ԲՏԱ նախարարի տեղակալը Հունաստանում մասնակցել է օլիմպիական ոճի միջազգային ռոբոտաշինության մրցույթ-միջոցառմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 10 2024
  • $
    387.15
  • RUBLE
    3.97
  • 423.50
WEATHER
+14.09 oC

ԲՏԱ նախարարի տեղակալը Հունաստանում մասնակցել է օլիմպիական ոճի միջազգային ռոբոտաշինության մրցույթ-միջոցառմանը

16:53 10.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-29-ը Հունաստանի Հանրապետությունում՝ Աթենքում, մասնակցել է «2024 FIRST Global Challenge» օլիմպիական ոճի միջազգային ռոբոտաշինության մրցույթ-միջոցառմանը:

Միջոցառման շրջանակներում Ռուբեն Սիմոնյանը հանդիպել է «FIRST Global»-ի հիմնադիր Դին Կամենին, «XPRIZE»-ի հիմնադրամի հիմնադիր և նախագահ Փիթեր Դիամանդիսին, գործադիր տնօրեն Անուշե Անսարինին:

Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում «FIRST Global Challenge» օլիմպիական ոճի միջազգային ռոբոտաշինության մրցույթ անցկացնելու գաղափարը, հնարավորությունները՝ ներառյալ լոգիստիկ, ֆինանսական պահանջները: Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ հասկանալու մրցույթի հնարավոր անցկացման բոլոր նախապայմանները, ինչպես նաև իրականացման ճանապարհային քարտեզը՝ ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով։

Հաջորդիվ՝ Ռուբեն Սիմոնյանը հանդիպումներ է ունեցել Հունաստանի թվային կառավարման փոխնախարար Կոնստանտինոս Կիրանակիսի հետ, որի ընթացքում Կիրանակիսը ներկայացրել է Հունաստանում «2024 FIRST Global Challenge» օլիմպիական ոճի միջազգային ռոբոտաշինության մրցույթի անցկացման համար Կառավարության կողմից իրականացված քայլերը։ Կողմերը քննարկվել են նաև բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում համագործակցության ընդլայնման, հունական ընկերությունների համար Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացման, երկու պետություններում գործող ընկերությունների միջև համատեղ ձեռնարկատիրական ներուժի զարգացման և փորձի փոխանակման հնարավորությունները:

Նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել նաև միջազգային խոշոր ընկերությունների և Հունաստանի ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոց ընթացքում քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա ուղղություններն ու ձևաչափը:

Ռուբեն Սիմոնյանն այցելել է նաև Հունաստանում գործող «Ինտրաքոմ Տելեքոմ» ընկերություն՝ ծանոթացել ընկերության հիմնական գործառույթներին, քննարկել համագործակցության ուղիներն ու ձևաչափը։ Ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցությունը ինժեներական լուծումների և R&D ոլորտներում:

Այցի շրջանակում կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հնարավորությունները, ոլորտային զարգացման նպատակով համատեղ ծրագրեր իրականացնելու ներուժն ու հեռանկարները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշխարհի 3 գիգանտներից 2-ը Հայաստանում են. Հովիկ Մուսայելյանը ՏՏ ոլորտի հեռանկարների մասին

22:10 10.10.2024

Աշխարհի 3 գիգանտներից 2-ը Հայաստանում են. Հովիկ Մուսայելյանը ՏՏ ոլորտի հեռանկարների մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանին: Հիշեցնենք, որ «Սինոփսիս Արմենիան» նշում է  20-ամյակը և ԱՄՆ-ից դուրս «Սինոփսիս» ընկերության ամենամեծ ստորաբաժանումն է համարվում, որը զբաղվում է գիտահետազոտական- ճարտարագիտական աշխատանքներով: Հովիկ Մուսայելյանը խոսել է հետևյալ հարցերի շուրջ. որո՞նք են ընկերության 20 տարվա գործունեության արդյունքները, ի՞նչ նոր ուղղություններ կան «Սինոփսիս Արմենիայի» ծրագրերում, ՏՏ ոլորտի […] ...

SHANTNEWS

22:00 10.10.2024

SHANTNEWS

Սիները կարիերայում առաջին անգամ տարին կավարտի աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում

21:53 10.10.2024

Սիները կարիերայում առաջին անգամ տարին կավարտի աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում

Իտալացի Յանիկ Սիները կարիերայում առաջին անգամ տարին կավարտի Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) դասակարգման աղյուսակի առաջատարի կարգավիճակում, հայտնում է ATP-ի մամուլի ծառայությունը: Տարվա ընթացքում 23-ամյա Սիները հաղթել է «Մեծ սաղավարտի» երկու մրցաշարում` Ավստրալիայի և ԱՄՆ-ի բաց առաջնություններում: Նա նաև հոկտեմբերի 10-ին դուրս է եկել Շանհայում շարունակվող «Մասթերսի» կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի չեխ Տոմաշ Մախաչի դեմ (33-րդ ռակետ): ...

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը

21:45 10.10.2024

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ նախաձեռնող խմբի նիստից։ «Տեղի ունեցավ ՔՊ նախաձեռնող խմբի նիստը. զեկուցողներն էին Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը»,-տեսանյութին կից գրել է Փաշինյանը։   ...

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գրոհել են Ռաս ալ Նաբաա և Նուայրի շրջանները

21:35 10.10.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գրոհել են Ռաս ալ Նաբաա և Նուայրի շրջանները

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարձակվել են շիական «Հեզբոլլահ» կազմակերպության թիրախների վրա Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է տեղի քաղաքացիական պաշտպանության ծառայության աղբյուրը։ «Երկու նպատակաուղղված հարված է հասցվել Ռաս ալ-Նաբա և Նուայրի թաղամասերի շենքերին, որտեղ գտնվում էին «Հեզբոլլահի» բժշկական կենտրոնները»,-նշել է աղբյուրը՝ հավելելով, որ խուճապ է առաջացել բնակիչների շրջանում: Շտապօգնության մեքենաները շտապել […] ...

Դավիդ Ալաբան խաղադաշտ կվերադառնա 2025 թվականին

21:25 10.10.2024

Դավիդ Ալաբան խաղադաշտ կվերադառնա 2025 թվականին

Մադրիդի «Ռեալի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան խաղադաշտ կվերադառնա 2025 թվականի հունվարից ոչ շուտ, հայտնում է Relevo-ն: Հաղորդվում էր, որ 32-ամյա ֆուտբոլիստն անհատական մարզումները վերսկսելուց հետո խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերին, սակայն նա դեռ պատրաստ չէ հանդիպումների մասնակցել: Ավստրիայի հավաքականի ավագը ծնկի խաչաձև կապանների պատռվածքի հետևանքով վիրահատության էր ենթարկվել և խաղադաշտից բացակայում է մեկ տարուց ավելի: ...

BACK_TO_TOP