18:20 04.10.2024
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է լրատվամիջոցներից ստացված հարցմանը:
Հարց. Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը Ջաբրայիլում ունեցած ելույթի ժամանակ կրկին անդրադարձել է Հայաստանի կողմից սպառազինության տեխնիկայի ձեռքբերումներին և սպառնալիքներ հնչեցրել։ Ընդ որում, այս կամ այն մակարդակի սպառնալից և ագրեսիվ հայտարարություններ վերջին շրջանում Ադրբեջանից առավել հաճախ են հնչում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները։
Պատասխան. Պաշտոնական Երևանն արդեն բազմիցս և ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի։ Պետք է ընդգծել, որ ՀՀ Սահմանադրական դատարանի վերջին որոշումը, որով Բարձր դատարանը ստուգեց և հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը և հերքեց բոլոր այն պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում իր որևէ հարևանի նկատմամբ։ Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է նաև, որ չնայած իր որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունի, որովհետև Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության վերը հիշատակված կանոնակարգը տալիս է այդ խնդիրները խաղաղ, բանակցային ճանապարհով հասցեագրելու և լուծելու բոլոր հնարավորությունները։
Ինչ վերաբերում է սպառազինություններին, ՄԱԿ-ի կանոնադրությունը յուրաքանչյուր պետության ինքնապաշտպանության իրավունք է վերապահում։ Ավելին, միջազգային իրավունքը յուրաքանչյուր պետության իր քաղաքացիներին պաշտպանելու պարտավորությամբ է օժտում։ Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը և սեփական քաղաքացիների պաշտպանության պարտավորությունն իրացնելու նպատակով։ Սրան զուգահեռ՝ Ադրբեջանի հարձակողական զինատեսակներով սպառազինման ծավալներն անգամներով ավելին են, ինչի մասին հաճախ հայտարարում է Ադրբեջանի նախագահը։
Հիմա այս ամենի հաշվառումով հարց է ծագում. ինչու՞ է Ադրբեջանը Ձեր հարցի մեջ հիշատակված շեշտադրումներն անում։ Մի՞թե ագրեսիա է նախապատրաստում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը ստանալը կարևոր է, որովհետև դա կօգնի նաև գնահատել հնչող այն տեսակետները, թե Ադրբեջանը պատրաստվում է առաջիկայում Բաքվում կայանալիք COP-29 համաժողովն օգտագործել որպես ծխածածկույթ Հայաստանի Հանրապետության դեմ նոր ռազմական ագրեսիա ծավալելու, և դրա քաղաքական պատասխանատվությունը COP-29-ին մասնակցելու համար Բաքու մեկնած օտարերկրյա առաջնորդների միջև բաշխելու համար:
Պաշտոնական Բաքվի վերջին շրջանի հայտարարություններն առնվազն մի շարք կարևոր հարցեր ևս առաջացնում են և դրանցից ևս երկուսը ուզում եմ հնչեցնել.
ա) Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու պայմանավորվածություններից: Կրկին ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, այսինքն՝ Խորհրդային Հանրապետությունների վարչական սահմաններով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչելու՝ Ադրբեջանի հետ ձեռքբերված պայմանավորվածությանը:
բ) Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Խաղաղության օրակարգից: Ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը Խաղաղության օրակարգին, և պատրաստակամությունը ստորագրել Ադրբեջանի հետ արդեն իսկ համաձայնեցված խաղաղության բովանդակությունը որպես խաղաղության պայմանագիր, ինչի մասին ՀՀ վարչապետը հայտնել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում իր ունեցած ելույթում:
Կարծում ենք ագրեսիվ հռետորաբանության փոխարեն պետք է կենտրոնանանք Խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցը շուտափույթ լուծելու և մյուս հարցերի շուրջ ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե խաղաղության պայմաններում բանակցելու վրա։
21:16 04.10.2024
Լիբանանի հարավում Իսրայելի հարվածից 11 փրկարար է զոհվել21:06 04.10.2024
Ֆյուրին կարող է հաղթել Ուսիկին. Տիմոտի Բրեդլի21:00 04.10.2024
Լեհաստանը կոչ է արել վերադարձնել համընդհանուր զորակոչը20:53 04.10.2024
Եթովպիան ընդունել է BRICS-ի հետ փոխգործակցության ռազմավարություն20:43 04.10.2024
Բրիտանական էլիտար դպրոցը հրաժարվել է ընդունել Ռոնալդուի երեխաներին19:54 04.10.2024
