Իսրայելը գիշերվանից սկսած հարվածներ է հասցրել Լիբանանի 16 բնակավայրի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+24.09 oC

Իսրայելը գիշերվանից սկսած հարվածներ է հասցրել Լիբանանի 16 բնակավայրի

14:08 05.10.2024

Շաբաթ կեսգիշերից սկսած Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել լիբանանյան 16 քաղաքի և բնակավայրի, այդ թվում՝ Բեյրութի հարավային արվարձաններին, հայտնում է Լիբանանի ազգային NNA գործակալությունը:

Գործակալության հաղորդագրության համաձայն՝ ավիահարվածներ են հասցվել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող 16 բնակավայրի, իսկ Բեյրութի հարավային արվարձանները ենթարկվել են մի շարք ռմբակոծությունների։

Իսրայելական հրետանին կրակ է բացել նաև լիբանանյան չորս սահմանամերձ գյուղերի վրա, ասվում է հաղորդագրությունում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միջազգային դադարից հետո նա կվերադառնա ընդհանուր խումբ. «Ռեալ Սոսյեդադի» ներկայացուցիչը՝ Զախարյանի մասին

18:28 05.10.2024

Միջազգային դադարից հետո նա կվերադառնա ընդհանուր խումբ. «Ռեալ Սոսյեդադի» ներկայացուցիչը՝ Զախարյանի մասին

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայության ղեկավարը խոսել է Ռուսաստանի ազգային հավաքականի հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ապաքինման մասին: «Արսենը դեռ մարզվում է անհատական ծրագրով: Միջազգային դադարից հետո նա կվերադառնա ընդհանուր խումբ»,- ակումբի մամուլի ծառայության ղեկավարի խոսքերը մեջբերում է Sport24-ը: Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստն ամռանը ոտնաթաթի վնասվածք էր ստացել և վիրահատվել էր: Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադում» հանդես […] ...

Բուրկինա Ֆասոն սկսել է օտարերկրյա ընկերություններից հետ կանչել ոսկու արդյունահանման լիցենզիաները

18:22 05.10.2024

Բուրկինա Ֆասոն սկսել է օտարերկրյա ընկերություններից հետ կանչել ոսկու արդյունահանման լիցենզիաները

Բուրկինա Ֆասոն սկսել է չեղարկել երկրում ոսկի արդյունահանող որոշ օտարերկրյա կորպորացիաների գործունեության լիցենզիաները, տեղական RTB հեռուստաալիքի եթերում ասել է անցումային նախագահ Իբրահիմ Տրաորեն։ «Ես չեմ հասկանում, թե ինչու ենք ինքներս ոսկի արդյունահանում և, միևնույն ժամանակ, այդ հնարավորությունը տալիս միջազգային կորպորացիաներին։ Կան լիցենզիաներ, որոնք ներկայումս չեղարկում ենք, և վերջում մենք արդյունահանելու ենք ոսկի ինքներս»,- ասել է […] ...

«Տուն ենք գնում մի քանի կգ ավելացրած»․ զբոսաշրջիկների արձակուրդը՝ Հայաստանում

18:12 05.10.2024

«Տուն ենք գնում մի քանի կգ ավելացրած»․ զբոսաշրջիկների արձակուրդը՝ Հայաստանում

«Տուն ենք գնում մի քանի կգ ավելացրած»․ Հայաստանում շվեյցարացի զբոսաշրջիկների արձակուրդի մասին է պատմում Կառավարության ներկայացրած տեսանյութը։ ...

Նիկիտա Սիմոնյանը մեծագույն մարդ է և մարզիկ. Ալեքսանդր Յակուշև

18:05 05.10.2024

Նիկիտա Սիմոնյանը մեծագույն մարդ է և մարզիկ. Ալեքսանդր Յակուշև

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, հանրահայտ հոկեյիստ Ալեքսանդր Յակուշևը գովեստի խոսքեր է ասել Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու, Երևանի «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հասցեին: «Ես ծանոթ եմ Նիկիտա Սիմոնյանի հետ: Նա մեծագույն մարզիկ և մարդ է: Սիմոնյանը շատ բան է արել ոչ միայն «Սպարտակի», այլ նաև հայրենական ֆուտբոլի համար: Նա ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել […] ...

SHANTNEWS

18:00 05.10.2024

SHANTNEWS

ԱՄԷ-ն մարդասիրական օգնությունով ինքնաթիռ է ուղարկել Լիբանան

17:53 05.10.2024

ԱՄԷ-ն մարդասիրական օգնությունով ինքնաթիռ է ուղարկել Լիբանան

ԱՄԷ-ն հումանիտար օգնության առաջին ինքնաթիռն է ուղարկել Լիբանան ընթացիկ ճգնաժամի սկզբից ի վեր, ասվում է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Հետևելով Նորին Մեծության ցուցումներին՝ ԱՄԷ նախագահը 100 միլիոն դոլար արժողությամբ շտապ հումանիտար օգնություն է տրամադրել Լիբանանի ժողովրդին, ԱՄԷ-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ ուրբաթ օրը 40 տոննա շտապ բժշկական օգնություն տեղափոխող ինքնաթիռ է ուղարկվել Լիբանան»,- […] ...

BACK_TO_TOP