Շուրջ 14կգ տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք. երկու անձ է կալանավորվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 10 2024
  • $
    386.93
  • RUBLE
    4.02
  • 424.27
WEATHER
+18.09 oC

Շուրջ 14կգ տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք. երկու անձ է կալանավորվել

17:22 07.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ ոստիկանության ծառայողների և քննիչների համագործակցության արդյունքում, բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով՝ տարբեր տեսակի ընդհանուր շուրջ 14կգ թմրամիջոցների՝ իրացման նպատակով ապօրինի շրջանառության դեպք։

2024թ հոկտեմբերի 4-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ, Մեղրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ոստիկանության ծառայողները հոկտեմբերի 4-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, արձանագրել են Մեղրի-Կապան Մ17 ավտոճանապարհի՝ ԻԻՀ-ՀՀ սահմանի մոտ կայանված «Նիսսան Բլյուբիրդ» մակնիշի ավտոմեքենան։ Վերջինիս վարորդը՝ Երևան քաղաքի 38-ամյա բնակիչը, վերցնելով թմրամիջոցի փաթեթը, նետել է ճանապարհի մյուս հատվածը՝ նշված ավտոմեքենայի ուղևոր, Երևան քաղաքի բնակիչ հանդիսացող 39-ամյա տղամարդու ուղղությամբ: Թմրամիջոցների մաքսանենգություն և ապօրինի շրջանառություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով վերջիններս տեղափոխվել են ոստիկանության Մեղրիի բաժին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նշված երկու անձինք ձերբակալվել են:

Քննիչների կողմից կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է թվով 3 փաթեթ, որոնցում առկա են 0.51 կգ համաքաշով «Ափիոն», 0.53կգ համաքաշով «Հաշիշ», 0.04 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ», 1.150 կգ համաքաշով «Մետամֆետամին» և 11.680կգ. համաքաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ և 0.110 գրամ գունավոր «Love», «Audi» գրառումներով դեղահաբեր:

Հայտնաբերված զանգվածներով նշանակվել է դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննություն:

«ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ հայտնաբերված և փորձաքննության ներկայացված զանգվածների մի մասը, ըստ հետազոտության արդյունքների, առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին», մի մասն էլ՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, իսկ մնացած մասով փորձաքննությունը շարունակվում է:

Նախաքննության ընթացքում վարույթ իրականացնող մարմնի կողմից կատարված քննչական գործողութունների, ոստիկանության ծառայողների կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ նախաքննությամբ դեռևս ինքնությունը չպարզված ԻԻՀ քաղաքացին, նախնական համաձայնության գալով ՀՀ վերոնշյալ երկու քաղաքացիների հետ, պայմանավորվել է հայ-իրանական միջպետական սահմանի վրայով, մաքսանենգ ճանապարհով, ԻԻՀ-ի պետական տարածքից ՀՀ պետական տարածք փոխանցել թմրամիջոցներ, որոնք ՀՀ նշված քաղաքացիները իրացման նպատակով պետք է տեղափոխեին Երևան:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քաղաքացի 38 և 39-ամյա տղամարդկանց ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Միջնորդություններ են ներկայացվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք բավարարվել են:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ թմրամիջոցների մաքսանենգության մեխանիզմը, դրանում և թմրամիջոցների ապօրինի իրացման շղթայում հնարավոր այլ անձանց ներգրավվածության հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.10.2024

SHANTNEWS

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում Հայաստանը չի միացել երկու համատեղ հայտարարություններին. ԱԳՆ խոսնակ

21:55 07.10.2024

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում Հայաստանը չի միացել երկու համատեղ հայտարարություններին. ԱԳՆ խոսնակ

ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հոկտեմբերի 7-ի նիստի շրջանակներում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: Ի պատասխան լրատվամիջոցների հարցման՝ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 7-ին կայացած նիստում ԱՊՀ երկրների արտգործնախարարությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել «Միջազգային հարաբերություններում միակողմանի սահմանափակող […] ...

Ինչո՞ւ Վրաստանի ընդդիմությունը Ջավախքում ձայներ ստանալու հույս չունի

21:47 07.10.2024

Ինչո՞ւ Վրաստանի ընդդիմությունը Ջավախքում ձայներ ստանալու հույս չունի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր նստավայրում սկսել է մի շարք ընդդիադիր ուժերի առաջնորդների հետ քաղաքական խորհրդակցությունները՝ ընդդիմության հաղթանակի դեպքում ժամանակավոր կառավարության ձևավորման սկզբունքների վերաբերյալ: Հիշեցնենք՝ ընտրությունները Վրաստանում կկայանան հոկտեմբերի 26-ին: Ի՞նչ մանրամասներ են հայտնի նախագահի նախաձեռնության մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս ընտրություններում ակնհայտ ֆավորիտ են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և Միխայիլ […] ...

Իսպանիայում 182 միլիոն եվրոյի խարդախության մեղադրանքով 14 մարդ է ձերբակալվել

21:39 07.10.2024

Իսպանիայում 182 միլիոն եվրոյի խարդախության մեղադրանքով 14 մարդ է ձերբակալվել

Իսպանիայի իրավապահ մարմինները ածխաջրածինների ոլորտում խարդախությունների դեմ պայքարի շրջանակում գործողություն են իրականացրել։ EFE գործակալության տվյալներով՝ մինչ այժմ հաղորդվել է 14 ձերբակալվածի մասին։ Նշվում է, որ կասկածյալները մաս են կազմել հանցավոր ցանցի, որը երկու տարվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, 182 միլիոն եվրոյի խարդախություն է կատարել: Իսպանիայի տարբեր նահանգներում, այդ թվում՝ Մադրիդում, արդեն 11 խուզարկություն է իրականացվել տներում […] ...

Հպարտ ենք շարունակել մեր աջակցությունը «Ամերիկյան անկյուններին» Երևանում և Հայաստանի այլ բնակավայրերում․ Երևանում ԱՄՆ դեսպանատուն

21:32 07.10.2024

Հպարտ ենք շարունակել մեր աջակցությունը «Ամերիկյան անկյուններին» Երևանում և Հայաստանի այլ բնակավայրերում․ Երևանում ԱՄՆ դեսպանատուն

Վերջերս փոխըմբռնման նոր հուշագրեր են ստորագրվել Երևան քաղաքի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի, Չարենցավանի քաղաքային գրադարանի և Լոռու մարզային գրադարանի հետ։ Ավելի վաղ՝ հուլիսին, հուշագիր էր ստորագրվել Կապանում՝ Սյունիքի մարզային գրադարանի հետ։ Այս մասին հայտնում են Երևանում ԱՄՆ դեսպանատնից։ Այս փոխգործակցության շնորհիվ տեղի բնակիչների համար հասանելի են դառնում «Ամերիկյան անկյունների» ծրագրերը, որոնք ներառում են կրթական […] ...

Ընդդիմությունը հորինում է կեղծ թիրախներ և հետո նվաճում այդ թիրախները. զրույց Հայկ Կոնջորյանի հետ

21:23 07.10.2024

Ընդդիմությունը հորինում է կեղծ թիրախներ և հետո նվաճում այդ թիրախները. զրույց Հայկ Կոնջորյանի հետ

Ընդդիմությունը, ի դեմս «Սրբազան շարժման», վերսկսել է իր ակտիվ գործողությունները: Նախ Համալիրում, ապա Հանրապետության հրապարակում դարձյալ տեղի ունեցան հավաքներ ու իշխանության հասցեին դարձյալ հնչեցին մեղադրանքներ ու հեռանալու կոչեր: Այդ ամենին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: ...

BACK_TO_TOP