Հակոբ Արշակյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 10 2024
  • $
    387.05
  • RUBLE
    4.07
  • 427.46
WEATHER
+16.09 oC

Հակոբ Արշակյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահի հետ

17:06 03.10.2024

Մեքսիկա կատարած այցի ընթացքում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո Ֆերնանդես Նոռոնյայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեխանդրո Մուրատ Ինոխոսան, Մեքսիկայի սենատոր, Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների բյուրոյի նախագահ Սինտիա Լոպես Կաստրոն:

Հակոբ Արշակյանը հաստատել է Մեքսիկայի հետ բոլոր բնագավառներում համագործակցությունը խորացնելու Հայաստանի շահագրգռվածությունը, ինչով եւ պայմանավորված է երկրի նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման արարողություններին իր մասնակցության հանգամանքը:

Երկուստեք ընդգծվել է երկկողմ օրակարգում միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման կարեւորությունը:

Սենատի նախագահ Խերարդո Նոռոնյան իր պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրելու ՀՀ Ազգային ժողովի հետ փոխգործակցության սերտացման ուղղությամբ, ինչպես նաեւ հատուկ անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Մեքսիկայի Սենատի՝ 2023 թվականին ընդունած հայտարարությանը՝ նշելով, որ Մեքսիկան կանգնած է եղբայրական Հայաստանի կողքին՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ճանաչման եւ հնարավոր նոր հանցագործությունների կանխարգելման գործում:

Հակոբ Արշակյանը հայկական կողմի գնահատանքն է հայտնել հայտարարության ընդունման առնչությամբ՝ նշելով, որ այդ քայլով Մեքսիկան, ի թիվս քաղաքակիրթ այլ երկրների, վերահաստատել է համամարդկային արժեքների եւ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության նկատմամբ իր վերաբերմունքը:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը եւ խաղաղությանը վերաբերող հարցեր: ԱԺ փոխնախագահը մեքսիկացի իր գործընկերներին է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններն ու զարգացումները: Հակոբ Արշակյանն իր երախտագիտությունն է հայտնել ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի ընթացքում Մեքսիկայի ներկայացուցչի բալանսավորված եւ արդար դիրքորոշման ու ելույթների համար:

Խերարդո Նոռոնյան իր աջակցությունն է հայտնել խաղաղության գործընթացին եւ հույս հայտնել, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացն արդյունավետ կլինի, ու բոլոր տարաձայնությունները շուտափույթ հանգուցալուծում կստանան՝ տարածաշրջանում ապահովելով երկարաժամկետ ու կայուն խաղաղություն:

Հանդիպման ավարտին Հակոբ Արշակյանը գրառում է կատարել Սենատի պատվավոր հյուրերի մատյանում:

ԱԺ նախագահի տեղակալն աշխատանքային ճաշի ձեւաչափով հանդիպում է ունեցել նաեւ Մեքսիկայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանն անկաշկանդ եւ ջերմ մթնոլորտում տեղի է ունեցել մտքերի փոխանակում հայ-մեքսիկական բազմաբնույթ համագործակցության հետագա զարգացման հեռանկարների շուրջ: Հակոբ Արշակյանը պատասխանել է ներկաների հարցերին, ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանն առնչվող գործընթացը:

Մեխիկոյում գտնվելու ընթացքում ԱԺ նախագահի տեղակալն այցելել է Հայաստանի դեսպանություն, ինչպես նաեւ հարցազրույց է տվել մեքսիկական հեղինակավոր «El Universal» պարբերականին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բաքվի հերթական հակաֆրանսիական սադրանքը՝ Ադրբեջանը փորձում է Փարիզի դեմ լարել ֆրանկոֆոն ազգերին․ զրույց Արտյոմ Երկանյանի հետ

21:00 03.10.2024

Բաքվի հերթական հակաֆրանսիական սադրանքը՝ Ադրբեջանը փորձում է Փարիզի դեմ լարել ֆրանկոֆոն ազգերին․ զրույց Արտյոմ Երկանյանի հետ

Ադրբեջանի իշխանությունները հերթական հակաֆրանսիական սադրանքն են կազմակերպել։ Բաքվում այսօր աշխատանքն է սկսել միջազգային ֆորումը, որը, ինչպես կազմակերպիչներն են ասում, նվիրված է ֆրանսիական գաղութատիրության դեմ պայքարող ուժերի համախմբմանը։ Իսկ թե ո՞ր ուժերի մասին է խոսքը և որքանո՞վ են արդյունավետ Բաքվի այդ քարոզչական հնարքները, «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։ «Այս կոնֆերանսը կազմակերպում է Բաքվի նախաձեռնող […] ...

Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ սիրելի գործընկեր Անալենա Բերբոքին՝ Գերմանիայի Միասնության օրվա կապակցությամբ․ Արարատ Միրզոյան

20:52 03.10.2024

Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ սիրելի գործընկեր Անալենա Բերբոքին՝ Գերմանիայի Միասնության օրվա կապակցությամբ․ Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: «Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ սիրելի գործընկեր, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին՝ Գերմանիայի Միասնության օրվա կապակցությամբ: Ընդհանուր սկզբունքների շուրջ համախմբված լինելը նաև մեր գործընկերություններում կարող է […] ...

Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությունները

20:44 03.10.2024

Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությունները

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կիբեռտարածության և թվային քաղաքականության բյուրոյի գծով ավագ տեղակալ Ջենիֆեր Բեչըսին և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության առաջնահերթություններն ու հնարավորությունները: Իր խոսքում նախարարը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությունները։ Ջենիֆեր Բեչըսը, […] ...

Լոնդոնի դպրոցում ծծմբային թթվով հարձակման մեջ կասկածվող տղամարդը ձերբակալվել է

20:35 03.10.2024

Լոնդոնի դպրոցում ծծմբային թթվով հարձակման մեջ կասկածվող տղամարդը ձերբակալվել է

Երեքշաբթի օրը անհայտ անձը Լոնդոնի դպրոցներից մեկի մոտ ծծմբային թթու էր լցրել երկու անչափահասների և ուսուցչի վրա, այնուհետ դեպքի վայրից դիմել էր փախուստի: Երեք տուժածներից երկու անչափահաս՝ 16-ամյա տղա և 14-ամյա աղջիկ, հոսպիտալացվել էին։ Կասկածյալի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ «Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել և հոկտեմբերի 3-ին, առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով, 35-ամյա տղամարդը բերման […] ...

Հոկտեմբերի 4-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների և Բերդավան բնակավայրի գազամատակարումը

20:26 03.10.2024

Հոկտեմբերի 4-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների և Բերդավան բնակավայրի գազամատակարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի, 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, Նորքի […] ...

Երեխան ծնվել է ինքնաթիռում թռիչքի ժամանակ և ստացել ցմահ անվճար տոմս

20:17 03.10.2024

Երեխան ծնվել է ինքնաթիռում թռիչքի ժամանակ և ստացել ցմահ անվճար տոմս

Կահիրեի միջազգային օդանավակայանից դեպի Կամերունի «Դուալա» միջազգային օդանավակայան թռչող Boeing 737-800 ինքնաթիռի թռիչքի ընթացքում ուղևորներից մեկի մոտ երկունքի ցավեր են սկսվել։ Ինքնաթիռի անձնակազմն անհրաժեշտ առաջին բուժօգնություն է ցուցաբերել մորն ու նորածնին։ Այս մասին գրում է Ahram Online-ը։ Ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Լիբիայի հարավում գտնվող «Կուֆրա» միջազգային օդանավակայանում, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լիբիայի իշխանությունների […] ...

BACK_TO_TOP