Մբապեն չի ընդգրկվել Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում19:28 04.10.2024
Նեյմարը առաջինն է աշխարհի գերագնահատված ֆուտբոլիստների ցուցակում18:36 04.10.2024
Տարոնիկ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր18:31 04.10.2024
Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանը ներկայանում է մշակութային տաղավարով18:16 04.10.2024
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կոմիտասի պողոտայում18:11 04.10.2024
«Ազդարարի՛ր, Հայաստան». մեկնարկել է ազդարարման արշավի նոր ծրագիրը17:51 04.10.2024
«Նոայի» մրցակից «Չելսին» հաղթեց16:33 04.10.2024
Իսպանիայում F-18 է կործանվել․ օդաչուն զոհվել է15:37 04.10.2024
«Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա15:30 04.10.2024
Ծրագիր՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին12:48 04.10.2024
Կինը մտել է ուրիշի տուն և ընթրիք պատրաստել12:18 04.10.2024
Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1մլն 590հզր դրամ է12:06 04.10.2024
Երեքից մեկը դիմեց բուժօգնության. Մուշի ոստիկանների բացահայտումը11:44 04.10.2024
Կոտայքի պարեկները հայտնաբերել են ապօրինի զենք21:55 04.10.2024
Նեյմարը հնարավոր է վերադառնա «Բարսելոնա»Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարը հաջորդ տարվա ամռանը հնարավոր է վերադառնա «Բարսելոնա», հայտնում է Sport.es-ը: 32-ամյա բրազիլացին կատալոնացիների համար այլընտրանքային տարբերակ է, եթե իսպանական ակումբը չկարողանա ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերը: Բրազիլացին շատ է ցանկանում մասնակցել Մունդիալ-2026-ին, այդ պատճառով էլ դեմ չէ վերադառնալ «Բարսելոնա», առավել ևս, որ հաջորդ […] ...
21:50 04.10.2024
Հոկտեմբերի 1-ին իրանական առնվազն 20 հրթիռ խոցել է իսրայելական Նևաթիմ բազան. Washington PostՀոկտեմբերի 1-ին Իրանի հարձակման հետևանքով առնվազն 20 բալիստիկ հրթիռ է խոցվել իսրայելական Նևաթիմ ավիաբազային, գրում է ամերիկյան Washington Post թերթը։ Ավելի վաղ Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, պնդում էր, որ հոկտեմբերի 1-ին Իրանի հրթիռային հարձակման հետևանքով իսրայելական Նևաթիմ ավիաբազան և մի շարք այլ ռազմաբազաներ փոքր վնաս են կրել, մինչդեռ իրանական Tasnim գործակալությունը հայտնել էր, […] ...
21:45 04.10.2024
Իսրայելի պաշտպանության բանակը կես ժամում արձանագրել է Լիբանանից մոտ 70 արկի արձակումըԻսրայելի հյուսիսային շրջանները ենթարկվել են նոր զանգվածային հրետակոծությունների Լիբանանի կողմից։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ օդային հարձակման ազդանշաններ են հնչել երկրի հյուսիսում գտնվող մի շարք բնակավայրերի շրջակայքում, ընդհանուր առմամբ, այս ընթացքում արձակվել է գրեթե 70 արկ։ Մասնավորապես, 15 հրթիռ թռչել է սահմանամերձ Կիրյաթ Շմոնա քաղաքի ուղղությամբ, 20 արկ արձակվել է Միցպե […] ...
21:44 04.10.2024
Ոստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերելՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողների հետ համատեղ։ Հոկտեմբերի 4-ին, ժամը 9․20-ի սահմաններում, իրավապահները Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում նկատել են կայանված «Նիսան» մակնիշի մեքենա, որի վարորդն ու ուղևորը տեսնելով ոստիկաններին գետնին են գցել 3 փաթեթ։ Առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի մաքսանենգություն կատարելու կասկածանքով 38 և 39 տարեկան տղամարդիկ ձերբակալվել […] ...
21:40 04.10.2024
Մեծ Բրիտանիան հետաձգել է ԵՄ-ից ներմուծվող ապրանքների մաքսային հսկողության սահմանումըՄեծ Բրիտանիան ևս մեկ անգամ հետաձգել է Եվրամիությունից ապրանքների ներմուծման նկատմամբ լիարժեք մաքսային հսկողություն սահմանելու վերջնաժամկետը՝ այս անգամ մինչև 2025 թվականի հունվարի վերջ, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով բրիտանական մաքսային ներկայացուցչին։ Հրատարակության համաձայն՝ բրիտանական կառավարությունը նախատեսում էր հոկտեմբերի 31-ին ԵՄ-ից ներմուծման անվտանգության հայտարարագրեր մտցնել։ Նույն ժամկետում նախատեսվում էր ներդնել «Միասնական առևտրի պատուհանը», հարթակ, որը թույլ կտա […] ...