Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին նվիրված լուսանկարների ցուցադրություն Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի ավանի շրջանակներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 10 2024
  • $
    386.93
  • RUBLE
    4.02
  • 424.27
WEATHER
+26.09 oC

Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին նվիրված լուսանկարների ցուցադրություն Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի ավանի շրջանակներում

13:08 07.10.2024

Հոկտեմբերի 4-ին և 5-ին Ֆրանսիայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի ավանում կայացավ հայազգի անվանի լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի լուսանկարների ցուցադրությունը՝ նվիրված Շառլ Ազնավուրին՝ «Ազնավուրը՝ Ռոժե Կասպարյանի աչքերով» խորագրով:

Ռոժե Կասպարյանը ֆրանսիական հասարակության լայն շրջանակներում հայտնի է դարձել հատկապես 60-ական թվականների ինչպես ֆրանսիացի, այնպես էլ անգլոսաքսոն աշխարհահռչակ աստղերի իր լուսանկարներով, որոնց համար արժանացել է «60-ական թվականների լավագույն հայացք» տիտղոսին։ Նրա օբյեկտիվում հավերժացել են Բիթլզը, Ռոլինգ Սթոունզը, Էդիթ Պիաֆը, Ժակ Բրելը, Սերժ Գենսբուրգը, Ջոնի Հոլիդեյը, Սիլվի Վարդանը և այլք։
Շառլ Ազնավուրին նվիրած մի քանի տասնյակ լուսանկարներներ ներառող տպավորիչ շարքը հանդիսանում է աշխարհահռչակ արտիստի կյանքի յուրօրինակ հետագիծ՝ նրա հարուստ և երկարամյա ստեղծագործական ուղու՝ հավերժացված բազում հուզիչ և խորհրդանշական պահերով:

Ցուցադրության կապակցությամբ ավանում անցկացվեց քննարկում, որի ժամանակ խոսքով հանդես եկան Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ռոժե Կասպարյանի դուստրը՝ լուսանկարիչ Լիդիա Կասպարյանը: Քննարկմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Դանիել Դանիելյանը:
Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը խորհրդանշական համարեց Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ ֆրանսահայ մեծանուն արտիստին նվիրված ցուցադրության անցկացումը Ֆրանկոֆոնիայի ավանի շրջանակներում՝ ընդգծելով նրա մեծ հռչակը ֆրանկոֆոն աշխարհում, «ֆրանսերեն լեզվի դեսպան » պատվավոր տիտղոսին արժանանալը՝ ֆրանսերեն լեզվի տարածմանը բերած իր մեծ նպաստի համար, ինչպես նաև այն բացառիկ դերակատարությունը, որ իրեն միաժամանակ՝ 100 տոկոս հայ և 100 ֆրանսիացի համարող աշխարհահռչակ երգիչն ունեցել է հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում։

Դեսպանը բարձր գնահատեց նաև ֆրանսահայ անվանի լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի հարուստ և ինքնատիպ լուսանկարչական ժառանգությունը, որը հատկապես վերջին տարիներին, համալրվել է Հայաստանին, հայկական բնաշխարհին և պատմամշակութային ժառանգությանը նվիրված հարուստ լուսանկարչական անդրադարձերով։

Ցուցադրությանը զուգահեռ Ֆրանկոֆոնիայի ավանի հայկական տաղավարում ներկայացվեց նաև Հայաստանի մշակութային ժառանգությունը՝ եռաչափ սկանավորման միջոցով: Հպման էկրաններով և վիրտուալ իրականության սաղավարտներով «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հնրավորություն ընձեռեց ավանի այցելուներին նորագույն տեխնոլոգիաների միջոցով տեսնելու և ճանաչելու Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը:

Ֆրանկոֆոնիայի ավանի շրջանակներում ելույթով հանդես եկավ նաև ֆրանսահայ «Երազ» համույթը՝ ներկայացնելով հատվածներ Շառլ Ազնավուրին և Հայաստանին նվիրված պարային ներկայացումներից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ է բռնկվել Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի շենքերից մեկում

18:16 07.10.2024

Հրդեհ է բռնկվել Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի շենքերից մեկում

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 16:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք, մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, […] ...

«Անկախ տեխնոլոգիական զարգացումներից՝ գիրքն այլընտրանք չունի». Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է գրադարանային ոլորտի մի շարք աշխատակիցների

18:12 07.10.2024

«Անկախ տեխնոլոգիական զարգացումներից՝ գիրքն այլընտրանք չունի». Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է գրադարանային ոլորտի մի շարք աշխատակիցների

Գրադարանավարի օրվա առթիվ այդ ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար մի շարք պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով և պատվոգրով: Պարգևատրվել են նաև արդեն երրորդ տարին անցկացվող «Լավագույն գրադարան» մրցույթի հաղթող գրադարանները: Պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ […] ...

Մոպեդի գողությունը բացահայտվել է. Ոստիկանության տեսանյութը

18:06 07.10.2024

Մոպեդի գողությունը բացահայտվել է. Ոստիկանության տեսանյութը

Հոկտեմբերի 2-ի երեկոյան ոստիկանության Աշտարակի բաժում մի քաղաքացի տվել էր հաղորդում, որ Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու հրապարակում կայանված իր մոպեդն առևանգել են: Արագածոտնի մարզային քննչական վարչություն նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները ստացել են տեղեկություն, որ մոպեդը գողացել է Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչ 37-ամյա մի տղամարդ: Նա հայտնաբերվել է […] ...

SHANTNEWS

18:00 07.10.2024

SHANTNEWS

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երկրորդ նիստը

17:54 07.10.2024

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երկրորդ նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ Վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երկրորդ նիստը: Ազգային ժողովի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ Հակոբ Արշակյանը ներկայացրել է գործադիր կոմիտեի կողմից կատարված աշխատանքը՝ հիմնված նախորդ նիստի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Մասնավորապես, զեկուցվել է 8 աշխատանքային խմբերի կողմից իրականացված աշխատանքը, որի տեսլականն է Հայաստանում […] ...

Քննարկվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայաստանյան փորձը

17:48 07.10.2024

Քննարկվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայաստանյան փորձը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Լոբաչ Վալերիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հայաստանյան փորձն ու համագործակցության հեռանկարները: Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով Վալերիին, ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման ընթացքը: Նա տեղեկացրել է՝ 2023 թվականի հուլիսից արդեն ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը […] ...

BACK_TO_TOP