15:52 03.10.2024
Հայաստանի ազգային գրադարանում այսօր տեղի է ունեցել «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողովի բացումը, որին հաջորդել է «Խիզախ նոր աշխարհ» խորագրով լիագումար նիստը՝ նվիրված գիտելիքի և տեղեկատվության ստեղծման, իրացման, տարածման գործում արհեստական բանականության մարտահրավերներին։ Երկօրյա գիտաժողովը նվիրված է Հայաստանի ազգային գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 105-ամյակին։
Գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Ողջունելով մասնակիցներին և հյուրերին՝ նախարարի տեղակալը նշել է, որ այս գիտաժողովը կոչված է վեր հանելու գրական ժառանգության պահպանության և զարգացման նոր ուղիները. «Նախարարությունը կարևորում և մշտապես քաջալերում է միջմշակութային երկխոսությունը և գործնական նոր կապերի հաստատումը։ Պետությունը կարևորում է գրադարանների և գրադարանային գործունեության դերը հայ հասարակության կյանքում և մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ոլորտի զարգացումը»:
Գրադարանների հիմնական գործառույթներից մեկը կրթության հասանելիության ապահովումն է
Այս համատեքստում Ալֆրեդ Քոչարյանը տեղեկացրել է, որ կատարվում են շարունակական աշխատանքներ գրադարանների վերազինման, կապիտալ արդիականացման և օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ:
«Օրերս ԱԺ հերթական նիստում ընդունվել է «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը, որը հնարավորություն է տալիս գրադարաններին զբաղվել նաև տնտեսական և ձեռնարկատիրական գործունեությամբ: Մենք մշտապես վերազինում ենք գրադարանները, թարմացնում համակարգչային ֆոնդը, այլ սարքավորումներ ձեռքբերում, ինչպես նաև իրականացնում կապիտալ ներդրում, ինչը լինելու է շարունակական: Մեր ուշադրության կենտրոնում են նաև կրթական ծրագրերը, քանի որ գրադարանների հիմնական գործառույթներից մեկը կրթության հասանելիության ապահովումն է: Մեծ ուշադրություն ենք դարձնում ներառականության ապահովմանը, ինչի ուղղությամբ մշակում ենք համապատասխան ծրագրեր: Ընդամենը 2-րդ տարին է, որ գրադարանը իրականացնում է այս միջոցառումը, և տեսնելով մասնակիցների թիվը և հետաքրքրվածության աստիճանը՝ վստահ եմ, որ այն կրելու է շարունակական բնույթ: Համոզված եմ, որ այս գիտաժողովի ընթացքում կայանալիք քննարկումները կլինեն հետաքրքիր և օգտակար, իսկ գիտաժողովի մթնոլորտը` նպաստավոր նոր գաղափարների առաջացման համար»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը և բոլորին մաղթել բեղմնավոր և արդյունավետ աշխատանք:
Հայաստանի ազգային գրադարանն ավելին է, քան պարզապես գրքերի շտեմարանը
«Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողովը միտված է միավորելու ոլորտի առաջատար և երիտասարդ մասնագետներին ամբողջ աշխարհից՝ դառնալով հարթակ գրադարանային, թանգարանային, արխիվային, հրատարակչական և հարակից ոլորտների միջազգային փորձի փոխանակման, արդի խնդիրների քննարկման, նորարարությունների ներկայացման, ինչպես նաև միջազգային ձևաչափերի, կառավարման համակարգերի, տեխնոլոգիաների ներդրման փորձառության համար։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը: Նրա տեղեկացմամբ՝ 1919 թ. հուլիսի 4-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության պետական-հանրային մատենադարանի մասին» ՀՀ օրենքով պետական-մատենադարան-գրադարանը դրվեց ՀՀ հանրային կրթության և արվեստի մինիստրության իրավազորության ներքո։
Թվային դարաշրջանում գրադարանների դերը փոխակերպվել է
