Լիահույս ենք, որ բոլոր շահագրգիռ երկրները փոխադարձաբար կպատասխանեն կայուն խաղաղության հասնելու մեր ջանքերին. Վահագն Խաչատուրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 10 2024
  • $
    387.42
  • RUBLE
    4.02
  • 425.54
WEATHER
+20.09 oC

Լիահույս ենք, որ բոլոր շահագրգիռ երկրները փոխադարձաբար կպատասխանեն կայուն խաղաղության հասնելու մեր ջանքերին. Վահագն Խաչատուրյան

16:06 08.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Համբուրգի կայունության համաժողովի շրջանակում հանդես է եկել ելույթով:

«Համաժողովի նպատակը հնչում է հետևյալ կերպ՝ «Առողջ մոլորակում` ավելի լավ ապագա բոլորի համար»: Արդյո՞ք մենք բավականաչափ արագ ենք հասնում մեր նպատակներին և համապատասխանում դրանց բոլոր պահանջներին, ավաղ, ո՛չ:

Համաժողովի ծրագիրն ուսումնասիրելիս՝ տրամաբանորեն ընտրեցի պանելային քննարկման հետևյալ խորագիրը. «Խաղաղաշինություն՝ կայուն զարգացում ապահովելու համար»:

Ցավոք, խաղաղաշինությունն ու խաղաղապահությունը հրատապ խնդիրներ են ոչ միայն իմ երկրի և իմ տարածաշրջանի համար, այլ նաև դրանց սահմաններից դուրս, և Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը դրա վառ օրինակն է։

Խոստովանենք, որ ներկայումս մենք բախվում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ թվով բռնի բախումներին, և մարդկանց ապահովությունը և անվտանգության զգացումը մարդկության պատմության մեջ ամենացածր մակարդակի վրա է: Այսինքն՝ մարդիկ չեն կարողանում լիարժեքորեն դրսևորել և ի ցույց դնել իրենց տաղանդներն ու զարգացնել ներուժը` ի նպաստ հասարակության զարգացման, քանի որ կա նոր պատերազմի կամ հակամարտության վտանգ:

Սա նշելով` մենք համակարծիք ենք, որ մեր առջև ծառացած խնդիրները կարող են լուծվել միայն միջազգային համագործակցության ամրապնդման միջոցով:

Այս համատեքստում կցանկանայի ողջունել Գերմանիայի և Նամիբիայի գլխավորությամբ՝ Միավորված ազգերի կազմակերպության կողմից վերջերս ընդունած «Հանուն ապագայի դաշնագիրը», որն ուղղված է միջազգային համագործակցության ամրապնդմանը և կայուն զարգացմանը:

Խաղաղության կերտումը և խաղաղապահությունն օգնել են վերջ դնել պատերազմներին, կանխել հակամարտությունների և լարվածության վերաճումը լայնածավալ բռնության: Այս առումով թույլ տվեք բերել իմ երկրի օրինակը։

Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության անզեն քաղաքացիական առաքելության տեղակայումը վճռորոշ դեր է խաղացել վերջին երկու տարվա ընթացքում սահմանային միջադեպերի թվի նվազեցման գործում:

Ինչպես շեշտվել է դաշնագրում, մենք ակնկալում ենք ունենալ ապահով, խաղաղ, կայուն աշխարհ, որտեղ տիրում է արդարություն, հավասարություն և, որտեղ բարեկեցությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը երաշխավորված են բոլորի համար:

Զարգացման, «կանաչ անցման» և կայունության ֆինանսավորումը պետք է լինի այս խնդիրների լուծմանն ուղղված մեր ջանքերի կենտրոնում ՝ հատուկ ուշադրություն դարձնելով զարգացող երկրներին և հատուկ իրավիճակում գտնվող երկրներին:

Մենք պետք է բարեփոխենք միջազգային ֆինանսական համակարգը, որպեսզի ապահովենք զարգացման արդյունավետ ֆինանսավորում՝ հաշվի առնելով միջին եկամուտ ունեցող երկրների հատուկ կարիքները։

Մենք նաև փորձում ենք ներդնել նոր և նորարարական մոտեցումներ՝ օգնելու զարգացող երկրներին բավարարել իրենց կարիքները։ Նման նախաձեռնություններից մեկը «Պարտք կլիմայի դիմաց» մեխանիզմն է, որը մենք առաջարկում ենք օգտագործել կլիմայի ֆինանսավորման համատեքստում՝ որպես օգտակար գործիք զարգացող երկրների պարտքի բեռը մեղմելու համար՝ կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու նրանց ջանքերի դիմաց։

2030 թվականի օրակարգում հստակ նշված է, որ չկա կայուն զարգացում առանց խաղաղության, և խաղաղություն՝ առանց կայուն զարգացման:
Առաջնորդվելով հենց այս փիլիսոփայությամբ և խաղաղության հաստատուն հանձնառությամբ՝ Հայաստանի կառավարությունը ձեռնարկում է տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման հաստատմանն ուղղված գործողություններ: Հայաստանի կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որն ուղղված է տարածաշրջանի տնտեսական ներուժի բացահայտմանը և տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդմանը՝ դրանով իսկ նպաստելով քաղաքական երկխոսությանը և համապարփակ խաղաղության հասնելուն՝ ի շահ մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների:

