Սևիկյանը կփայլի ՌՊԼ-ում. «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+24.09 oC

Սևիկյանը կփայլի ՌՊԼ-ում. «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ

12:15 05.10.2024

Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Տիմուր Սուլեյմանովն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Էդգար Սևիկյանին, որը վերջերս էր հունգարական «Ֆերենցվարոշից» տեղափոխվել ռուսական ակումբ։ Սուլեյմանովը և Սևիկյանը միասին խաղացել են նաև ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդում»։

«Ինձ տպավորեց այդ տրանսֆերը, քանի որ հաճախ եմ խաղացել Էդգարի հետ, միասին եղել ենք Նիժնի Նովգորոդում։ Մենք իրար լավ ենք հասկանում ինչպես դաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Նա փոխվել է, թեև մինչև այդ էլ ուժեղ էր։ Էդգարը վերադարձել է Ռուսաստան և հիմա պետք է մի քիչ մարզավիճակ հավաքի, ինչից հետո կփայլի այս լիգայում»,- ռուս ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Матч ТВ»-ն։

Էդգար Սևիկյանը մոսկովյան ակումբում վարձավճարով կխաղա մինչև այս մրցաշրջանի ավարտը: 2025թ․ ամռանը «Լոկոմոտիվը» կունենա 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»

16:06 05.10.2024

Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»

Իսպանիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի» ու Փարիզի ՊՍԺ-ի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում»։ Tuttosport-ի համաձայն՝ իտալական ակումբը 38-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես ծանր վնասվածք ստացած Գլեյսոն Բրեմերին փոխարինող։ Բրազիլացին այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գալու։ Իսպանական «Սևիլիայից» հեռանալուց հետո Սերխիո Ռամոսն ազատ գործակալի կարգավիճակում է։ Իսպանացին կարիերայի մեծ մասն անցկացրել […] ...

Ավելի քան 200 հազար լիբանանցի փախել է Սիրիա. ՄԱԿ

15:55 05.10.2024

Ավելի քան 200 հազար լիբանանցի փախել է Սիրիա. ՄԱԿ

Սիրիայի և Լիբանանի ավելի քան 200 հազար քաղաքացի է մտել Սիրիա՝ սեպտեմբերի 23-ին իսրայելական հարվածների սկսվելուց հետո, հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին: «Ավելի քան 200 հազար մարդ՝ Լիբանանի և Սիրիայի քաղաքացիներ, լքել են Լիբանանը՝ հատելով Սիրիայի հետ սահմանը Իսրայելի ռմբակոծության հետևանքով»,- գրել է Գրանդին սոցցանցում։ Լիբանանի իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ Բեյրութի […] ...

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

15:45 05.10.2024

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։24-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն Ա․ Գ․-ին (ծնված 1968 […] ...

Իսրայելական բանակը Գազայի մի քանի շրջանի բնակիչների կոչ է արել լքել իրենց տները

15:37 05.10.2024

Իսրայելական բանակը Գազայի մի քանի շրջանի բնակիչների կոչ է արել լքել իրենց տները

Իսրայելի բանակը Գազայի հատվածի վեց թաղամասի բնակիչներին կոչ է անում լքել իրենց տները «ՀԱՄԱՍ»-ի ենթակառուցվածքների վրա հարձակումներից առաջ, սոցցանցում հայտնել է բանակի խոսնակը։ «Մենք կոչ ենք անում Գազայի հատվածի տվյալ թաղամասերի բնակիչներին՝ լքել իրենց տները։ Այս շրջաններում «ՀԱՄԱՍ» շարժումը շարունակում է ակտիվ գործել, ուստի իսրայելական բանակն իր ամբողջ ուժով հարվածներ կհասցնի այնտեղ»,- գրում է նա: ...

ԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են կիբերանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

15:29 05.10.2024

ԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են կիբերանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբերտարածության և թվային քաղաքականության բյուրոյի գծով ավագ փոխտեղակալ Ջենիֆեր Բեչըսի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով ներկաներին՝ փոխնախարարը բարձր է գնահատել ամերիկյան կողմի հետ ձևավորված արդյունավետ ու սերտ համագործակցությունը, որը վերածվել է ռազմավարական գործընկերության։ Անդրադառնալով «Ամպայինն առաջինը» Կառավարության քաղաքականությանը՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է ոլորտում կիբերանվտանգության բարձր ստանդարտների […] ...

Աշխարհի առաջին ռակետը դադարեցրել է գործակցությունը մարզչի հետ

15:21 05.10.2024

Աշխարհի առաջին ռակետը դադարեցրել է գործակցությունը մարզչի հետ

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դադարեցրել համագործակցությունն իր մարզիչ Տոմաշ Վիկտորովսկու հետ։ Այդ մասին թենիսիստուհին հայտնել է սոցցանցերում։ 23-ամյա Շվյոնտեկը հայտնել է, որ այժմ բանակցում է արտասահմանցի այլ մարզիչների հետ։ Իգա Շվյոնտեկը և Տոմաշ Վիկտորովսկին միասին աշխատում էին 2021 թվականի դեկտեմբերից։ Մինչև այդ թենիսիստուհին մարզվում էր Պետր Սերժպուտովսկու գլխավորությամբ։ Շվյոնտեկը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 5-ակի հաղթող […] ...

BACK_TO_TOP