Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-/Մ-3/ ճանապարհի մի հատվածում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 10 2024
  • $
    386.93
  • RUBLE
    4.02
  • 424.27
WEATHER
+26.09 oC

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-/Մ-3/ ճանապարհի մի հատվածում

14:10 07.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-/Մ-3/ ճանապարհի կմ33+340-կմ40+516 հատվածում։ Մոտ 7.2կմ ճանապարհը ձգվում է Հարթավանից մինչև Երնջատափ։ Միջին նորոգման շրջանակում նշված ճանապարհահատվածում, որը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել, կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, երթևեկելի մասի վերին շերտի ֆրեզում։ Այժմ տեղեդրվում է հարթեցնող շերտ և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկ։ Կլրացվեն նաև կողնակները։ Ճանապարհը կգծանշվի, կտեղադրվեն ազդանշանային սյուներ։

Միջին նորոգման աշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ է բռնկվել Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի շենքերից մեկում

18:16 07.10.2024

Հրդեհ է բռնկվել Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի շենքերից մեկում

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 16:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք, մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, […] ...

«Անկախ տեխնոլոգիական զարգացումներից՝ գիրքն այլընտրանք չունի». Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է գրադարանային ոլորտի մի շարք աշխատակիցների

18:12 07.10.2024

«Անկախ տեխնոլոգիական զարգացումներից՝ գիրքն այլընտրանք չունի». Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է գրադարանային ոլորտի մի շարք աշխատակիցների

Գրադարանավարի օրվա առթիվ այդ ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար մի շարք պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով և պատվոգրով: Պարգևատրվել են նաև արդեն երրորդ տարին անցկացվող «Լավագույն գրադարան» մրցույթի հաղթող գրադարանները: Պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ […] ...

Մոպեդի գողությունը բացահայտվել է. Ոստիկանության տեսանյութը

18:06 07.10.2024

Մոպեդի գողությունը բացահայտվել է. Ոստիկանության տեսանյութը

Հոկտեմբերի 2-ի երեկոյան ոստիկանության Աշտարակի բաժում մի քաղաքացի տվել էր հաղորդում, որ Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու հրապարակում կայանված իր մոպեդն առևանգել են: Արագածոտնի մարզային քննչական վարչություն նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները ստացել են տեղեկություն, որ մոպեդը գողացել է Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչ 37-ամյա մի տղամարդ: Նա հայտնաբերվել է […] ...

SHANTNEWS

18:00 07.10.2024

SHANTNEWS

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երկրորդ նիստը

17:54 07.10.2024

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երկրորդ նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ Վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երկրորդ նիստը: Ազգային ժողովի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ Հակոբ Արշակյանը ներկայացրել է գործադիր կոմիտեի կողմից կատարված աշխատանքը՝ հիմնված նախորդ նիստի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Մասնավորապես, զեկուցվել է 8 աշխատանքային խմբերի կողմից իրականացված աշխատանքը, որի տեսլականն է Հայաստանում […] ...

Քննարկվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայաստանյան փորձը

17:48 07.10.2024

Քննարկվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայաստանյան փորձը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Լոբաչ Վալերիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հայաստանյան փորձն ու համագործակցության հեռանկարները: Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով Վալերիին, ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման ընթացքը: Նա տեղեկացրել է՝ 2023 թվականի հուլիսից արդեն ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը […] ...

BACK_TO_TOP