ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+23.09 oC

ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

15:06 05.10.2024

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Բարձրաստիճան զինվորականները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության ղեկավար Յանուշ Ադամչակը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայում ստեղծվել է «Ռուբիկի» ամենափոքր խորանարդը

18:55 05.10.2024

Ճապոնիայում ստեղծվել է «Ռուբիկի» ամենափոքր խորանարդը

Ճապոնիայում խաղալիքներ արտադրող MegaHouse-ը ստեղծել է 5 մմ «Ռուբիկի» խորանարդ, որը կշռում է 0,3 գրամ, որի լուծման համար պահանջվում է պինցետ: Այս մասին գրում է CNN-ը։ Գինեսի համաշխարհային ռեկորդները հաստատել են MegaHouse-ի արտադրանքը որպես աշխարհի ամենափոքր պտտվող գլուխկոտրուկ խորանարդը: Այն կարողացել է գերազանցել բրիտանացի Թոնի Ֆիշերի սահմանած 2016 թվականի ռեկորդը՝ նա ստեղծել էր «Ռուբիկի» 5,6 […] ...

NHL-ի նոր մրցաշրջանի մեկնարկային խաղում դարպասապահը դարձել է անհավանական սեյվի հեղինակ

18:45 05.10.2024

NHL-ի նոր մրցաշրջանի մեկնարկային խաղում դարպասապահը դարձել է անհավանական սեյվի հեղինակ

Հոկեյի ազգային լիգայի (NHL) նոր մրցաշրջանի առաջին գոլը խփել է «Նյու-Ջերսի Դևիլզի» հարձակվող Ստեֆան Նոեսենը։ Կանոնավոր առաջնության առաջին խաղում «Նյու-Ջերսին» մրցել է «Բաֆալո Սեյբրզի» հետ։ 31-ամյա ամերիկացի հոկեյիստը խաղի հաշիվը բացել է 9-րդ րոպեին։ Դրվագներից մեկում էլ «Նյու-Ջերսիի» դարպասապահ Յակոբ Մարկստրյոմը դարձել է անհավանական սեյվի հեղինակ։ ...

Հայաստանը հավակնում է դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական կարևորագույն հաբ-կենտրոն. Մխիթար Հայրապետյան

18:40 05.10.2024

Հայաստանը հավակնում է դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական կարևորագույն հաբ-կենտրոն. Մխիթար Հայրապետյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով WCIT2024/DigiTec համաշխարհային կոնգրեսի մամուլի ասուլիսին: Այս մասին հայտնում են նախարարությունից։ «Նախարարը նշել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանը երկրորդ անգամ է հյուրընկալում նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, ինչը գալիս է ևս մեկ անգամ ընդգծելու ՀՀ-ի […] ...

Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է «Ֆինանսական գրագիտությունը որպես կապիտալի շուկայի և ներդրումների շարժիչ ուժ» խորագրով պանելային քննարկում

18:33 05.10.2024

Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է «Ֆինանսական գրագիտությունը որպես կապիտալի շուկայի և ներդրումների շարժիչ ուժ» խորագրով պանելային քննարկում

«Digitec Expo 2024» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է «Ֆինանսական գրագիտությունը որպես կապիտալի շուկայի և ներդրումների շարժիչ ուժ» խորագրով պանելային քննարկում՝ Կենտրոնական բանկի, ֆոնդային բորսայի և կենսաթոշակային կուտակային ֆոնդերի կառավարչական ներկայացուցիչների մասնակցությամբ: «Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը ներկայացրել է կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված նախարարության նախաձեռնությունները։ Նա ընդգծել է «Թողարկման և վարկանիշավորման […] ...

Միջազգային դադարից հետո նա կվերադառնա ընդհանուր խումբ. «Ռեալ Սոսյեդադի» ներկայացուցիչը՝ Զախարյանի մասին

18:28 05.10.2024

Միջազգային դադարից հետո նա կվերադառնա ընդհանուր խումբ. «Ռեալ Սոսյեդադի» ներկայացուցիչը՝ Զախարյանի մասին

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայության ղեկավարը խոսել է Ռուսաստանի ազգային հավաքականի հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ապաքինման մասին: «Արսենը դեռ մարզվում է անհատական ծրագրով: Միջազգային դադարից հետո նա կվերադառնա ընդհանուր խումբ»,- ակումբի մամուլի ծառայության ղեկավարի խոսքերը մեջբերում է Sport24-ը: Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստն ամռանը ոտնաթաթի վնասվածք էր ստացել և վիրահատվել էր: Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադում» հանդես […] ...

Բուրկինա Ֆասոն սկսել է օտարերկրյա ընկերություններից հետ կանչել ոսկու արդյունահանման լիցենզիաները

18:22 05.10.2024

Բուրկինա Ֆասոն սկսել է օտարերկրյա ընկերություններից հետ կանչել ոսկու արդյունահանման լիցենզիաները

Բուրկինա Ֆասոն սկսել է չեղարկել երկրում ոսկի արդյունահանող որոշ օտարերկրյա կորպորացիաների գործունեության լիցենզիաները, տեղական RTB հեռուստաալիքի եթերում ասել է անցումային նախագահ Իբրահիմ Տրաորեն։ «Ես չեմ հասկանում, թե ինչու ենք ինքներս ոսկի արդյունահանում և, միևնույն ժամանակ, այդ հնարավորությունը տալիս միջազգային կորպորացիաներին։ Կան լիցենզիաներ, որոնք ներկայումս չեղարկում ենք, և վերջում մենք արդյունահանելու ենք ոսկի ինքներս»,- ասել է […] ...

BACK_TO_TOP