Դիվանագիտական ներկայացուցիչներին և միջազգային կառույցների ղեկավար անձանց ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարության նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 10 2024
  • $
    387.06
  • RUBLE
    3.99
  • 424.45
WEATHER
+14.09 oC

Դիվանագիտական ներկայացուցիչներին և միջազգային կառույցների ղեկավար անձանց ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարության նախագիծը

15:32 09.10.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ ՀՀ-ում տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների և միջազգային կառույցների ղեկավար անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, որի շրջանակում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարության նախագիծը։

Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆլորենս Բաուերը։

Իր ելույթում նախարար Մկրտչյանը խոսել է ժողովրդագրության ռազմավարության մշակման առանցքային նպատակի, հիմնական ուղղությունների և սահմանված գերակայությունների մասին՝ մանրամասնելով ռազմավարական 4 նպատակների ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։ Նարեկ Մկրտչյանը նաև նշել է, որ ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծման, ծնելիության մակարդակի բարձրացման, ակտիվ և առողջ ծերության պայմանների ապահովման, ինչպես նաև էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցման ու բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորման ուղղություններով նախատեսվում է իրականացնել շուրջ 190 միջոցառում։

«Ավելի քան երկու տարի է, ինչ աշխատում ենք այս փաստաթղթի վրա, որի մշակման գործում մասնակցություն են ունեցել նաև հեղինակավոր մի շարք հետազոտական կենտրոններ։ Բավականին արդյունավետ քննարկումներ ենք ունեցել նաև գործընկեր տարբեր գերատեսչությունների հետ․ արդյունքում՝ ստացել ենք ավելի քան 700 առաջարկ, որոնք հիմնականում հաշվի են առնվել և ներառվել են ռազմավարությունում։ Այսօր ունենք մի փաստաթուղթ, որում ամրագրված է ՀՀ առաջիկա տասնամյակների համար կայուն և հավասարակշռված բնակչություն ունենալու տեսլականը»,- նշել է նախարարը։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆլորենս Բաուերը ևս իր ելույթում ընդգծել է Ժողովրդագրության ռազմավարության մշակման կարևորությունը՝ նշելով, որ փաստաթուղթը կարող է լավ օրինակ լինել այլ երկրների համար ևս։

«Այս ռազմավարության մեր տեսլականը հստակ է՝ բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք, որը նպաստում է մարդկային ներուժի երկարաժամկետ զարգացմանը և բարձրացնում է կյանքի որակը բոլորի համար։ Այս տեսլականը ոչ միայն համահունչ է Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին, այլև արտացոլում է երկրի կառավարության հանձնառությունը կայուն զարգացման երկարաժամկետ նպատակներին»,- ասել է Ֆլորենս Բաուերը։

Քննարկման ընթացքում «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը ներկայացրել է ՀՀ ժողովրդագրական պատկերի բարելավման հիմնական ուղղությունները, սկզբունքները, ռազմավարական նպատակները և դրանից բխող ծրագրերն ու միջոցառումները։

Հանդիպումը շարունակվել է պանելային քննարկմամբ, որին մասնակցել են նաև ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը․ բանախոսները նաև պատասխանել են Ժողովրդագրության ռազմավարությամբ և իրենց համակարգման ոլորտներին առնչվող հարցերի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ն ուժեղացնում է ճնշումը Ալիևի վրա՝ Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի կնքմանը հասնելու համար

22:27 09.10.2024

ԱՄՆ-ն ուժեղացնում է ճնշումը Ալիևի վրա՝ Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի կնքմանը հասնելու համար

Բաքվում է ԱՄՆ նախագահ Բայդենի ավագ խորհդական Ջոն Պոդեստան: Այսօր նա հանդիպում է ունեցել Իլհամ Ալիեի հետ: Ի՞նչ են քննարկել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ջոն Պոդեստան ԱՄՆ նախագահի՝ Կլիմայի հարցերով միջազգային քաղաքականության գծով ավագ խորհրդականն է, և պարզ է, որ քննարկվել են այդ կլիմայական կոնֆերանսին վերաբերող հարցեր: Եվ հետաքրքիր է, որ ընդամենը […] ...

SHANTNEWS

22:00 09.10.2024

SHANTNEWS

Վարչապետը ներկա է գտնվել «Սինոփսիս Արմենիա»-ի 20-ամյակին նվիրված՝ ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությանը

21:50 09.10.2024

Վարչապետը ներկա է գտնվել «Սինոփսիս Արմենիա»-ի 20-ամյակին նվիրված՝ ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Ճանաչել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով հոբելյանական մրցանակաբաշխությանը, որը նվիրված է «Սինոփսիս Արմենիա»-ի 20-ամյակին: Հանդիսավոր երեկոյի ընթացքում ներկայացվել են ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք իրականացվել են Հայաստանի Կառավարության, կրթական համակարգի և բիզնես ու հասարակական կազմակերպությունների հետ։ Այս տարի 20-րդ անգամ […] ...

Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 175 լրագրող

21:40 09.10.2024

Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 175 լրագրող

Ավելի քան 175 լրագրող է սպանվել Պաղեստինի Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով անցյալ տարվա աշնանից սկսած ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր, չորեքշաբթի հայտնել է գոտու կառավարության մամուլի ծառայությունը։ «Գազայի հատվածում, իսրայելական պատերազմի սկսվելուց ի վեր, լրագրողների զոհերի թիվը հասել է 176-ի», -նշել են անկլավի իշխանությունները: Օգոստոսի սկզբին Al Jazeera-ն հայտնել էր, որ իր թղթակիցը և […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը հոկտեմբերի 1-ից ավելի քան 1100 հարված են հասցրել Լիբանանի հարավին

21:29 09.10.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերը հոկտեմբերի 1-ից ավելի քան 1100 հարված են հասցրել Լիբանանի հարավին

Հոկտեմբերի 1-ից Իսրայելի ռազմաօդային ուժերը ավելի քան 1,1 հազար հարված են հասցրել Հարավային Լիբանանի տարբեր թիրախներին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Օդային հարվածներն իրականացվել են կործանիչների, հարվածային ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով՝ ցամաքային ստորաբաժանումների հետ համակարգելով՝ աջակցելու Իսրայելի կողմից հոկտեմբերի 1-ին Լիբանանի հարավում մեկնարկած սահմանափակ ցամաքային գործողությանը, հայտնել են բանակից: Ըստ մամուլի […] ...

ԱՄՆ-ը դեռ տեղյակ չէ Իրանին Իսրայելի նախատեսած պատասխան հարվածի մանրամասներին. The Wall Street Journal

21:20 09.10.2024

ԱՄՆ-ը դեռ տեղյակ չէ Իրանին Իսրայելի նախատեսած պատասխան հարվածի մանրամասներին. The Wall Street Journal

Միացյալ Նահանգներին դեռևս չի հաջողվել պարզել, թե Իսրայելն ինչպես է պատրաստվում պատասխանել հոկտեմբերի 1-ին Իրանի իրականացրած հրթիռային հարձակմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ամերիկյան The Wall Street Journal հանդեսը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։ Վերջիններս նշել են, որ Իսրայելն առայժմ հրաժարվում է ամերիկյան վարչակազմին հայտնել պատասխան հարված հասցնելու իր ծրագրերի մանրամասները։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Սպիտակ տանը զայրացած […] ...

BACK_TO_TOP