19:33 03.10.2024
Փարիզի «Մատինյոն» պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեի հանդիպումը:
Ֆրանսիայի վարչապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա և ընդգծել իր հանձնառությունը` նպաստելու երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հետևողական զարգացման գործում: Միշել Բարնիեն նշել է, որ առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ և պատրաստ է հետագայում ևս նպաստել երկկողմ կապերի շարունակական ամրապնդմանը: Նա ջերմությամբ է հիշել 1995 թվականին իր մասնակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության բացումը:
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է պարոն Բարնիեին Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով ու մաղթել հաջողություններ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը երկու ժողովուրդների միջև բարեկամությանը խորին նվիրվածության ու Հայաստանի և Ֆրանսիայի միջև բացառիկ հարաբերությունների ամրապնդման գործում նրա անձնական նշանակալի ավանդի համար։
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-Ֆրանսիա ինտենսիվ երկխոսությունը` շեշտելով նաև երկկողմ տնտեսական և մի շարք թիրախային՝ էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների, քաղաքաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է Հայաստանի տնտեսության զարգացումն ու դիվերսիֆիկացիան` հավելելով, որ մեծապես կարևորում է ֆրանսիական ընկերությունների ներկայությունը Հայաստանում: Վարչապետի խոսքով` հայկական կողմն ակնկալում է ֆրանսիական ընկերությունների և ներդրողների մասնակցությունը, մասնավորապես՝ ենթակառուցվածքների, միջուկային և վերականգնվող էներգիայի, գյուղատնտեսության ու ջրային ոլորտներում ծրագրերի իրականացմանը։
Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետները մեծապես կարևորել են նաև «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» երկրորդ համաժողովի (Ambitions Arménie-France) անցկացումը, որը բազմաոլորտ համագործակցությունը խթանող յուրօրինակ գործիք կարող է դառնալ:
Զրուցակիցներն ընդգծել են նաև ապակենտրոնացված համագործակցության զարգացման անհրաժեշտությունը` տարածաշրջանների միջև կապերի ընդլայնման ու ամրապնդման նպատակով:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներին, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
20:17 03.10.2024
Երեխան ծնվել է ինքնաթիռում թռիչքի ժամանակ և ստացել ցմահ անվճար տոմս19:55 03.10.2024
«Ռեալը» պատրաստ է բաժանվել Չուամենիից17:58 03.10.2024
Ազգային հավաքական է հրավիրվել 24 ֆուտբոլիստ17:18 03.10.2024
«Արաբկիր» առողջության կենտրոնը նորոգվում է17:06 03.10.2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահի հետ17:00 03.10.2024
Բրազիլիան եզրափակչում է. Ֆուտզալի ԱԱ16:42 03.10.2024
Նարիշկինն այցելել է Բաքու16:36 03.10.2024
Ռուսաստանն ու Իրանը համատեղ էներգետիկ նախագծեր կմշակեն13:10 03.10.2024
Հայաստանի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքը12:54 03.10.2024
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով22:11 03.10.2024
Տղամարդը փրկվել է ծովային գիշատչի հարձակումից. շնաձուկը նրան որպես հուշ «նվեր» է թողելԴեպքը տեղի է ունեցել դայվինգով զբաղվող 20-ամյա Անգուս Կոկոտի հետ, երբ նա լողալիս է եղել Ֆրանսիական Պոլինեզիայի Մանգարևա կղզու առափնյա ջրերում: Չնայած Անգուսը լողալիս է եղել ծանծաղ ջրում՝ ափից մի քանի մետր հեռավորության վրա, նրա վրա է հարձակվել 2,5 մետրանոց շնաձուկը։ Այս մասին գրում է Daily Star-ը։ Փորձելով փրկել իր կյանքը՝ Անգուսը հանգստություն է պահպանել, […] ...
21:58 03.10.2024
Հոկտեմբերի 4-ին էլեկտրականության անջատումներ կլինեն Երևանի մի շարք հասցեներում և 7 մարզում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-15:00 Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Մառի նրբ. 1, 3, 4, 5, 6, 8 շենքեր, Մառի փ. 2, 4, 5, 6, 7, 11,14, 16, 18, 18/1, 25 շենքեր, Միկոյան փ. 1, 2, 3, 4, 4/1, […] ...
21:55 03.10.2024
10-15 հազարով էլ կարելի է իրավիճակը սրել. Լիլիթ Դալլաքյանը՝ Բագրատ Գալստանյանի շարժման մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանին: Անդրադարձ է եղել տարածաշրջանում լարվածության մեծացմանը, ինչը, իհարկե, չի կարող չմտահոգել մեզ: Որո՞նք են Հայաստանի համար սպառնալիքները, զարգացումների ի՞նչ սցենարի դեպքում ներգործություն կլինի Հայաստանի վրա: Իսկ որքանով է հավանական նոր էսկալացիան՝ Բաքվում նոյեմբերին նախատեսված գագաթնաժողովից հետո, և ինչը կարող է զսպել Ադրբեջանին: Այս հարցերին է պատասխանել քաղաքագետը, նաև […] ...
21:50 03.10.2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանը և ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակըՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը հանդիպում է ունեցել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ խորհրդի լրատվական ծառայությունը։ Զրույցին մասնակցել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Ջաբարովը: Հանդիպման ընթացքում […] ...
21:45 03.10.2024
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ դեսպանության համար ձեռք բերված նոր շենք: Այն գտնվում է Փարիզի 16-րդ թաղամասում, շենքը պատմական է` պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին: ՀՀ Կառավարությունը շենքը ձեռք բերելու համար հատկացրել է […] ...