Foxconn-ը Մեքսիկայում սուպերչիպերի արտադրության ամենամեծ գործարանը կկառուցի․ Reuters – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 10 2024
  • $
    387.42
  • RUBLE
    4.02
  • 425.54
WEATHER
+20.09 oC

Foxconn-ը Մեքսիկայում սուպերչիպերի արտադրության ամենամեծ գործարանը կկառուցի․ Reuters

18:32 08.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Foxconn-ը Մեքսիկայում սկսել է Nvidia GB200 սուպերչիպերի արտադրության համար աշխարհի ամենամեծ գործարանի կառուցումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ այս չիպերը Nvidia-ի Blackwell գրաֆիկական պրոցեսորի հիմնական բաղադրիչներն են, որը ներկայացվել է 2024 թվականի մարտին։ Reuters-ը նաև նշում է, որ Foxconn-ն արդեն ունի արտադրական օբյեկտներ Մեքսիկայում, կորպորացիայի ներդրումներն այս երկրում այժմ գնահատվում են ավելի քան 500 միլիոն դոլար:

Օգոստոսին Nvidia-ն հայտարարել է, որ դիզայնը վերջնական տեսքի բերելուց հետո սկսել է Blackwell-ի նմուշներն ուղարկել իր գործընկերներին և հաճախորդներին։ Սպասվում է, որ տարվա չորրորդ եռամսյակում դրանց վաճառքից եկամուտը կկազմի մի քանի միլիարդ դոլար։

2023 թվականի հոկտեմբերին Nvidia-ն և Foxconn-ը հայտարարել էին իրենց մտադրության մասին՝ համատեղ զարգացնելու ենթակառուցվածքը էլեկտրական և ինքնակառավարվող մեքենաների համար: Նշվել է, որ Nvidia-ն պատասխանատու կլինի արհեստական ինտելեկտի, տվյալների կենտրոնների ստեղծման համար, որոնք կմշակեն մեծ քանակությամբ տեղեկատվություն էլեկտրական մեքենաների ավտոպիլոտային համակարգերի ուսուցման համար։

Foxconn-ը էլեկտրոնիկայի աշխարհի խոշորագույն պայմանագրային արտադրողն է: Ընկերությունը պատվերներ է կատարում համաշխարհային այնպիսի առաջատար կորպորացիաների համար, ինչպիսիք են Apple-ը, Cisco-ն, Google-ը, Microsoft-ը, Nintendo-ն, Nokia-ն, Sony-ն, Tesla-ն և այլն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 08.10.2024

SHANTNEWS

Իջևանի կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց

21:50 08.10.2024

Իջևանի կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 23 հասցեում գործող կարի ֆաբրիկայում վերելակն ընկել է քաղաքացու վրա և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է […] ...

Նիկոլ Փաշինյանին Մոսկվայի Lotte հյուրանոցի աշխատակազմը անակնկալ է մատուցել

21:40 08.10.2024

Նիկոլ Փաշինյանին Մոսկվայի Lotte հյուրանոցի աշխատակազմը անակնկալ է մատուցել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Մոսկվայից և կից գրել․ «Մոսկվայի Lotte հյուրանոցի աշխատակազմը այսպիսի անակնկալ մատուցեց։ Շնորհակալ եմ»։   ...

Ինչպիսին է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտի առօրյան

21:35 08.10.2024

Ինչպիսին է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտի առօրյան

ՀՀ ՊՆ-ն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտի առօրյայի մասին պատմող տեսանյութ է ներկայացրել։ ...

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է Լիբանանից իր քաղաքացիների տարհանման մասին

21:27 08.10.2024

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է Լիբանանից իր քաղաքացիների տարհանման մասին

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Լիբանանում գտնվող իր երկրի քաղաքացիները հոկտեմբերի 9-ին ծովային ճանապարհով կտարհանվեն: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ «Մեր նավերի ընդհանուր տարողունակությունը, մոտավորապես, 2.000 ուղևոր է»,-ասվել է հայտարարությունում: Նշվել է, որ անհրաժեշտության պարագայում տարհանման գործընթացը կարող է տևել օրեր, իսկ քաղաքացիներին Թուրքիայում ընդունելու և նրանց ապրուստը ապահովելու համար նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են: «Բացի […] ...

«Իսլամական ջիհադը» երկու օրվա ընթացքում հրթիռներ է արձակել Սդերոտի ուղղությամբ

21:15 08.10.2024

«Իսլամական ջիհադը» երկու օրվա ընթացքում հրթիռներ է արձակել Սդերոտի ուղղությամբ

Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումը հայտարարել է երկու օրվա ընթացքում իր երկրորդ հրթիռային հարձակման մասին Սդերոտ քաղաքի վրա, որը գտնվում է Գազայի հատվածի հետ սահմանին։ Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է շարժման ռազմական թևի՝ «Սարայա ալ-Քուդս» խմբավորման Telegram ալիքում։ «Մենք հրթիռային հարձակում գործեցինք Սդերոտի և Գազայի հետ սահմանին գտնվող հրեական այլ բնակավայրերի վրա»,-ասվում է փաստաթղթում։ Տեղեկություններ չկան այն […] ...

BACK_TO_TOP