12:37 08.10.2024
Կարևորելով արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացմանը, գիտելիքների ձևավորմանը, ինչպես նաև պատրաստվածության և իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումները, ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը սեպտեմբեր ամսվա աշխատանքային պլանի համաձայն՝ մի շարք ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում կազմակերպել և անցկացրել է տարբեր թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ և դասախոսություններ:
Մասնավորապես՝ «Անձնակազմի և աշակերտների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հակառակորդի օդային հարձակման դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացվել «Երևանի թիվ 159 ավագ դպրոց» և «Երևանի թիվ 64 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ներում, որոնց նպատակն էր կատարելագործել մասնակիցների գործնական հմտություններն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման ուղղությամբ։ Համանուն օբյեկտային վարժանք է անցկացվել նաև «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում:
18:26 08.10.2024
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությունը շարունակվում է17:55 08.10.2024
Դեշամը` Մբապեին Ֆրանսիայի հավաքական չհրավիրելու մասին16:00 08.10.2024
Լիոնել Մեսսիի եղբայրը Երևանում է13:20 08.10.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով կանոնակարգն ԱԺ-ում է10:59 08.10.2024
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ10:29 08.10.2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին10:24 08.10.2024
Հարիսն Իրանն անվանել է ԱՄՆ-ի գլխավոր թշնամին10:16 08.10.2024
Նոր Զելանդիայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել10:09 08.10.2024
NYT. Իսրայելը դժվար թե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին10:00 08.10.2024
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին21:06 07.10.2024
Ավարտվել է «Ծաղկաձոր օփեն 2024» շախմատի միջազգային մրցաշարը20:32 07.10.2024
Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդի բժշկական կենտրոն20:24 07.10.2024
Հոկտեմբերի 8-ին հոսանքանջատումներ Երևանում և մարզերում18:32 08.10.2024
Foxconn-ը Մեքսիկայում սուպերչիպերի արտադրության ամենամեծ գործարանը կկառուցի․ ReutersFoxconn-ը Մեքսիկայում սկսել է Nvidia GB200 սուպերչիպերի արտադրության համար աշխարհի ամենամեծ գործարանի կառուցումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ այս չիպերը Nvidia-ի Blackwell գրաֆիկական պրոցեսորի հիմնական բաղադրիչներն են, որը ներկայացվել է 2024 թվականի մարտին։ Reuters-ը նաև նշում է, որ Foxconn-ն արդեն ունի արտադրական օբյեկտներ Մեքսիկայում, կորպորացիայի ներդրումներն այս երկրում այժմ գնահատվում են ավելի քան […] ...
18:30 08.10.2024
ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահ միջև համաձայնություն է ձեռքբերվել Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանության վերաբերյալ․ վարչապետի մամուլի խոսնակՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև համաձայնություն է ձեռքբերվել այն մասին, որ 2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։ ...
18:26 08.10.2024
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությունը շարունակվում էՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերին և համագործակցության նոր հեռանկարներին: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը բարձր է գնահատում ՄԱԿ-ի կառույցների հետ ճկուն համագործակցությունը […] ...
18:20 08.10.2024
Ավարտական փուլում են գտնվում Լոռու մարզի Ստեփանավան համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք կարևոր ծրագրեր2023թ.-ին պետություն-համայնք համաֆինանսավորմամբ մեկնարկել և ներկայում ավարտական փուլում են գտնվում Լոռու մարզի Ստեփանավան համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք կարևոր ծրագրեր։ Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը։ Ստեփանավանի քաղաքային այգու և Ալեայի անցուղու հիմնանորոգում՝ 395 մլն դրամ նախահաշվային արժեքով: Պետություն-համայնք համագործակցությամբ իրականացվող ծրագրում պետության հատկացումը 45% է, համայնքինը՝ 55%: Աշխատանքներն ավարտական փուլում են: Ծրագրի […] ...
18:17 08.10.2024
Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները․ վարչապետի մամուլի խոսնակՎարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, ՌԴ նախագահին է փոխանցել «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը, ինչպես նաեւ մտահոգություն հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ՌԴ մի շարք պաշտոնյաների կողմից օգտագործվող ձևակերպումների եւ բառապաշարի վերաբերյալ, հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության խոսույթը դռնփակ եւ դռնբաց ֆորմատներում […] ...
18:13 08.10.2024
Սևան բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներՇրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից ձեռնարկած հերթական կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում սույն թվականի հոկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզի Սևան բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 103 հատ խեցգետնաորսիչ: Փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, խեցգետինները բաց են թողնվել լիճ: Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական […] ...