Պուտինն իր ծննդյան օրը կանցկացնի աշխատանքային միջավայրում․ Պեսկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+25.26 oC

Պուտինն իր ծննդյան օրը կանցկացնի աշխատանքային միջավայրում․ Պեսկով

10:33 07.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր նշում է ծննդյան 72-ամյակը։ Կառավարության բարձրագույն պաշտոնում նա 21-րդ անգամ կնշի ծննդյան տոնը։

Ինչպես ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինը այս տարիքում ևս բազմազբաղ է։

«Նախագահն անգամ օրվա ընթացքում չունի աշխատանքի և հանգստի կոնկրետ ժամեր, եթե պետք է, նա հաշվետվություններ է ստանում գիշերը»,-ասել է նա։

Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահն իր ծննդյան օրը կանցկացնի աշխատանքային միջավայրում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը արհեստական բանականության զարգացման աճով դիրքավորվել է որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն․ Մանթաշյան

14:20 07.10.2024

Հայաստանը արհեստական բանականության զարգացման աճով դիրքավորվել է որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն․ Մանթաշյան

Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի` WCIT 2024-ի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է «Կիրառելով Արհեստական բանականության ստեղծագործ և հաղորդակցային ուժը» (Enabling the Creative and Communicative Power of AI) թեմայով պանելային քննարկմանը։ Քննարկմանը մասնակցել են նաև Ուգանդայի գիտության, տեխնոլոգիաների և նորարարության նախարարի տեղակալ Կոսմոս Մվիկիրեձեն և Ռուանդայի ՏՀՏ և նորարարության […] ...

Նիկոլ Փաշինյանն հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

14:15 07.10.2024

Նիկոլ Փաշինյանն հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: ...

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-/Մ-3/ ճանապարհի մի հատվածում

14:10 07.10.2024

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-/Մ-3/ ճանապարհի մի հատվածում

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-/Մ-3/ ճանապարհի կմ33+340-կմ40+516 հատվածում։ Մոտ 7.2կմ ճանապարհը ձգվում է Հարթավանից մինչև Երնջատափ։ Միջին նորոգման շրջանակում նշված ճանապարհահատվածում, որը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել, կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, երթևեկելի մասի վերին շերտի ֆրեզում։ Այժմ տեղեդրվում է հարթեցնող շերտ և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկ։ Կլրացվեն նաև կողնակները։ Ճանապարհը կգծանշվի, կտեղադրվեն ազդանշանային սյուներ։ […] ...

Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը․ WTA

14:01 07.10.2024

Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը․ WTA

WTA-ն հրապարակել է թենիսիստուհիների թարմացված դասակարգման աղյուսակը, որը շարունակում է գլխավորել լեհ Իգա Շվյոնտեկը։ Լավագույն հնգյակում են նաև Արինա Սոբոլենկոն (Բելառուս), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ), Կոկո Գաուֆը (ԱՄՆ) և Ելենա Ռիբակինան (Ղազախստան)։ Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը պահպանել է 47-րդ տեղը։ 22-ամյա թենիսիստուհին ունի 1185 միավոր։ ...

Մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը

13:55 07.10.2024

Մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը

Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Խոշոր հրդեհ Իսակովի պողոտայում գտնվող հիպերմարկետի պահեստային տարածքում

13:50 07.10.2024

Խոշոր հրդեհ Իսակովի պողոտայում գտնվող հիպերմարկետի պահեստային տարածքում

Հոկտեմբերի 7-ին, ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի […] ...

BACK_TO_TOP