Եվրահանձնաժողովում պատրաստակամություն են հայտնել Շենգեն գոտի ընդունել Բուլղարիային և Ռումինիային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 10 2024
  • $
    387.15
  • RUBLE
    3.97
  • 423.50
WEATHER
+14.09 oC

Եվրահանձնաժողովում պատրաստակամություն են հայտնել Շենգեն գոտի ընդունել Բուլղարիային և Ռումինիային

15:10 10.10.2024

Եվրահանձնաժողովը (ԵՀ) պատրաստ է ավարտել Բուլղարիային և Ռումինիային Շենգեն գոտի ընդունելու գործընթացը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը՝ ժամանելով Լյուքսեմբուրգ ԵՄ խորհրդի նիստին։

«Ինչ վերաբերում է Ռումինիային և Բուլղարիային, ապա մենք ունեցել ենք օդային տրանսպորտի բնագավառում սահմանային հսկողության վերացման շատ լավ փորձ, այժմ եկել է ժամանակը վերացնելու սահմանային հսկողությունը նրանց ներքին սահմաններին: Հուսով եմ, որ դա տեղի կունենա մինչև իմ մանդատի ավարտը (խմբ.՝ ներկայիս ԵՀ-ի լիազորությունների ժամկետը կավարտվի դեկտեմբերի 1-ին, եթե մինչ այդ հաստատվի դրա նոր կազմը)», – Յոհանսոնի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ռումինիան և Բուլղարիան ԵՄ-ին անդամակցել են 2007 թվականին՝ պայմանով, որ նրանք կարող են Շենգենյան տարածությանը միանալ «ավելի ուշ, հենց որ կհամապատասխանեն բոլոր չափանիշներին»:

Ենթադրվում էր, որ դա տեղի կունենա մեկ-երկու տարի հետո։ ԵՀ-ն այդ երկրների կողմից բոլոր չափանիշների կատարման մասին հայտարարել է 2011 թվականին, սակայն Եվրամիության երկրները ԵՄ խորհրդում արգելափակել են նրանց ընդունելությունը ևս 13 տարով։ Միայն 2024 թվականի մարտին ԵՄ երկրները Ռումինիային և Բուլղարիային մասնակիորեն թույլ տվեցին մտնել Շենգեն՝ վերացնելով ծովային և օդային տրանսպորտի հսկողությունը։

Սակայն վերահսկողությունը ցամաքային սահմաններում, որոնցով իրականացվում է միգրանտների հիմնական փոխադրումը դեպի Եվրամիություն, շարունակում է գործել։Եվրոպական կառույցներից (Եվրամիություն, եվրագոտի, Շենգենյան տարածություն) մեկում ընդունելության բուն գործընթացը նախկինում երբեք փուլերի չի բաժանվել. նախկինում բոլոր թեկնածու  երկրներն անմիջապես դարձել են այդ կառույցների լիիրավ անդամներ: Շենգենյան համայնքն ստեղծվել է 1985 թվականին Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի կողմից:Շենգենյան գոտու սահմանները չեն համընկնում Եվրամիության սահմանների հետ, թեև երկու կառույցներն էլ մինչ այժմ ներառել են 27 պետություն։ Շենգեն գոտու անդամներ են Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Լիխտենշտայնը, որոնք ԵՄ անդամ չեն: Բայց դրա փոխարեն ԵՄ անդամ Իռլանդիան և Կիպրոսի Հանրապետությունը Շենգեն գոտու անդամ չեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշխարհի 3 գիգանտներից 2-ը Հայաստանում են. Հովիկ Մուսայելյանը ՏՏ ոլորտի հեռանկարների մասին

22:10 10.10.2024

Աշխարհի 3 գիգանտներից 2-ը Հայաստանում են. Հովիկ Մուսայելյանը ՏՏ ոլորտի հեռանկարների մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանին: Հիշեցնենք, որ «Սինոփսիս Արմենիան» նշում է  20-ամյակը և ԱՄՆ-ից դուրս «Սինոփսիս» ընկերության ամենամեծ ստորաբաժանումն է համարվում, որը զբաղվում է գիտահետազոտական- ճարտարագիտական աշխատանքներով: Հովիկ Մուսայելյանը խոսել է հետևյալ հարցերի շուրջ. որո՞նք են ընկերության 20 տարվա գործունեության արդյունքները, ի՞նչ նոր ուղղություններ կան «Սինոփսիս Արմենիայի» ծրագրերում, ՏՏ ոլորտի […] ...

SHANTNEWS

22:00 10.10.2024

SHANTNEWS

Սիները կարիերայում առաջին անգամ տարին կավարտի աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում

21:53 10.10.2024

Սիները կարիերայում առաջին անգամ տարին կավարտի աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում

Իտալացի Յանիկ Սիները կարիերայում առաջին անգամ տարին կավարտի Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) դասակարգման աղյուսակի առաջատարի կարգավիճակում, հայտնում է ATP-ի մամուլի ծառայությունը: Տարվա ընթացքում 23-ամյա Սիները հաղթել է «Մեծ սաղավարտի» երկու մրցաշարում` Ավստրալիայի և ԱՄՆ-ի բաց առաջնություններում: Նա նաև հոկտեմբերի 10-ին դուրս է եկել Շանհայում շարունակվող «Մասթերսի» կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի չեխ Տոմաշ Մախաչի դեմ (33-րդ ռակետ): ...

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը

21:45 10.10.2024

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ նախաձեռնող խմբի նիստից։ «Տեղի ունեցավ ՔՊ նախաձեռնող խմբի նիստը. զեկուցողներն էին Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը»,-տեսանյութին կից գրել է Փաշինյանը։   ...

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գրոհել են Ռաս ալ Նաբաա և Նուայրի շրջանները

21:35 10.10.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գրոհել են Ռաս ալ Նաբաա և Նուայրի շրջանները

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարձակվել են շիական «Հեզբոլլահ» կազմակերպության թիրախների վրա Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է տեղի քաղաքացիական պաշտպանության ծառայության աղբյուրը։ «Երկու նպատակաուղղված հարված է հասցվել Ռաս ալ-Նաբա և Նուայրի թաղամասերի շենքերին, որտեղ գտնվում էին «Հեզբոլլահի» բժշկական կենտրոնները»,-նշել է աղբյուրը՝ հավելելով, որ խուճապ է առաջացել բնակիչների շրջանում: Շտապօգնության մեքենաները շտապել […] ...

Դավիդ Ալաբան խաղադաշտ կվերադառնա 2025 թվականին

21:25 10.10.2024

Դավիդ Ալաբան խաղադաշտ կվերադառնա 2025 թվականին

Մադրիդի «Ռեալի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան խաղադաշտ կվերադառնա 2025 թվականի հունվարից ոչ շուտ, հայտնում է Relevo-ն: Հաղորդվում էր, որ 32-ամյա ֆուտբոլիստն անհատական մարզումները վերսկսելուց հետո խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերին, սակայն նա դեռ պատրաստ չէ հանդիպումների մասնակցել: Ավստրիայի հավաքականի ավագը ծնկի խաչաձև կապանների պատռվածքի հետևանքով վիրահատության էր ենթարկվել և խաղադաշտից բացակայում է մեկ տարուց ավելի: ...

BACK_TO_TOP