Իսակովի պողոտայում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու նպատակով համայնքը ջրցան մեքենաներ է հատկացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 10 2024
  • $
    386.93
  • RUBLE
    4.02
  • 424.27
WEATHER
+17.09 oC

Իսակովի պողոտայում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու նպատակով համայնքը ջրցան մեքենաներ է հատկացրել

15:19 07.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ համայնքային ենթակայության շուրջ մեկ տասնյակ ջրցան մեքենաներ են հատկացվել, որոնց թիվն ըստ անհրաժեշտության կավելանա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նույն տեղում կառուցված շենքում նույն բնակիչներին արդեն արժեքավոր բնակարաններ են տրամադրվելու․ Տիգրան Ավինյան

20:15 07.10.2024

Նույն տեղում կառուցված շենքում նույն բնակիչներին արդեն արժեքավոր բնակարաններ են տրամադրվելու․ Տիգրան Ավինյան

Արզումանյան փ. 10 և 17 շենքերի բնակիչների հետ շարունակվում են վերականգնման ծրագրի վերաբերյալ բանակցությունները: 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների խնդրին լուծում տալու նպատակով մշակվել է ծրագիր, ըստ որի՝ նախկին շենքի փոխարեն կկառուցվի նորը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Միշտ պետք է հիշենք, որ այս ծրագրերում Երևանի քաղաքապետարանը որևէ պարտավորություն չունի, սա բարի կամքի դրսևորում է, սա […] ...

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա

20:07 07.10.2024

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա

ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել․ «Հասանք Մոսկվա» գրառմամբ։ Վարչապետը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախատեված է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ...

Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

20:05 07.10.2024

Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

2024թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնից ստացվել է առերևույթ հանցագործության մասին պատշաճ հաղորդումն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրետանային դիվիզիոնի կրակային դիրքից մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբարվել է նույն դիվիզիոնի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական […] ...

SHANTNEWS

20:00 07.10.2024

SHANTNEWS

Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

19:53 07.10.2024

Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Հոկտեմբերի 7-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ, Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Նեղ և ընդլայնված կազմերով անցկացված նիստի շրջանակներում քննարկվել են ԱՊՀ գործունեության օրակարգային հարցեր։ Նիստի արդյունքներով ՀՀ մասնակցությամբ ընդունվող փաստաթղթերից նախարար Միրզոյանն անդրադարձել է Մեղրի քաղաքին 2026 թվականին «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի» պատվավոր կարգավիճակ […] ...

ՆԳՆ-ն ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել Իսակովի պողոտայում գտնվող հիպերմարկետում բռնկված հրդեհի վերաբերյալ

19:35 07.10.2024

ՆԳՆ-ն ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել Իսակովի պողոտայում գտնվող հիպերմարկետում բռնկված հրդեհի վերաբերյալ

Հոկտեմբերի 7-ին` ժամը 12.57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութ-սրահի պահեստային տարածքում: Հրդեհի «ԲԻՍ 1» բարդության աստիճանով դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչությունից 4 մարտական հաշվարկ։ Ժամը 13.06-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։ Դեպքի վայր է մեկնել ևս 2 […] ...

BACK_TO_TOP