Ավարտական փուլում են գտնվում Լոռու մարզի Ստեփանավան համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք կարևոր ծրագրեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 10 2024
  • $
    387.42
  • RUBLE
    4.02
  • 425.54
WEATHER
+20.09 oC

Ավարտական փուլում են գտնվում Լոռու մարզի Ստեփանավան համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք կարևոր ծրագրեր

18:20 08.10.2024

2023թ.-ին պետություն-համայնք համաֆինանսավորմամբ մեկնարկել և ներկայում ավարտական փուլում են գտնվում Լոռու մարզի Ստեփանավան համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք կարևոր ծրագրեր։ Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը։

Ստեփանավանի քաղաքային այգու և Ալեայի անցուղու հիմնանորոգում՝ 395 մլն դրամ նախահաշվային արժեքով: Պետություն-համայնք համագործակցությամբ իրականացվող ծրագրում պետության հատկացումը 45% է, համայնքինը՝ 55%: Աշխատանքներն ավարտական փուլում են: Ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի այս տարի՝ մոտ 322 մլն. դրամ ներդրմամբ:

Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի վերանորոգում՝ 214 մլն դրամ ներդրմամբ: Պետություն-համայնք համաֆինանսավորումը համաչափ է՝ 50/50: Աշխատանքներն իրականացված են 90 %-ով:Ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ:

Ստեփանավան համայնքի Սայաթ Նովա, Անդրանիկի և Պիոներների փողոցների հիմնանորոգում՝ 430 մլն դրամ արժեքով, 50% պետություն, 50% համայնք համաֆինանսավորմամբ: Աշխատանքները կատարված են 95%-ով: Առաջիկայում կսկսվեն մուտքերի ասֆալտապատման և գծանշման աշխատանքները:

Ռումինական բազմաբնակարան թվով 3 շենքերի էներգաարդյունավետության արդիականացման ռիսկերի նվազեցում՝ 282 մլն դրամ ներդրմամբ: Այստեղ 50% պետության ներդրումն է, 24% ՄԱԶԾ, որի մեջ 5% բնակիչ, 26% համայնքի մասնաբաժինը: Աշխատանքներն ավարտական փուլում են:

Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր վարչական բնակավայրերի և Ստեփանավան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասի գազաֆիկացում՝ մոտ 585 մլն դրամ ներդրմամբ: Պետության հատկացումը 40%, համայնքինը՝ 60%: Աշխատանքներն ավարտական փուլում են:

Ստեփանավան քաղաքի Աղայան 1-ին և 2-րդ նրբանցքների, 409 դիվիզիա նրբանցքի և Նելսոն Ստեփանյան փողոցի հիմնանորոգում՝ տուֆե սալարկումով 136 մլն դրամ ներդրմամբ: Պետության ներդրումը 60%, համայնքինը՝ 40%: Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 08.10.2024

SHANTNEWS

Իջևանի կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց

21:50 08.10.2024

Իջևանի կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 23 հասցեում գործող կարի ֆաբրիկայում վերելակն ընկել է քաղաքացու վրա և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է […] ...

Նիկոլ Փաշինյանին Մոսկվայի Lotte հյուրանոցի աշխատակազմը անակնկալ է մատուցել

21:40 08.10.2024

Նիկոլ Փաշինյանին Մոսկվայի Lotte հյուրանոցի աշխատակազմը անակնկալ է մատուցել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Մոսկվայից և կից գրել․ «Մոսկվայի Lotte հյուրանոցի աշխատակազմը այսպիսի անակնկալ մատուցեց։ Շնորհակալ եմ»։   ...

Ինչպիսին է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտի առօրյան

21:35 08.10.2024

Ինչպիսին է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտի առօրյան

ՀՀ ՊՆ-ն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտի առօրյայի մասին պատմող տեսանյութ է ներկայացրել։ ...

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է Լիբանանից իր քաղաքացիների տարհանման մասին

21:27 08.10.2024

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է Լիբանանից իր քաղաքացիների տարհանման մասին

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Լիբանանում գտնվող իր երկրի քաղաքացիները հոկտեմբերի 9-ին ծովային ճանապարհով կտարհանվեն: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ «Մեր նավերի ընդհանուր տարողունակությունը, մոտավորապես, 2.000 ուղևոր է»,-ասվել է հայտարարությունում: Նշվել է, որ անհրաժեշտության պարագայում տարհանման գործընթացը կարող է տևել օրեր, իսկ քաղաքացիներին Թուրքիայում ընդունելու և նրանց ապրուստը ապահովելու համար նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են: «Բացի […] ...

«Իսլամական ջիհադը» երկու օրվա ընթացքում հրթիռներ է արձակել Սդերոտի ուղղությամբ

21:15 08.10.2024

«Իսլամական ջիհադը» երկու օրվա ընթացքում հրթիռներ է արձակել Սդերոտի ուղղությամբ

Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումը հայտարարել է երկու օրվա ընթացքում իր երկրորդ հրթիռային հարձակման մասին Սդերոտ քաղաքի վրա, որը գտնվում է Գազայի հատվածի հետ սահմանին։ Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է շարժման ռազմական թևի՝ «Սարայա ալ-Քուդս» խմբավորման Telegram ալիքում։ «Մենք հրթիռային հարձակում գործեցինք Սդերոտի և Գազայի հետ սահմանին գտնվող հրեական այլ բնակավայրերի վրա»,-ասվում է փաստաթղթում։ Տեղեկություններ չկան այն […] ...

BACK_TO_TOP