ՀԱՄԱՍ-ը հիասթափություն է հայտնել տարածաշրջանային դաշնակիցների թույլ աջակցության կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 10 2024
  • $
    387.05
  • RUBLE
    4.07
  • 427.46
WEATHER
+16.09 oC

ՀԱՄԱՍ-ը հիասթափություն է հայտնել տարածաշրջանային դաշնակիցների թույլ աջակցության կապակցությամբ

12:47 03.10.2024

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը հիասթափված է Մերձավոր Արևելքում արաբ դաշնակիցների անբավարար աջակցությունից՝ տարածաշրջանում իրավիճակի հերթական սրումից հետո։ Այս մասին NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։

«Մենք հիասթափված ենք տարածաշրջանի երկրների արձագանքից», – ասել է նա՝ հավելելով, որ միայն Իրանն էր «այն երկիրը, որը իսկապես աջակցել է դիմադրության առանցքին»։

Նաիմը նաև պնդում է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը ողջ է և կապի մեջ է ինչպես շարժման ղեկավարության, այնպես էլ տեղում գտնվող ուժերի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թոքերի քաղցկեղի ոչ ակնհայտ ազդանշան է հայտնաբերվել

21:23 03.10.2024

Թոքերի քաղցկեղի ոչ ակնհայտ ազդանշան է հայտնաբերվել

Համաձայն Մեծ Բրիտանիայի Էքսետերի համալսարանի գիտնականների ուսումնասիրության՝ ձեռքի կամ ուսի ցավը կարող է թոքերի վաղ քաղցկեղի ազդանշան լինել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Գիտնականները վերլուծել են թոքերի քաղցկեղով հիվանդ 65 հազար հիվանդի ախտանիշները։ Նրանք պարզել են, որ հիվանդների 3,6%-ի մոտ ուսի կամ ձեռքի ցավը հիվանդության առաջին նշաններից մեկն է: Գիտնականները նշել են, որ ձեռքի […] ...

Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան նոր շենքը

21:15 03.10.2024

Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան նոր շենքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան նոր շենքը։ «Տեսեք, թե ինչ շենք եք ձեռք բերել Փարիզում, սիրելի հայրենակիցներ»,- գրել է վարչապետը։ ...

Իսրայելական բանակի 6-րդ պահեստային բրիգադը միացել է Լիբանանի հարավում ընթացող մարտերին

21:10 03.10.2024

Իսրայելական բանակի 6-րդ պահեստային բրիգադը միացել է Լիբանանի հարավում ընթացող մարտերին

Իսրայելի պաշտպանության բանակի 6-րդ պահեստային բրիգադը միացել է Լիբանանի հարավի մարտերին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում 6-րդ բրիգադը սկսել է մարտերը Լիբանանի հարավում՝ մեկ տարի Իսրայելի հյուսիսային բնակեցված շրջանների պաշտպանությունից հետո», – ասվում է հայտարարության մեջ: Մամուլի ծառայությունից նշում են, որ 6-րդ բրիգադը առաջին պահեստային բրիգադն է, որն այժմ […] ...

Բաքվի հերթական հակաֆրանսիական սադրանքը՝ Ադրբեջանը փորձում է Փարիզի դեմ լարել ֆրանկոֆոն ազգերին․ զրույց Արտյոմ Երկանյանի հետ

21:00 03.10.2024

Բաքվի հերթական հակաֆրանսիական սադրանքը՝ Ադրբեջանը փորձում է Փարիզի դեմ լարել ֆրանկոֆոն ազգերին․ զրույց Արտյոմ Երկանյանի հետ

Ադրբեջանի իշխանությունները հերթական հակաֆրանսիական սադրանքն են կազմակերպել։ Բաքվում այսօր աշխատանքն է սկսել միջազգային ֆորումը, որը, ինչպես կազմակերպիչներն են ասում, նվիրված է ֆրանսիական գաղութատիրության դեմ պայքարող ուժերի համախմբմանը։ Իսկ թե ո՞ր ուժերի մասին է խոսքը և որքանո՞վ են արդյունավետ Բաքվի այդ քարոզչական հնարքները, «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։ «Այս կոնֆերանսը կազմակերպում է Բաքվի նախաձեռնող […] ...

Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ սիրելի գործընկեր Անալենա Բերբոքին՝ Գերմանիայի Միասնության օրվա կապակցությամբ․ Արարատ Միրզոյան

20:52 03.10.2024

Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ սիրելի գործընկեր Անալենա Բերբոքին՝ Գերմանիայի Միասնության օրվա կապակցությամբ․ Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: «Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ սիրելի գործընկեր, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին՝ Գերմանիայի Միասնության օրվա կապակցությամբ: Ընդհանուր սկզբունքների շուրջ համախմբված լինելը նաև մեր գործընկերություններում կարող է […] ...

Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությունները

20:44 03.10.2024

Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությունները

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կիբեռտարածության և թվային քաղաքականության բյուրոյի գծով ավագ տեղակալ Ջենիֆեր Բեչըսին և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության առաջնահերթություններն ու հնարավորությունները: Իր խոսքում նախարարը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությունները։ Ջենիֆեր Բեչըսը, […] ...

BACK_TO_TOP