Լիահույս ենք, որ բոլոր շահագրգիռ երկրները, ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, փոխադարձաբար կպատասխանեն կայուն խաղաղության հասնելու և մեր եռանդը դեպի կայուն զարգացում և կանաչ աճ ուղղորդելու մեր ջանքերին:

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Գերմանիայի կառավարությանը այս կարևոր նոր նախաձեռնությանը մասնակցելու հրավերի համար և մաղթել ամենայն հաջողություն դրա իրականացման գործում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիյարտոն ասել է, որ ՆԱՏՕ-ի երկրները չեն աջակցում Ուկրաինայի անդամակցությանը

20:43 08.10.2024

Սիյարտոն ասել է, որ ՆԱՏՕ-ի երկրները չեն աջակցում Ուկրաինայի անդամակցությանը

Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ ինքը Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգեին ասել է՝ փակ դռների հետևում ՆԱՏՕ-ի երկրների մեծ մասը չի աջակցում Կիևի անդամակցությանը դաշինքին: Նրա խոսքով՝ Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն չկա, և փակ դռների հետևում այդ դիրքորոշումը կիսում է դաշինքի անդամների ճնշող մեծամասնությունը։ Սեպտեմբերի 30-ին Սիբիգան […] ...

CAS-ը հաստատել է Պոլ Պոգբայի որակազրկման ժամկետի կրճատումը

20:33 08.10.2024

CAS-ը հաստատել է Պոլ Պոգբայի որակազրկման ժամկետի կրճատումը

Լոզանի Մարզական վճռաբեկ դատարանը (CAS) պաշտոնապես հաստատել է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստ Պոլ Պոգբայի որակազրկումը կրճատվել է։ 31-ամյա կիսապաշտպանի որակազրկումը կրճատվել է մինչև 18 ամիս, ինչպես նաև նա չի վճարի 5 հազար եվրո տուգանքը։ Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018թ․ աշխարհի չեմպիոն Պոգբան 2025թ․ հունվարին կկարողանա վերսկսել մարզումները Թուրինի «Յուվենտուսի» կազմում, իսկ մարտին կստանա պաշտոնական խաղերի մասնակցելու իրավունք։ […] ...

Տաջիկստանը ԱՊՀ-ում իր նախագահության ընթացքում հատուկ ուշադրություն կդարձնի անվտանգությանը

20:27 08.10.2024

Տաջիկստանը ԱՊՀ-ում իր նախագահության ընթացքում հատուկ ուշադրություն կդարձնի անվտանգությանը

2025 թվականին ԱՊՀ-ում իր նախագահության ընթացքում Տաջիկստանը հատուկ ուշադրություն կդարձնի անվտանգության սպառնալիքների դեմ պայքարում համագործակցության ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը՝ ելույթ ունենալով Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։ «Հարգելի Էմոմալի Ռահմոնն ընդգծել է, որ անվտանգության ոլորտում հատուկ ուշադրություն է դարձվելու ռիսկերի և անվտանգության սպառնալիքների դեմ պայքարում գործնական համագործակցության ամրապնդմանը»,- ասվում […] ...

Ուկրաինայում զինվորի մոտ մահացու վիրուս է հայտնաբերվել. Mash

20:17 08.10.2024

Ուկրաինայում զինվորի մոտ մահացու վիրուս է հայտնաբերվել. Mash

Ուկրաինայում զինվորականի մոտ, ով Լեհաստանում վերապատրաստում է անցել, Մարբուրգի վիրուս է հայտնաբերվել, գրում է Mash-ը։ «Աֆրիկյան Մարբուրգի մահացու վիրուսը հայտնաբերվել է Ուկրաինայում, այն բերվել է Լեհաստանից մի զինվորականի կողմից, ով այնտեղ վերապատրաստվել է նախքան ռազմաճակատ ուղարկելը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ նա արդեն հոսպիտալացվել է Ուժգորոդի ինֆեկցիոն հիվանդանոցում։ Նախնական տվյալներով՝ տղամարդը մի քանի […] ...

Ո՞ր ֆուտբոլիստի հետ կցանկանար շախմատ խաղալ Մագնուս Կարլսենը

20:07 08.10.2024

Ո՞ր ֆուտբոլիստի հետ կցանկանար շախմատ խաղալ Մագնուս Կարլսենը

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար Մագնուս Կառլսենը նշել է, թե որ ֆուտբոլիստի հետ կցանկանար շախմատ խաղալ։ «Ես ֆուտբոլի մեծ երկրպագու եմ և, անկասկած, համակրում եմ Մոհամեդ Սալահին։ Չնայած հնարավորություն չեմ ունեցել անձամբ հանդիպել նրան, ինձ համար հետաքրքիր կլիներ նրա հետ շախմատ խաղալ։ Դա վերաբերում է նաև բոլոր այն մարզիկներին, որոնցով ես հիանում եմ։ Գիտեմ նաև, որ […] ...

SHANTNEWS

20:00 08.10.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP