Եվրախորհրդարանն ընտրեց Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության նախագահին և փոխնախագահներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 10 2024
  • $
    387.05
  • RUBLE
    4.07
  • 427.46
WEATHER
+16.09 oC

Եվրախորհրդարանն ընտրեց Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության նախագահին և փոխնախագահներին

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

13:03 03.10.2024

Եվրոպական խորհրդարանն ընտրեց Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության նախագահին եւ երկու փոխնախագահներին։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ պատվիրակության նախագահ ընտրվեց լատվիացի պատգամավոր Նիլս Ուշակովսը։ Ֆրանսիացի եվրախորհրդարանական Նատալի Լուազոն եւ լեհ պատգամավոր Միխալ Շտերբան ընտրվեցին պատվիրակության փոխնախագահներ։ Հարավային Կովկասի պատվիրակության նախագահը մեծ պատիվ համարեց այս պաշտոնը ստանձնելը եւ շնորհակալություն հայտնեց վստահության համար։

Նշելով, որ տարածաշրջանը բազմաթիվ հակամարտությունների թատերաբեմ է եղել՝ նա ընդգծեց, որ հիմա գոյություն ունի աշխարհաքաղաքական նոր միջավայր, որն անմիջական ազդեցություն ունի ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա։

«Հարավային Կովկասն ունի տնտեսական, ռազմավարական եւ տնտեսական ներուժ, եւ կարեւոր է ամրապնդել երկխոսությունն ու համագործակցությունն անվտանգության, օրենքի գերակայության եւ հանրային ազատությունների ոլորտներում։ Ես կաշխատեմ ձեզ հետ Հարավային Կովկասի ավելի բարեկեցիկ ապագայի համար», – ընտրվելուց հետո Եվրոպական խորհրդարանի իր գործընկերներին ասաց Նիլս Ուշակովսը։ Փոխնախագահներ Լուազոն եւ Շտերբան եւս իրենց պաշտոնների ստանձնումը  մեծ պատիվ համարեցին։ Լիլիթ Գասպարյան

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելական բանակի 6-րդ պահեստային բրիգադը միացել է Լիբանանի հարավում ընթացող մարտերին

21:10 03.10.2024

Իսրայելական բանակի 6-րդ պահեստային բրիգադը միացել է Լիբանանի հարավում ընթացող մարտերին

Իսրայելի պաշտպանության բանակի 6-րդ պահեստային բրիգադը միացել է Լիբանանի հարավի մարտերին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում 6-րդ բրիգադը սկսել է մարտերը Լիբանանի հարավում՝ մեկ տարի Իսրայելի հյուսիսային բնակեցված շրջանների պաշտպանությունից հետո», – ասվում է հայտարարության մեջ: Մամուլի ծառայությունից նշում են, որ 6-րդ բրիգադը առաջին պահեստային բրիգադն է, որն այժմ […] ...

Բաքվի հերթական հակաֆրանսիական սադրանքը՝ Ադրբեջանը փորձում է Փարիզի դեմ լարել ֆրանկոֆոն ազգերին․ զրույց Արտյոմ Երկանյանի հետ

21:00 03.10.2024

Բաքվի հերթական հակաֆրանսիական սադրանքը՝ Ադրբեջանը փորձում է Փարիզի դեմ լարել ֆրանկոֆոն ազգերին․ զրույց Արտյոմ Երկանյանի հետ

Ադրբեջանի իշխանությունները հերթական հակաֆրանսիական սադրանքն են կազմակերպել։ Բաքվում այսօր աշխատանքն է սկսել միջազգային ֆորումը, որը, ինչպես կազմակերպիչներն են ասում, նվիրված է ֆրանսիական գաղութատիրության դեմ պայքարող ուժերի համախմբմանը։ Իսկ թե ո՞ր ուժերի մասին է խոսքը և որքանո՞վ են արդյունավետ Բաքվի այդ քարոզչական հնարքները, «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։ «Այս կոնֆերանսը կազմակերպում է Բաքվի նախաձեռնող […] ...

Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ սիրելի գործընկեր Անալենա Բերբոքին՝ Գերմանիայի Միասնության օրվա կապակցությամբ․ Արարատ Միրզոյան

20:52 03.10.2024

Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ սիրելի գործընկեր Անալենա Բերբոքին՝ Գերմանիայի Միասնության օրվա կապակցությամբ․ Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: «Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ սիրելի գործընկեր, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին՝ Գերմանիայի Միասնության օրվա կապակցությամբ: Ընդհանուր սկզբունքների շուրջ համախմբված լինելը նաև մեր գործընկերություններում կարող է […] ...

Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությունները

20:44 03.10.2024

Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությունները

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կիբեռտարածության և թվային քաղաքականության բյուրոյի գծով ավագ տեղակալ Ջենիֆեր Բեչըսին և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության առաջնահերթություններն ու հնարավորությունները: Իր խոսքում նախարարը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությունները։ Ջենիֆեր Բեչըսը, […] ...

Լոնդոնի դպրոցում ծծմբային թթվով հարձակման մեջ կասկածվող տղամարդը ձերբակալվել է

20:35 03.10.2024

Լոնդոնի դպրոցում ծծմբային թթվով հարձակման մեջ կասկածվող տղամարդը ձերբակալվել է

Երեքշաբթի օրը անհայտ անձը Լոնդոնի դպրոցներից մեկի մոտ ծծմբային թթու էր լցրել երկու անչափահասների և ուսուցչի վրա, այնուհետ դեպքի վայրից դիմել էր փախուստի: Երեք տուժածներից երկու անչափահաս՝ 16-ամյա տղա և 14-ամյա աղջիկ, հոսպիտալացվել էին։ Կասկածյալի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ «Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել և հոկտեմբերի 3-ին, առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով, 35-ամյա տղամարդը բերման […] ...

Հոկտեմբերի 4-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների և Բերդավան բնակավայրի գազամատակարումը

20:26 03.10.2024

Հոկտեմբերի 4-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների և Բերդավան բնակավայրի գազամատակարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի, 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, Նորքի […] ...

BACK_TO_TOP