21:00 03.10.2024
Ադրբեջանի իշխանությունները հերթական հակաֆրանսիական սադրանքն են կազմակերպել։ Բաքվում այսօր աշխատանքն է սկսել միջազգային ֆորումը, որը, ինչպես կազմակերպիչներն են ասում, նվիրված է ֆրանսիական գաղութատիրության դեմ պայքարող ուժերի համախմբմանը։ Իսկ թե ո՞ր ուժերի մասին է խոսքը և որքանո՞վ են արդյունավետ Բաքվի այդ քարոզչական հնարքները, «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։
«Այս կոնֆերանսը կազմակերպում է Բաքվի նախաձեռնող խումբը, որը կազմավորվել է Ադրբեջանում Ֆրանսիայի համար խնդիրներ ստեղծելու նպատակով։ Եվ ահա այս կոնֆերանսը կոչվում է «Ֆրանսիայի նեոգաղութատիրացման քաղաքականությունը Աֆրիկայում», որին մասնակցում են Սենեգալի, Ալժիրի, Բուրկինա Ֆասոյի, Կամերունի, Կոնգոյի և Աֆրիկա մայրցամաքի այլ պետությունների ներկայացուցիչներ, որոնք նախկինում եղել են ֆրանսիական գաղութի տարածքներ։ Տարբեր հյուրեր այդ պետություններից, հիմնականում լրագրողներ, հավանաբար Բաքու են եկել համով ուտելու, անվճար զբոսնելու և, միգուցե, որոշ հոնորարի ակնկալիքով։
Մինչ այդ, «Բաքվի նախաձեռնող խումբ» կոչվող կազմակերպությունը իր ուշադրությունը սևեռում էր Ֆրանսիայի այն նախկին գաղութներին, որոնք այժմ էլ Ֆրանսիայի կազմում են, իսկ այս անգամ գրեթե բոլոր հիշատակված պետությունները Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ են։ Պատահական չէ, որ այս կոնֆերանսը Բաքվում հենց այսօր է սկսվել, քանի որ գիտենք Փարիզում իր աշխատանքն է սկսել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, որի աշխատանքներին նաև մասնակցում է ՀՀ վարչապետը։ Այսինքն, այս ֆորումը Ալիևի պատասխանն է Մակրոնին և Փաշինյանին։
Զուտ ֆորմալ, պետությունը ֆորումի կազմակերպման հետ որևէ կապ չունի. դա իբրև թե հասարակական կազմակերպություն է այդ խումբը, բայց քաջ հայտնի է, որ այդ կազմակերպությունը ստեղծվել է հատուկ նախագահի աշխատակազմի հանձնարարությամբ և ֆինանսավորվում է իշխանությունների կողմից։ Բաց
ի այդ, այդ կոնֆերանսին մասնակցում է և ելույթ է ունեցել Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր, իշխող կուսակցության անդամ
Նիզամի Սաֆարովը։ Այժմ Ադրբեջանը փորձում է իրեն ներկայացնել որպես ֆրանսիական նեոգաղութատիրացման դեմ պայքարում համաշխարհային առաջնորդ։ Հենց այդպես է Ադրբեջանի դերը ձևակերպում Ադրբեջանի իշխանամետ մամուլը»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
16:33 21.11.2024
Հաագայի դատարանը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալման օրդեր է տվել16:20 21.11.2024
Խուան Մատան՝ ամերիկյան ակումբի համասեփականատեր16:16 21.11.2024
Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ16:00 21.11.2024
Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստն է. Ռոդրի15:20 21.11.2024
Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները14:55 21.11.2024
Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում14:34 21.11.2024
«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» հետաձգվում է13:30 21.11.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ16:28 21.11.2024
Կիրականացվի պատշաճ անասնաբուժական վերահսկողություն և կանոնակարգված վաճառք. սահմանվել են գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջներըԿառավարությունը սահմանել է գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները: Ըստ հիմնավորման՝ հանրապետությունում մինչ այժմ գյուղատնտեսական կենդանիների շուկաների գործունեությունը կանոնակարգված չէ: Այսօր վաճառքը տեղի է ունենում զուտ վաճառողի և գնորդի միջև մասնավոր պայմանավորվածության արդյունքում, իսկ այդ գործընթացը վերահսկելի չէ անասնաբույժ մասնագետի կողմից։ Որոշմամբ՝ կստեղծվեն գյուղատնտեսական կենդանիների վաճառքի համար կանոնակարգված շուկաներ՝ պահանջվող նորմերին համապատասխան։ Կենդանիների վաճառքի կանոնակարգված գործունեությունը […] ...
16:24 21.11.2024
Գազայում զոհերի թիվը գերազանցել է 44 հազարըԳազայի առողջապահության նախարարությունը թարմացրել է Իսրայելի հարվածների հետևանքով զոհվածների տվյալները. 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 44 հազարը, ավելի քան 104 հազար մարդ վիրավորվել է: «2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 44056-ի, տուժել է 104268 մարդ»,- ասվում է Գազայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ Նախարարության տվյալներով՝ […] ...
16:20 21.11.2024
Խուան Մատան՝ ամերիկյան ակումբի համասեփականատերԱվստրալական «Վեսթերն Սիդնեյ Ուոնդերերսի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան ընդգրկվել է ամերիկյան «Սան Դիեգո» ֆուտբոլային ակումբի համասեփականատերերի թվում։ ««Սան Դիեգո» ակումբը հայտարարում է սեփականատերերի խմբում խոշոր համալրման մասին։ Իսպանական ֆուտբոլի լեգենդ ու աշխարհի չեմպիոն Խուան Մատան միացել է մեզ գործընկերոջ կարգավիճակում։ Մատան առաջին գործող ֆուտբոլիստն է, որը բաժնեմաս է ձեռք բերում Major League Soccer-ում (MLS) և […] ...
16:16 21.11.2024
Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՆոյեմբերի 22-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:11 21.11.2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Էստոնիայի դեսպանի հետՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նոյեմբերի 21-ին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին: Հանձնաժողովի նախագահը, շնորհավորելով Մարգ Մարդիսալու-Կահարին դեսպան նշանակվելու կապակցությամբ, կարեւորել է երկու երկրների միջեւ քաղաքական ակտիվ երկխոսությունն ու համագործակցության խորացումը: Նա ընդգծել է նաեւ Էստոնիայի դերակատարությունը Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման ուղղությամբ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության […] ...
16:05 21.11.2024
Կասեցվել է խմորեղենի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Ասիական համ» ընկերության խմորեղենի արտադրամասի գործունեությունը: Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ արտադրությունը կազմակերպվում է բնակելի տան պայմաններում՝ առանց սննդամթերքի անվտանգության պահանջներին համապատասխանության: Ընկերությանը տրամադրվել է ժամանակ խախտումները շտկելու և անհրաժեշտ նորմերին համապատասխանելու համար: ՍԱՏՄ-ն հիշեցնում է՝ սննդամթերքի արտադրության բոլոր փուլերում անհրաժեշտ է պահպանել անվտանգությանը ներկայացվող պահանջները: ...