Կառավարությունն այս տարի պետբյուջեից 17 մլրդ 52 մլն դրամ է հատկացրել մարզերին` սուբվենցիոն ծրագրերի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 10 2024
  • $
    387.15
  • RUBLE
    3.97
  • 423.50
WEATHER
+14.09 oC

Կառավարությունն այս տարի պետբյուջեից 17 մլրդ 52 մլն դրամ է հատկացրել մարզերին` սուբվենցիոն ծրագրերի համար

13:21 10.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի որոշմամբ ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 1 մլրդ 391 մլն դրամ՝ 20 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորելու համար։ Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ծրագրերն իրականացվում են 18 համայնքներում: «Այս հատկացումն էլ եթե իրականացնենք, արդեն կլինի, որ Կառավարությունը բյուջեից 17 մլրդ 52 մլն դրամ է հատկացրել մարզերին սուբվենցիոն ծրագրերի համար», -ասել է Գնել Սանոսյանը:

Գումարը հատկացվել է հետևյալ ծրագրերի համար. Արագածոտնի մարզ՝ Ապարան համայնքի Արագած բնակավայրում նոր մանկապարտեզի կառուցում՝ կատարված է աշխատանքների 50 %-ը, Արևուտ համայնքի Դդմասար բնակավայրում ՕԿՋ-ի և սնող ջրատարի վերանորոգում՝ կատարված է աշխատանքների 75 %: Արարատի մարզ՝ Վեդի համայնքի Գոռավան, Այգավան, Վանաշեն, Նոր Ուղի և Փոքր Վեդի բնակավայրերի փողոցների գազիֆիկացում՝ կատարված է աշխատանքների 85 %-ը, Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոցի լուսավորության համակարգի կառուցում՝ կատարված է աշխատանքների 85 %-ը, Արարատ համայնքի Արարատ գյուղական բնակավայրի ճանապարհների վերանորոգում ասֆալտապատմամբ՝ կատարված է աշխատանքների 90 %-ը: Արմավիրի մարզ՝ Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքային բնակավայրի Աբովյան փողոցի 1/2 հասցեով մանկապարտեզի բակի բարեկարգում, Առատաշեն գյուղական բնակավայրի Ա.Այվազյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող մանկապարտեզի բակի բարեկարգում՝ աշխատանքներն ավարտված են, Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի փողոցների ասֆալտապատում՝ աշխատանքներն ավարտված են, Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցերի կառուցում՝ կատարված է աշխատանքների 85 %-ը, Արմավիր համայնքի Արմավիր քաղաքային բնակավայրի Հանրապետության փողոցի մայթերի բարեկարգում և կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի կառուցում՝ աշխատանքներն ավարտված են:

Գեղարքունիքի մարզ՝ Ճամբարակ համայնքի Ճամբարակ բնակավայրի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներին հարգանքի տուրք մատուցելու համար հուշահամալիրի կառուցման և «Տոռնադո» պատկերով հուշարձան-քանդակի ձեռքբերման աշխատանքներ՝ աշխատանքներն ավարտված են, Մարտունի համայնքի Մարտունի քաղաքային բնակավայրի Շահումյան փողոցի և Վարդենիկ բնակավայրի Կամո Շահինյան, 12-րդ և 3-րդ փողոցների ասֆալտապատում՝ աշխատանքներն ավարտված են, Գավառ համայնքի Գավառ քաղաքային բնակավայրում և Ծովազարդ, Լճափ, Բերդկունք, Հայրավանք, Նորատուս, Կարմիրգյուղ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ և Ծաղկաշեն գյուղական բնակավայրերում փողոցային լուսավորության ցանցի կառուցում և առկա համակարգի արդիականացում՝ կատարված է աշխատանքների 95 %-ը: Կոտայքի մարզ՝ Նաիրի համայնքի Բուժական բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգում՝ աշխատանքներն ավարտված են, Ծաղկաձոր համայնքի կարիքների համար գրեյդեր մեքենայի ձեռքբերում՝ աշխատանքներն ավարտված են:

Շիրակի մարզ՝ Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգում՝ աշխատանքներն ավարտված են: Սյունիքի մարզ՝ Կապան համայնքի Կապան բնակավայրի Ավետիսյան փողոցի N 2, 4, 6, 28, 30, 32, 34 և Պապյան փողոցի N 5, 6, 7, 8, 9, 15, 16, 17, 18, 19, 20, 22, 24 և 26 շենքերի բակերի ասֆալտապատում՝ կատարված է 95 %-ը: Վայոց ձորի մարզ՝ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Օրբելի փող, Արսենյան նրբ․ և Գագարին փողոցների լուսավորության ցանցի կառուցում՝ աշխատանքներն ավարտված են, Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի ներհամայնքային փողոցների ասֆալտապատում՝ աշխատանքներն ավարտված են, Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում ոռոգման ցանցի 400 գծմ հատվածի կառուցում՝ աշխատանքներն ավարտված են: Տավուշի մարզ՝ Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Բլբուլյան-Այգեստան խաչմերուկից մինչև Այգեստան-Ասլանյան խաչմերուկ ընկած ճանապարհահատվածի ասֆալտապատում՝ աշխատանքներն ավարտված են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշխարհի 3 գիգանտներից 2-ը Հայաստանում են. Հովիկ Մուսայելյանը ՏՏ ոլորտի հեռանկարների մասին

22:10 10.10.2024

Աշխարհի 3 գիգանտներից 2-ը Հայաստանում են. Հովիկ Մուսայելյանը ՏՏ ոլորտի հեռանկարների մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանին: Հիշեցնենք, որ «Սինոփսիս Արմենիան» նշում է  20-ամյակը և ԱՄՆ-ից դուրս «Սինոփսիս» ընկերության ամենամեծ ստորաբաժանումն է համարվում, որը զբաղվում է գիտահետազոտական- ճարտարագիտական աշխատանքներով: Հովիկ Մուսայելյանը խոսել է հետևյալ հարցերի շուրջ. որո՞նք են ընկերության 20 տարվա գործունեության արդյունքները, ի՞նչ նոր ուղղություններ կան «Սինոփսիս Արմենիայի» ծրագրերում, ՏՏ ոլորտի […] ...

SHANTNEWS

22:00 10.10.2024

SHANTNEWS

Սիները կարիերայում առաջին անգամ տարին կավարտի աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում

21:53 10.10.2024

Սիները կարիերայում առաջին անգամ տարին կավարտի աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում

Իտալացի Յանիկ Սիները կարիերայում առաջին անգամ տարին կավարտի Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) դասակարգման աղյուսակի առաջատարի կարգավիճակում, հայտնում է ATP-ի մամուլի ծառայությունը: Տարվա ընթացքում 23-ամյա Սիները հաղթել է «Մեծ սաղավարտի» երկու մրցաշարում` Ավստրալիայի և ԱՄՆ-ի բաց առաջնություններում: Նա նաև հոկտեմբերի 10-ին դուրս է եկել Շանհայում շարունակվող «Մասթերսի» կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի չեխ Տոմաշ Մախաչի դեմ (33-րդ ռակետ): ...

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը

21:45 10.10.2024

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ նախաձեռնող խմբի նիստից։ «Տեղի ունեցավ ՔՊ նախաձեռնող խմբի նիստը. զեկուցողներն էին Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը»,-տեսանյութին կից գրել է Փաշինյանը։   ...

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գրոհել են Ռաս ալ Նաբաա և Նուայրի շրջանները

21:35 10.10.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գրոհել են Ռաս ալ Նաբաա և Նուայրի շրջանները

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարձակվել են շիական «Հեզբոլլահ» կազմակերպության թիրախների վրա Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է տեղի քաղաքացիական պաշտպանության ծառայության աղբյուրը։ «Երկու նպատակաուղղված հարված է հասցվել Ռաս ալ-Նաբա և Նուայրի թաղամասերի շենքերին, որտեղ գտնվում էին «Հեզբոլլահի» բժշկական կենտրոնները»,-նշել է աղբյուրը՝ հավելելով, որ խուճապ է առաջացել բնակիչների շրջանում: Շտապօգնության մեքենաները շտապել […] ...

Դավիդ Ալաբան խաղադաշտ կվերադառնա 2025 թվականին

21:25 10.10.2024

Դավիդ Ալաբան խաղադաշտ կվերադառնա 2025 թվականին

Մադրիդի «Ռեալի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան խաղադաշտ կվերադառնա 2025 թվականի հունվարից ոչ շուտ, հայտնում է Relevo-ն: Հաղորդվում էր, որ 32-ամյա ֆուտբոլիստն անհատական մարզումները վերսկսելուց հետո խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերին, սակայն նա դեռ պատրաստ չէ հանդիպումների մասնակցել: Ավստրիայի հավաքականի ավագը ծնկի խաչաձև կապանների պատռվածքի հետևանքով վիրահատության էր ենթարկվել և խաղադաշտից բացակայում է մեկ տարուց ավելի: ...

BACK_TO_TOP