Գրիգոր Նարեկացու արձանը տեղադրվել է Վատիկանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+15.09 oC

Գրիգոր Նարեկացու արձանը տեղադրվել է Վատիկանում

19:48 04.04.2018

Վատիկանում տեղադրվել է հայ փիլիսոփա ու աստվածաբան Գրիգոր Նարեկացու արձանը։ Բրոնզե քանդակի բարձրությունը 2 մետր է: Գրիգոր Նարեկացին պատկերված է գրքի՝ նռան և եկեղեցու տեսքով մանրանկարներն ավարտելիս: Քանդակագործը մինչ այս նշել էր, որ ամենաբարդը Նարեկացու ոգին արտահայտելն է: Նարեկացու արձանը նվեր է Հռոմի պապին:

«Տիեզերական Եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը մասնակցելու համար Վատիկան է մեկնել նաև Հայաստանի նախագահը։ Վատիկանում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, Սուրբ աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։

Դեռևս 2016 թվականի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան քահանայապետին նվիրել էր Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր Պապի ուխտագնացության խորհդանիշ: Նախագահ Սարգսյանը հույս էր հայտնել, որ դրա մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում: Պապը հավանել էր արձանն ու շնորհակալություն հայտնել նախագահին՝ տալով իր համաձայնությունը:

Արձանը պատրաստվել է Չեխիայի Հորնի Կալնա քաղաքի արվեստանոց-ձուլարանում: Քանդակի հեղինակը 77-ամյա ֆրանսահայ քանդակագործ Դավիթ Բաբայանն է, ով ավելի շատ հայտնի է որպես Դավիթ Երևանցի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալայզիայի և Թաիլանդի արտգործնախարարները կայցելեն երկրաշարժից տուժած Մյանմա

09:35 31.03.2025

Մալայզիայի և Թաիլանդի արտգործնախարարները կայցելեն երկրաշարժից տուժած Մյանմա

Մալայզիայի ԱԳ նախարար Մոհամադ Հասանը և Թաիլանդի արտգործնախարար Մարիտ Սանգյամֆոնգը ապրիլի 5-ին հումանիտար այցով կմեկնեն երկրաշարժից տուժած Մյանմա։ Այս մասին ասվում է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) երկրների արտգործնախարարությունների ղեկավարների ընդունած հայտարարության մեջ։ Փաստաթղթի համաձայն՝ արտգործնախարարները կայցելեն Մյանմա՝ համակարգելու մարդասիրական օգնությունը և հեշտացնելու փրկարարական աշխատանքները, ինչպես նաև ապահովելու ժամանակին և արդյունավետ մարդասիրական արձագանքը՝ համագործակցելով բնական […] ...

Թրամփ. Զելենսկին ցանկանում է հեռանալ հազվագյուտ հանքանյութերի վերաբերյալ գործարքի պայմաններից

09:25 31.03.2025

Թրամփ. Զելենսկին ցանկանում է հեռանալ հազվագյուտ հանքանյութերի վերաբերյալ գործարքի պայմաններից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին փորձում է «հեռանալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հազվագյուտ հանքանյութերի վերաբերյալ գործարքից»։ «Նա փորձում է հեռանալ հազվագյուտ հանքանյութերի գործարքից: Եվ եթե դա անի, ապա որոշ խնդիրներ կունենա: Մեծ, մեծ խնդիրներ»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում: ...

Ջոբ Բելինգհեմը կարող է կարիերան շարունակել Գերմանիայում

09:14 31.03.2025

Ջոբ Բելինգհեմը կարող է կարիերան շարունակել Գերմանիայում

Անգլիական «Սանդեռլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը կարող է կարիերան շարունակել Գերմանիայում, սոցցանցերում գրում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լայպցիգը», որը նրա տեղափոխության հարցում նախնական բանակցություններ է վարել։ «Լայպցիգը» Բելինգհեմի մասին ստացել է անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։ Գերկանական ակումբը, սակայն, դեռ չի շտապում վճռորոշ քայլերի անցնել, քանի որ ղեկավարներին չի գոհացրել տրանսֆերի համար պահանջվող […] ...

Պանամայի ոստիկանությունը հրաժարվել է նախկին նախագահին որոնելու հարցում ուղարկել Ինտերպոլին

09:08 31.03.2025

Պանամայի ոստիկանությունը հրաժարվել է նախկին նախագահին որոնելու հարցում ուղարկել Ինտերպոլին

Պանամայի ազգային ոստիկանությունը հրաժարվել է հարցում ուղարկել Ինտերպոլին՝ հանրապետության նախկին նախագահ Ռիկարդո Մարտինելիին միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում ներառելու վերաբերյալ։ Այս մասին ասված է գերատեսչության X-ում արված հաղորդագրության մեջ։ «Նախկին նախագահ Մարտինելիին Ինտերպոլի տվյալների բազայում ներառելու դատական ​​համակարգի խնդրանքի իրավական վերանայումից հետո մենք հաստատում ենք, որ մերժել ենք այս ընթացակարգը, քանի որ այն հակասում […] ...

Ամփոփվել են Փարաքարի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները

09:00 31.03.2025

Ամփոփվել են Փարաքարի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները

Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ «Ընտրողների հիմնական ցուցակի ընդհանուր թիվը՝20967։ Քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը՝37։ Ընտրողների ընդհանուր թիվը՝ 21004։ Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 11528։ Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը՝ 21559։ Տեղամասային ընտրական […] ...

Գվարդիոլան` Բրազիլիայի հավաքականը գլխավորելու թեկնածուներից մեկն է

08:46 31.03.2025

Գվարդիոլան` Բրազիլիայի հավաքականը գլխավորելու թեկնածուներից մեկն է

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է նաև անգլիական «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Պեպ Գվարդիոլայի թեկնածությունը։ 54-ամյա կատալոնացի մասնագետը 2016 թվականից է գլխավորում անգլիական ակումբը, որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: Ընթացիկ մրցաշրջանի անհաջող արդյունքներից հետո Գվարդիոլան կարող է ամռանը հեռանալ անգլիական ակումբից: ...

BACK_TO_TOP