ խորհրդի անդամ, Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին գործերի հանձնաժողովի նախկին նախագահ Էլմար Հայնրիխ Բրոքի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Շտեֆան Մալերիուսը, պատվիրակության […] ...

«Բալետ Փարաջանով»՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին

18:48 11.10.2024

«Բալետ Փարաջանով»՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ու Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին և 15-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեոգրաֆիկ-բալետային ներկայացումը: Բալետային ներկայացումն իրականացվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների և հայ-ֆրանսիական միջմշակութային երկխոսության շրջանակում: Առաջին անգամ […] ...

«Աթլետիկոյի» ստադիոնը անվանափոխվել է

18:42 11.10.2024

«Աթլետիկոյի» ստադիոնը անվանափոխվել է

Մադրիդի «Աթլետիկոն» հայտարարել է, որ 9 տարվա պայմանագիր է ստորագրել Riyadh Air ավիաընկերության հետ: Այդ գործարքից հետո փոխվում է ակումբի ստադիոնի անունը և մինչև 2033 թվականը այն կոչվելու է «Riyadh Air Metropolitano»: Սաուդյան Արաբիայի ավիաուղիների տարբերանշանն առաջիկա 1 տարում կլինի նաև իսպանական ակումբի խաղաշապիկի վրա: «Աթլետիկոն» Riyadh Air-ին անվանել է ակումբի պատմության ամենակարևոր հովանավոր: «Աթլետիկոյի» […] ...

BACK_TO_TOP