Ֆիցոն գնահատել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 10 2024
  • $
    386.93
  • RUBLE
    4.02
  • 424.27
WEATHER
+17.09 oC

Ֆիցոն գնահատել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարները

16:00 07.10.2024

Սլովակիան աջակցում է Ուկրաինային Եվրամիությանն անդամակցելու հարցում, սակայն Կիևը պետք է պատրաստ լինի դիմակայելու այն փաստին, որ այլ երկրներ կդանդաղեցնեն այս գործընթացը, երկուշաբթի օրը հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

Երկուշաբթի օրը Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում տեղի է ունենում Սլովակիայի և Ուկրաինայի նախարարների կաբինետների միջև բանակցությունների հերթական փուլը:

«Մենք, անկասկած, աջակցում ենք ձեզ (ԵՄ-ին անդամակցելու հարցում-խմբ.), գիտենք, թե որքան օգտակար կլինի ոչ միայն ձեզ, այլ նաև մեզ համար, եթե մենք ունենանք Եվրամիության անդամ մեկ այլ հարևան երկիր»,- ասել է Ֆիցոն՝ բացելով Սլովակիայի և Ուկրաինայի նախարարների կաբինետների համատեղ նիստը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նույն տեղում կառուցված շենքում նույն բնակիչներին արդեն արժեքավոր բնակարաններ են տրամադրվելու․ Տիգրան Ավինյան

20:15 07.10.2024

Նույն տեղում կառուցված շենքում նույն բնակիչներին արդեն արժեքավոր բնակարաններ են տրամադրվելու․ Տիգրան Ավինյան

Արզումանյան փ. 10 և 17 շենքերի բնակիչների հետ շարունակվում են վերականգնման ծրագրի վերաբերյալ բանակցությունները: 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների խնդրին լուծում տալու նպատակով մշակվել է ծրագիր, ըստ որի՝ նախկին շենքի փոխարեն կկառուցվի նորը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Միշտ պետք է հիշենք, որ այս ծրագրերում Երևանի քաղաքապետարանը որևէ պարտավորություն չունի, սա բարի կամքի դրսևորում է, սա […] ...

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա

20:07 07.10.2024

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա

ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել․ «Հասանք Մոսկվա» գրառմամբ։ Վարչապետը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախատեված է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ...

Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

20:05 07.10.2024

Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

2024թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնից ստացվել է առերևույթ հանցագործության մասին պատշաճ հաղորդումն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրետանային դիվիզիոնի կրակային դիրքից մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբարվել է նույն դիվիզիոնի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական […] ...

SHANTNEWS

20:00 07.10.2024

SHANTNEWS

Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

19:53 07.10.2024

Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Հոկտեմբերի 7-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ, Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Նեղ և ընդլայնված կազմերով անցկացված նիստի շրջանակներում քննարկվել են ԱՊՀ գործունեության օրակարգային հարցեր։ Նիստի արդյունքներով ՀՀ մասնակցությամբ ընդունվող փաստաթղթերից նախարար Միրզոյանն անդրադարձել է Մեղրի քաղաքին 2026 թվականին «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի» պատվավոր կարգավիճակ […] ...

ՆԳՆ-ն ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել Իսակովի պողոտայում գտնվող հիպերմարկետում բռնկված հրդեհի վերաբերյալ

19:35 07.10.2024

ՆԳՆ-ն ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել Իսակովի պողոտայում գտնվող հիպերմարկետում բռնկված հրդեհի վերաբերյալ

Հոկտեմբերի 7-ին` ժամը 12.57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութ-սրահի պահեստային տարածքում: Հրդեհի «ԲԻՍ 1» բարդության աստիճանով դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչությունից 4 մարտական հաշվարկ։ Ժամը 13.06-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։ Դեպքի վայր է մեկնել ևս 2 […] ...

BACK_TO_TOP