Վերջին ամիսների ընթացքում մենք ունեցել ենք բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 10 2024
  • $
    387.42
  • RUBLE
    4.02
  • 425.54
WEATHER
+20.09 oC

Վերջին ամիսների ընթացքում մենք ունեցել ենք բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը

15:50 08.10.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի շրջանակում Կրեմլում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Վերջին ամիսների ընթացքում մենք ունեցել ենք բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն, փոխվարչապետ Օվերչուկն է ժամանել Երևան, տեղի է ունեցել ոչ միայն միջկառավարական հանձնաժողովի նիստը, այլ նաև բավականին մանրամասն մենք խոսել ենք փաստացի մեր օրակարգի բոլոր հարցերի շուրջ:

Հոկտեմբերի սկզբին Երևանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որի շրջանակում բավականին մանրամասն քննարկել ենք մեր համագործակցությանը վերաբերող հարցեր Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահ Միխայիլ Վլադիմիրի Միշուստինի հետ: Եվ այսօր էլ, իհարկե, լավ հնարավորություն է ի մի բերել այդ քննարկումները և ուրախ եմ այդ հնարավորության համար»,-ասել է Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տաջիկստանը ԱՊՀ-ում իր նախագահության ընթացքում հատուկ ուշադրություն կդարձնի անվտանգությանը

20:27 08.10.2024

Տաջիկստանը ԱՊՀ-ում իր նախագահության ընթացքում հատուկ ուշադրություն կդարձնի անվտանգությանը

2025 թվականին ԱՊՀ-ում իր նախագահության ընթացքում Տաջիկստանը հատուկ ուշադրություն կդարձնի անվտանգության սպառնալիքների դեմ պայքարում համագործակցության ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը՝ ելույթ ունենալով Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։ «Հարգելի Էմոմալի Ռահմոնն ընդգծել է, որ անվտանգության ոլորտում հատուկ ուշադրություն է դարձվելու ռիսկերի և անվտանգության սպառնալիքների դեմ պայքարում գործնական համագործակցության ամրապնդմանը»,- ասվում […] ...

Ուկրաինայում զինվորի մոտ մահացու վիրուս է հայտնաբերվել. Mash

20:17 08.10.2024

Ուկրաինայում զինվորի մոտ մահացու վիրուս է հայտնաբերվել. Mash

Ուկրաինայում զինվորականի մոտ, ով Լեհաստանում վերապատրաստում է անցել, Մարբուրգի վիրուս է հայտնաբերվել, գրում է Mash-ը։ «Աֆրիկյան Մարբուրգի մահացու վիրուսը հայտնաբերվել է Ուկրաինայում, այն բերվել է Լեհաստանից մի զինվորականի կողմից, ով այնտեղ վերապատրաստվել է նախքան ռազմաճակատ ուղարկելը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ նա արդեն հոսպիտալացվել է Ուժգորոդի ինֆեկցիոն հիվանդանոցում։ Նախնական տվյալներով՝ տղամարդը մի քանի […] ...

Ո՞ր ֆուտբոլիստի հետ կցանկանար շախմատ խաղալ Մագնուս Կարլսենը

20:07 08.10.2024

Ո՞ր ֆուտբոլիստի հետ կցանկանար շախմատ խաղալ Մագնուս Կարլսենը

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար Մագնուս Կառլսենը նշել է, թե որ ֆուտբոլիստի հետ կցանկանար շախմատ խաղալ։ «Ես ֆուտբոլի մեծ երկրպագու եմ և, անկասկած, համակրում եմ Մոհամեդ Սալահին։ Չնայած հնարավորություն չեմ ունեցել անձամբ հանդիպել նրան, ինձ համար հետաքրքիր կլիներ նրա հետ շախմատ խաղալ։ Դա վերաբերում է նաև բոլոր այն մարզիկներին, որոնցով ես հիանում եմ։ Գիտեմ նաև, որ […] ...

SHANTNEWS

20:00 08.10.2024

SHANTNEWS

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը շարունակվում են. մարզերում քաղաքացիների սպասարկումն առավել հասանելի է

19:55 08.10.2024

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը շարունակվում են. մարզերում քաղաքացիների սպասարկումն առավել հասանելի է

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցն այս անգամ Լոռու մարզում էր։ Այս ձևաչափի նպատակը մեկն է՝ քաղաքացիների համար հասանելի ու հարմարավետ դարձնել մատուցվող ծառայությունները։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները շրջում են համայնքներով, գյուղերով՝ փորձելով սպասարկել հնարավորինս շատ քաղաքացիների։ «Շրջիկ ծառայություն իրականացրել ենք տարբեր մարզերում. եղել ենք Արմավիրի մարզում, Կոտայքի մարզում, իսկ վերջերս եղել ենք […] ...

Իրանցի գեներալը հայտարարել է, որ հարվածից առաջ ԱՄՆ-ն Իսրայելին արբանյակային պատկերներ է տվել

19:53 08.10.2024

Իրանցի գեներալը հայտարարել է, որ հարվածից առաջ ԱՄՆ-ն Իսրայելին արբանյակային պատկերներ է տվել

Իրանի հարձակումից առաջ Իսրայելը ԱՄՆ-ից տվյալներ էր ստացել իրանական հրթիռային ստորաբաժանումների տեղաշարժերի մասին։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) մաս կազմող «Բասիջ» ջոկատների հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամռեզա Սոլեյմանին։ «Իրանի հրթիռային հարձակումների ժամանակ ամերիկացիները հայտնել են, որ տեղյակ չեն հարձակումների մասին, բայց իրականում ամերիկացիները սիոնիստներին (նկատի ունի Իսրայելի ղեկավարությանը) […] ...

BACK_TO_TOP