Մայր Աթոռում Սուրբ Պատարագից հետո ուխտավորներին բաշխվեց մատաղ և օրհնված ջուր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+17.09 oC

Մայր Աթոռում Սուրբ Պատարագից հետո ուխտավորներին բաշխվեց մատաղ և օրհնված ջուր

17:58 06.10.2024

Հոկտեմբերի 6-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանությունը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։

Իր քարոզում Արշակ Սրբազանն անդրադարձավ օրվա ավետարանական ընթեցվածքին, որտեղ Հիսուս արձագանքում է Իր ունեցած իշխանության վերաբերյալ հրեա պաշտոնյաների հարցադրումներին՝ ընդգծելով, որ Քրիստոս Իր քարոզությամբ, Իր հրաշագործություններով և Իր անբիծ կյանքով ու վարքով փաստեց, որ բացարձակ ու անքննարկելի իշխանությունը պատկանում է միայն ու միայն Աստծուն, և Աստված է մարդկանց շնորհում իշխանություն երկրի վրա։

«Հիսուս բացարձակապես հեռու է Երկնավոր և երկրավոր իշխանությունների նույնականացումից։ Երկրավոր թագավորն ու իշխանը երբեք ու երբեք չեն կարող հավակնել Երկնավոր Թագավորի փառքին ու հեղինակությանը։ Երկրավոր թագավորի ու իշխանի հեղինակության աղբյուրը Երկնավոր Թագավորն է՝ նույն Ինքն Աստված։ Եվ դրա համար Հիսուս ասում է. «Տվե՛ք Աստծունը՝ Աստծուն, և կայսրինը՝ կայսեր» (Մատթ. 22։21)։ Այո՛, Քրիստոնեությունը քարոզում է հնազանդություն իշխանություններին, հնազանդություն, որ բխում է կամավոր ընտրությունից ու Աստծո պատվիրանների հանդեպ խոր պատասխանատվությունից։ Իշխանությունների հանդեպ հնազանդությունը, սակայն, երբեք ու երբեք չի կարող հանգեցնել աստվածմերժության ու հավատուրացության։ Հիսուս նվիրագործում է մարդկային իշխանությունը որպես երկրի վրա արդարադատության իրականացման, մարդկանց միջև համերաշխության ձևավորման և բարիքի կերտման գործիք։ Նույն Պողոս Առաքյալը վճռականորեն հայտարարում է, որ իշխանությունը տրված է մարդկանց «գոտեպնդելու, և ոչ թե կործանելու համար» (Բ Կորնթ. 10։8)։

Հետևաբար այն իշխանությունը, որը իր գործողություններով կամ անգործությամբ հանգեցնում է կործանման ու ավերածությունների, խեղաթյուրում է արդարադատությունը և հրահրում հակառակություններ ու խաթարում մարդկանց խաղաղ համակեցությունը, այդ իշխանությունը կորցնում է կապը իշխանություն շնորհող Աղբյուրի՝ Աստծո հետ, ուստիև զրկված է հեղինակությունից ու արժանավստահությունից»,-նշեց Արշակ Սրբազանը՝ հաստատելով, որ սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով և Միածին Որդու էջքով հաստատված ու կառուցված Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, և այս Սուրբ Տաճարով խորհրդանշվող Առաքելական Սուրբ Եկեղեցին նույնպես օժտված է իշխանությամբ. իշխանություն, որ տրված է հենց նույն Աստծուց՝ բացարձակ և անքննելի իշխանության Աղբյուրից, հոգ տանելու Տիրոջ բանավոր հոտի հոգիների փրկության ու անվտանգության համար։

«Մենք զավակներն ենք այս Սուրբ Եկեղեցու։ Լինել զավակ՝ նշանակում է ճանաչել Եկեղեցու իշխանությունը և հնազանդվել։ Փորձել ներկայանալ Եկեղեցու հետևորդ՝ բայց ունկնդիր չլինել Եկեղեցու ձայնին՝ նշանակում է կամավորաբար հրաժարվել Եկեղեցու անդամությունից։ Եկեղեցու խոսքը ուղղված է իր զավակներին։ Նրանք, ովքեր կամավորաբար հրաժարվում են Եկեղեցու անդամությունից, նրանց բաժինը ուրացողների և դավաճանների հետ է։ Մենք պատմական ժողովուրդ ենք՝ պատմական առաքելությամբ, և այդ պատմական առաքելությունն իրականացնելու բացառիկ պատասխանատվությամբ։ Մենք ներում չենք ստանալու ո՛չ Աստծուց, ո՛չ մեր նախնիներից և ո՛չ էլ ապագա սերունդներից, եթե ձախողենք մեր պատմական առաքելությունը։ Այս Սուրբ Տաճարի վերաօծումը նոր հույս ու նոր լույս է բերում մեր կյանքին, նոր հորիզոններ բացում մշուշոտ ապագաների մեջ»,- ընդգծեց Մայր Աթոռի դիվանապետը՝ մաղթելով, որ Աստված իմաստությամբ շնորհազարդի մեր Սուրբ Եկեղեցու զավակներին՝ արիությամբ հաղթահարելու ժամանակի հարուցած մարտահրավերները, և անվրդով խաղաղության մեջ պահի հայրենիքը, անվտանգ ու բարօր կյանքի մեջ՝ հայ ժողովրդին։

Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ Մայր Տաճարի վերաօծման առթիվ օրհնվեց և ուխտավոր հայորդիներին բաշխվեց մատաղ և օրհնված ջուր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիդերլանդների պաշտպանության նախարարն այցելել է Խարկով

21:55 06.10.2024

Նիդերլանդների պաշտպանության նախարարն այցելել է Խարկով

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 6-ին, չհայտարարված այցով Ուկրաինա է ժամանել Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։ Մասնավորապես, նա այցելել է Խարկով։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն։ Երեկոյան մոտ նա հրապարակել է մի գրառում, որտեղ ասել է, որ իր աչքերով է տեսել «ռուսական ծանր ռմբակոծության հետեւանքները»։ «Բնակարաններն ավերված են, էլեկտրաէներգիայի պակաս կա: Երեխաները դպրոց են գնում բունկերում: Ուկրաինան […] ...

Եկել է հրադադարի ժամանակը․ Մակրոնը՝ Նեթանյահուին

21:30 06.10.2024

Եկել է հրադադարի ժամանակը․ Մակրոնը՝ Նեթանյահուին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լիբանանում և Գազայի հատվածում հրադադարի անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է BFMTV- ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի հայտարարությանը։ «Հանրապետության նախագահը Իսրայելի վարչապետին ասել է, որ եկել է հրադադարի ժամանակը», – մեջբերում է հեռուստաալիքը տեքստից մի հատված։ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմն ընդգծել է, որ «երկար զրույցի […] ...

Հարիսը չի ասել, թե արդյոք ինքը Նեթանյահուին համարում է ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցը

21:07 06.10.2024

Հարիսը չի ասել, թե արդյոք ինքը Նեթանյահուին համարում է ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցը

ԱՄՆ փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարիսը միանշանակ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք ինքը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մոտ դաշնակից է համարում։ CBS-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է կիրակի օրը, Հարիսին հարցրել են, թե արդյոք նա կարծում է, որ Նեթանյահուն Վաշինգտոնի «իսկապես մերձավոր դաշնակիցն է»: «Կարծում եմ, ամենայն հարգանքով, ավելի լավ է այն հարցը, […] ...

Իրանը չեղարկել է թռիչքները մինչև հոկտեմբերի 7-ի առավոտ

20:38 06.10.2024

Իրանը չեղարկել է թռիչքները մինչև հոկտեմբերի 7-ի առավոտ

Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը չեղարկել է թռիչքները երկրի բոլոր օդանավակայաններից հոկտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 7-ի առավոտ: Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը ։ «Գործառնական սահմանափակումների պատճառով երկրի օդանավակայաններից թռիչքները կչեղարկվեն այսօր ժամը 21:00-ից մինչև վաղը ժամը 06:00-ն»- մեջբերում է գործակալությունը գերատեսչության ներկայացուցչին: Չվերթների չեղարկման պատճառը չի նշվում։ ...

Ինչո՞ւ հայաթափվեց Արցախը, արդյո՞ք պետք է պահպանել Արցախի պետական կառույցները․ «Հեռանկար-բանավեճ»

20:11 06.10.2024

Ինչո՞ւ հայաթափվեց Արցախը, արդյո՞ք պետք է պահպանել Արցախի պետական կառույցները․ «Հեռանկար-բանավեճ»

44-օրյա պատերազմից 4 տարի անց. ինչո՞ւ հայաթափվեց Արցախը, արդյո՞ք պետք է պահպանել Արցախի պետական կառույցները: Ո՞ր դեպքում է հնարավոր արցախցիների վերադարձը: Այս և այլ հարցերի մասին Հեռանկար բանավեճ/Herankar debate-ի տաղավարից իրենց կարծիքն են հայտնել Լուսինե Ղարախանյանը և Հայկ Խանումյանը։ ...

Զելենսկին հայտնել է, թե երբ է ներկայացնելու «հաղթանակի ծրագիրը»

19:48 06.10.2024

Զելենսկին հայտնել է, թե երբ է ներկայացնելու «հաղթանակի ծրագիրը»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մտադիր է հոկտեմբերի 12-ին Ռամշտեյնում կոնտակտային խմբի հանդիպմանը ներկայացնել իր, այսպես կոչված, «հաղթանակի ծրագիրը», որը նախանշելու է հակամարտության «արդար ավարտի համար հստակ, կոնկրետ քայլեր»: Հրապարակումը հայտնվել է նրա Telegram ալիքում։ «Մենք պատրաստվում ենք հոկտեմբերի 12-ին Ռամշտեյնին։ Սա կլինի 25-րդ հանդիպումը, բայց առաջինը՝ կառավարման մակարդակով։ Կներկայացնենք հաղթանակի ծրագիր, հստակ, […] ...

BACK_TO_TOP