Լիբանանի բոլոր ուսումնական հաստատությունները փակ կլինեն մինչև նոյեմբերի 4-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+17.09 oC

Լիբանանի բոլոր ուսումնական հաստատությունները փակ կլինեն մինչև նոյեմբերի 4-ը

18:10 06.10.2024

Լիբանանի դպրոցներում և բոլոր ուսումնական հաստատություններում դասերի մեկնարկը հոկտեմբերի 7-ից հետաձգվել է նոյեմբերի 4-ը՝ Իսրայելի շարունակվող ագրեսիայի պատճառով։ Այս մասին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետության կրթության և բարձրագույն կրթության նախարարի պաշտոնակատար Աբբաս Հալաբին։

«Նախարարությունը չի կարող պատասխանատվություն կրել 1,3 միլիոն աշակերտի, ինչպես նաև ուսուցիչների համար սպառնացող վտանգի համար, ուստի ուսումնական տարվա մեկնարկը տեղափոխվում է նոյեմբերի 4 և չի կայանա հոկտեմբերի 7-ին, ինչպես նախապես ծրագրված էր»,- ասել է նախարարի պաշտոնակատարը։

Նա հիշեցրել է, որ այժմ հանրակրթական դպրոցների, տեխնիկումների ու ինստիտուտների մեծ մասի տարածքներն օգտագործվում են հարավային շրջաններից փախստականներին տեղավորելու համար։

«Տեղահանվածների թվում են մոտ 400 հազար ուսանողներ և 40 հազար ուսուցիչներ, որոնք լքել են իրենց տները Բաալբեկ-Հերմել, Բեքաա և Նաբաթիա շրջաններում ռազմական սպառնալիքի պատճառով», – ասել է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիդերլանդների պաշտպանության նախարարն այցելել է Խարկով

21:55 06.10.2024

Նիդերլանդների պաշտպանության նախարարն այցելել է Խարկով

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 6-ին, չհայտարարված այցով Ուկրաինա է ժամանել Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։ Մասնավորապես, նա այցելել է Խարկով։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն։ Երեկոյան մոտ նա հրապարակել է մի գրառում, որտեղ ասել է, որ իր աչքերով է տեսել «ռուսական ծանր ռմբակոծության հետեւանքները»։ «Բնակարաններն ավերված են, էլեկտրաէներգիայի պակաս կա: Երեխաները դպրոց են գնում բունկերում: Ուկրաինան […] ...

Եկել է հրադադարի ժամանակը․ Մակրոնը՝ Նեթանյահուին

21:30 06.10.2024

Եկել է հրադադարի ժամանակը․ Մակրոնը՝ Նեթանյահուին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լիբանանում և Գազայի հատվածում հրադադարի անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է BFMTV- ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի հայտարարությանը։ «Հանրապետության նախագահը Իսրայելի վարչապետին ասել է, որ եկել է հրադադարի ժամանակը», – մեջբերում է հեռուստաալիքը տեքստից մի հատված։ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմն ընդգծել է, որ «երկար զրույցի […] ...

Հարիսը չի ասել, թե արդյոք ինքը Նեթանյահուին համարում է ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցը

21:07 06.10.2024

Հարիսը չի ասել, թե արդյոք ինքը Նեթանյահուին համարում է ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցը

ԱՄՆ փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարիսը միանշանակ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք ինքը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մոտ դաշնակից է համարում։ CBS-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է կիրակի օրը, Հարիսին հարցրել են, թե արդյոք նա կարծում է, որ Նեթանյահուն Վաշինգտոնի «իսկապես մերձավոր դաշնակիցն է»: «Կարծում եմ, ամենայն հարգանքով, ավելի լավ է այն հարցը, […] ...

Իրանը չեղարկել է թռիչքները մինչև հոկտեմբերի 7-ի առավոտ

20:38 06.10.2024

Իրանը չեղարկել է թռիչքները մինչև հոկտեմբերի 7-ի առավոտ

Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը չեղարկել է թռիչքները երկրի բոլոր օդանավակայաններից հոկտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 7-ի առավոտ: Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը ։ «Գործառնական սահմանափակումների պատճառով երկրի օդանավակայաններից թռիչքները կչեղարկվեն այսօր ժամը 21:00-ից մինչև վաղը ժամը 06:00-ն»- մեջբերում է գործակալությունը գերատեսչության ներկայացուցչին: Չվերթների չեղարկման պատճառը չի նշվում։ ...

Ինչո՞ւ հայաթափվեց Արցախը, արդյո՞ք պետք է պահպանել Արցախի պետական կառույցները․ «Հեռանկար-բանավեճ»

20:11 06.10.2024

Ինչո՞ւ հայաթափվեց Արցախը, արդյո՞ք պետք է պահպանել Արցախի պետական կառույցները․ «Հեռանկար-բանավեճ»

44-օրյա պատերազմից 4 տարի անց. ինչո՞ւ հայաթափվեց Արցախը, արդյո՞ք պետք է պահպանել Արցախի պետական կառույցները: Ո՞ր դեպքում է հնարավոր արցախցիների վերադարձը: Այս և այլ հարցերի մասին Հեռանկար բանավեճ/Herankar debate-ի տաղավարից իրենց կարծիքն են հայտնել Լուսինե Ղարախանյանը և Հայկ Խանումյանը։ ...

Զելենսկին հայտնել է, թե երբ է ներկայացնելու «հաղթանակի ծրագիրը»

19:48 06.10.2024

Զելենսկին հայտնել է, թե երբ է ներկայացնելու «հաղթանակի ծրագիրը»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մտադիր է հոկտեմբերի 12-ին Ռամշտեյնում կոնտակտային խմբի հանդիպմանը ներկայացնել իր, այսպես կոչված, «հաղթանակի ծրագիրը», որը նախանշելու է հակամարտության «արդար ավարտի համար հստակ, կոնկրետ քայլեր»: Հրապարակումը հայտնվել է նրա Telegram ալիքում։ «Մենք պատրաստվում ենք հոկտեմբերի 12-ին Ռամշտեյնին։ Սա կլինի 25-րդ հանդիպումը, բայց առաջինը՝ կառավարման մակարդակով։ Կներկայացնենք հաղթանակի ծրագիր, հստակ, […] ...

BACK_TO_TOP