Մարմաշենի վանական համալիրը կվերակառուցվի. Տիգրան Ավինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Մարմաշենի վանական համալիրը կվերակառուցվի. Տիգրան Ավինյան

21:15 19.09.2018

Մարմաշենի վանական համալիրը  հետագա փլուզումից կանխելու համար այս տարի վերանորոգման աշխատանքներ կտարվեն: Այս մասին SHANTNEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն այսօր՝ սեպտեմբերի 19-ին,  աշխատանքային այցով Շիրակի մարզում է եղել : Փոխվարչապետը մեր թղթակցին փոխանցել է, որ եկեղեցու վերակառուցման ընդհանուր բյուջեն կազմում է 20 մլն դրամ: Այս տարի մասնագիտական հետազոտություն, ուսումնասիրություն է կատարվելու: Բուն վերականգնման աշխատանքները կմեկնարկեն հաջորդ տարի:

«Այս տարի Մշակույթի նախարարության կողմից մոտ 3 մլն  դրամ է հատկացվելու: Թե ինչ աշխատանքներ են տարվելու՝ հասկանալու համար նախագիծ է կազմվելու : Մյուս տարի  կհատկացվի մոտ 20 մլն դրամի գումար՝ արդեն բուն վերանորոգման համար, ու, կարծում եմ, խնդիրը հիմնովին լուծած կլինենք»,- ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Արդյո՞ք վանական համալիրից 100 մետր հեռավորության վրա գտնվող հէկը ազդում է շինության ամրության վրա, փոխվարչապետը ոչինչ չի բացառել՝ նշելով, որ  առաջիկա օրերին տարվող հետազոտության արդյունքները կտան վերջնական եզրակացություններ:

«Եթե դա լինի հէկը, մեր խնդիրը կլուծենք հէկի հետ, եթե լինի այլ պատճառ, կլուծենք այդ պատճառը, հիմա վերջնական ինչ արդյունք տվեց  հետազոտությունը, ըստ այդմ կշարժվենք»,-ասել է փոխվարչապետը:

 

 

Հիշեցնենք, որ   վանական համալիրում հաճախակի փլուզման դեպքեր են  գրանցվում: Գերխոնավացման պատճառով վանական համալիրում թափվում են ոչ միայն եկեղեցու պատերի արտաքին, այլև ներքին քարերը: Վանքի գմբեթի հատվածից մեծ ու փոքր քարեր են պոկվել : Մարմաշենի վանական համալիրի պահպանությունը վտանգված է: Իսկ թե ինչո՞ւ է նման վիճակի հասել Պահլավունի իշխանների տոհմի կառուցած եկեղեցին, մի քանի պատճառներ են նշվում․ գրունտային ջրերի մակարդակն է բարձր, տեղանքը սողանքային գոտի է: Վանական համալիրի հոգևոր հովիվն էլ չի բացառում, որ շինության ամրության վրա ազդել է նաև ընդամենը 100 մետր հեռավորության վրա գտնվող հէկը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասները

20:10 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասները

Իրանի հետ բանակցություններում Միացյալ Նահանգները իրանական միջուկային ծրագրից դուրս հարցեր չբարձրացրեց, և Թեհրանը Վաշինգտոնին ասաց, որ ոչ միջուկային հարցերը չեն ընդունվի, իրանական Tasnim լրատվական գործակալությանը ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններից հետո: Շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի արտգործնախարարության ղեկավարի միջնորդությամբ։ Երրորդ […] ...

BACK_TO_TOP