«Հայաստանի ազգային գրադարանն ավելին է, քան պարզապես գրքերի շտեմարանը: Գրադարանը մեր ժողովրդի ձգտումները, պայքարն ու հաղթանակներն արտացոլող կենդանի, շնչող հաստատություն է, որը հիմնադրման օրվանից անցել է պատմության փորձությունները, եղել է Առաջին Հանրապետության ծագման և անկման, պատերազմների ու շփոթի, արդիականության մարտահրավերների ականատեսը՝ միշտ մնալով գիտելիքը պահպանելու և տարածելու իր առաքելության մեջ աննկուն: Անցած 105 տարվա ընթացքում Հայաստանի ազգային գրադարանը մեծ ձեռքբերումներ ու նվաճումներ է ունեցել, որոնք էապես նպաստել են դրա՝ որպես առաջատար մշակութային հաստատության կայացմանը: Թվային դարաշրջանում գրադարանների դերը փոխակերպվել է, և Ազգային գրադարանը այս վերափոխումն ընդունել է մեծ պատասխանատվությամբ: Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ Հայաստանի ազգային գրադարանը կանգնած է նոր հնարավորությունների շեմին. այն դառնում է հետազոտությունների կենտրոն՝ խթանելով համագործակցությունն ու մտավոր փոխանակումն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում: Հայաստանի ազգային գրադարանը, երկու տարի առաջ մեկնարկելով «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» գիտաժողովների շարքը, ևս մեկ անգամ հաստատեց հավատարմությունն իր առաքելությանը և ռազմավարությանը, այն է՝ կարևորել ժառանգության պահպանման առանցքային դերը կայուն զարգացման խթանման և հավաքական ապագայի հարստացման գործում»,- ասել է Աննա Չուլյանը:
Գիտաժողովին մասնակցում է 20 երկրի 64 կազմակերպության շուրջ 100 մասնագետ
Նշենք, որ գիտաժողովը միտված է միավորելու ոլորտի առաջատար և երիտասարդ մասնագետներին ամբողջ աշխարհից՝ դառնալով հարթակ գրադարանային, թանգարանային, արխիվային, հրատարակչական և հարակից ոլորտների միջազգային փորձի փոխանակման, արդի խնդիրների քննարկման, նորարարությունների ներկայացման, ինչպես նաև միջազգային ձևաչափերի, կառավարման համակարգերի, տեխնոլոգիաների ներդրման փորձառության համար։
Այս տարի գիտաժողովին մասնակցում է աշխարհի 20 երկրի 64 կազմակերպության շուրջ 100 մասնագետ։
Գիտաժողովի աշխատանքն ընդգրկում է հետևյալ ուղղությունները՝ հայկական և ազգային ժառանգության պահպանում և հանրահռչակում, թվային բովանդակության կառավարում, մասնագիտական զարգացում և կառավարում, ընթերցանության խթանում, մատենագիտություն և այլն:
Գիտաժողովի շրջանակում Հայաստանում կանցկացվի Եվրասիայի գրադարանային ասամբլեայի համաժողով-նիստը։
09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում09:10 25.11.2024
Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ էՆոյեմբերի 25-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
09:05 25.11.2024
Բուրկինա Ֆասոյի բանակը ահաբեկիչներին ոչնչացրել է երկրի հյուսիս-արևելքումԲուրկինա Ֆասոյի կառավարական զորքերը գործողություն են իրականացրել Սեբբա շրջանում (երկրի հյուսիս-արևելքում), որի արդյունքում ոչնչացվել են զինված ահաբեկիչները։ Այս մասին հայտնում է Burkina News Agency-ն։ Դպրոցի շենքում և այգում թաքնված զինյալների գտնվելու վայրը պարզվել է օդից՝ հետախուզական մեքենաների միջոցով։ Դրանից հետո հրթիռային հարվածներ են հասցվել ահաբեկիչների դիրքերին։ Ողջ մնացած զինյալները փորձել են թաքնվել Վաբոտտի գյուղում, սակայն, […] ...
09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվելԱնթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, սակայն այն մարվել է, հայտնում է HavaSosyalMedya պորտալը։ Ինչպես պարզաբանել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը, ինքնաթիռում ոչ ոք չի մահացել արտակարգ իրավիճակի հետեւանքով։ Իր հերթին, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ բռնկված օդանավից տարհանվել են 89 ուղևորներ և անձնակազմի վեց անդամներ։ Նրանք […] ...
08:50 25.11.2024
Արգենտինան հայտարարել է Ուրուգվայի ընտրված նախագահի հետ աշխատելու պատրաստակամության մասինԱրգենտինայի կառավարությունը պատրաստ է համագործակցել Ուրուգվայի ընտրված նախագահ Յամանդու Օրսիի հետ։ Այս մասին հայտարարել է հարավամերիկյան երկրի արտաքին գործերի նախարարությունը։ «Արգենտինան շնորհավորում է Ուրուգվայի ժողովրդին օրինակելի քվեարկության օրվա կապակցությամբ և ողջունում է ընտրված նախագահ Յամանդա Օրսիին։ Մենք վերահաստատում ենք Ուրուգվայի հետ համատեղ աշխատելու մեր հանձնառությունը երկու երկրների բարօրության համար համատեղ օրակարգն ամրապնդելու համար»,-ասվում է գործակալությյան […] ...
08:40 25.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: ...