Նախնական տվյալներով՝ Իսակովի պողոտայում հրդեհի հետևանքով ընկերությանը շուրջ 800մլն դրամի գույքային վնաս է պատճառվել․ ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 10 2024
  • $
    387.42
  • RUBLE
    4.02
  • 425.54
WEATHER
+23.09 oC

Նախնական տվյալներով՝ Իսակովի պողոտայում հրդեհի հետևանքով ընկերությանը շուրջ 800մլն դրամի գույքային վնաս է պատճառվել․ ՔԿ

14:07 08.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ուշ երեկոյան, ՀՀ քննչական կոմիտեն Ոստիկանությունից ստացել է «Դոմուս» ՓԲԸ-ի հաղորդումը Իսակովի պողոտայի 29/1 հասցեում գտնվող ընկերության պահեստային մասից հրդեհի բռնկման և խանութի արվելու մասին, ինչով, ըստ հաղորդման, նախնական տվյալներով ընկերությանը շուրջ 800մլն դրամի գույքային վնաս է պատճառվել։

Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։

Կատարվում է նախաքննություն՝ հրդեհի առաջացման պատճառները, պատճառված գույքային վնասի իրական չափերը, ինչպես նաև հակահրդեհային անվտանգության պահանջների պահպանվածության հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությունը շարունակվում է

18:26 08.10.2024

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությունը շարունակվում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերին և համագործակցության նոր հեռանկարներին: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը բարձր է գնահատում ՄԱԿ-ի կառույցների հետ ճկուն համագործակցությունը […] ...

Ավարտական փուլում են գտնվում Լոռու մարզի Ստեփանավան համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք կարևոր ծրագրեր

18:20 08.10.2024

Ավարտական փուլում են գտնվում Լոռու մարզի Ստեփանավան համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք կարևոր ծրագրեր

2023թ.-ին պետություն-համայնք համաֆինանսավորմամբ մեկնարկել և ներկայում ավարտական փուլում են գտնվում Լոռու մարզի Ստեփանավան համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք կարևոր ծրագրեր։ Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը։ Ստեփանավանի քաղաքային այգու և Ալեայի անցուղու հիմնանորոգում՝ 395 մլն դրամ նախահաշվային արժեքով: Պետություն-համայնք համագործակցությամբ իրականացվող ծրագրում պետության հատկացումը 45% է, համայնքինը՝ 55%: Աշխատանքներն ավարտական փուլում են: Ծրագրի […] ...

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները․ վարչապետի մամուլի խոսնակ

18:17 08.10.2024

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները․ վարչապետի մամուլի խոսնակ

Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, ՌԴ նախագահին է փոխանցել «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը, ինչպես նաեւ մտահոգություն հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ՌԴ մի շարք պաշտոնյաների կողմից օգտագործվող ձեւակերպումների եւ բառապաշարի վերաբերյալ, հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության խոսույթը դռնփակ եւ դռնբաց ֆորմատներում […] ...

Գեղարքունիքի մարզի Սևան բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված  խեցգետնաորսիչներ

18:13 08.10.2024

Գեղարքունիքի մարզի Սևան բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից ձեռնարկած հերթական կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում սույն թվականի հոկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզի Սևան բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 103 հատ խեցգետնաորսիչ: Փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, խեցգետինները բաց են թողնվել լիճ: Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական […] ...

Հոկտեմբերի 1-2-ը տեղի է ունեցել Իսպանիայում Հայաստանը ներկայացնող առաջին փոխճանաչողական այցը

18:07 08.10.2024

Հոկտեմբերի 1-2-ը տեղի է ունեցել Իսպանիայում Հայաստանը ներկայացնող առաջին փոխճանաչողական այցը

Հ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ և հայաստանյան զբոսաշրջային ընկերությունների մասնակցությամբ սույն թվականի հոկտեմբերի 1-ին և 2-ին տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող առաջին փոխճանաչողական այցը (Roadshow) Իսպանիայի Բարսելոնա և Մադրիդ քաղաքներում։ Այցի ընթացքում իսպանացի զբոսաշրջային գործակալներն ու օպերատորները բացահայտել են Հայաստանը, որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն՝ իր նոր ու հետաքրքիր առաջարկներով։ Երեկոն շարունակվել է B2B հանդիպումներով, որի […] ...

SHANTNEWS

18:00 08.10.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP