Գրադարանները պետք է հավելյալ ծառայություններ մատուցեն, որը չի հակասի նրանց գործունեությանը. Ալֆրեդ Քոչարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Գրադարանները պետք է հավելյալ ծառայություններ մատուցեն, որը չի հակասի նրանց գործունեությանը. Ալֆրեդ Քոչարյան

17:49 02.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գրադարանավարի օրվան ընդառաջ «Արմենպրեսում» հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է ԱԺ կողմից հավանության արժանացած «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը:

Ասուլիսի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը խոսել է «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» երկրորդ գիտաժողովի, իսկ ԱԺ գրադարանի ղեկավար Ֆաթմա Խաչատրյանը՝ «Լավագույն գրադարան» մրցույթի մասին:

Գրադարանները հնարավորություն կունենան զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ

Ալֆրեդ Քոչարյանի նշմամբ՝ ՀՀ-ում գործում է 641 գրադարան, որից 12-ը` ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ: Անդրադառնալով գրադարանների ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը՝ նախարարի տեղակալը հայտնել է, որ հոկտեմբերի 2-ին ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը և ներկայացրել հիմնական դրույթները:

Ալֆրեդ Քոչարյանի ներկայացմամբ՝ օրենքում կատարված փոփոխության արդյունքում ամրագրվել են գրադարանների օգտագործման նպատակները, այդ թվում՝ տնտեսական և ձեռնարկատիրական, գրադարանային աշխատողների ատեստավորման մասին դրույթը և էլեկտրոնային գրադարան հասկացության սահմանումը.

«Գրադարանները հնարավորություն կունենան զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, որը հնարավորություն կտա նաև հավելյալ ծառայություններ մատուցել ընթերցողներին: Մենք այն համոզմանն ենք, որ միայն բուն ծառայության մատուցումը բավարար չէ, և այս մրցակցային աշխարհում պետք են նաև հավելյալ ծառայություններ, սակայն այն չպետք է հակասի գրադարանների բուն գործունեությանը, ինչպես նաև պահանջվելու է լիազոր մարմնի համաձայնությունը: Երկրորդ փոփոխությունը վերաբերում է ատեստավորմանը: Գրադարանային աշխատողների ատեստավորման կարգի համար օրենքի մակարդակում դրվել է լիազորող նորմ: Գաղտնիք չէ, որ գրադարանային ոլորտում ունենք ցածր աշխատավարձերի խնդիր, և այս կարգի մշակումը հնարավորություն կտա աշխատավարձերը վերանայել և բարձրացնել: Երրորդ փոփոխությունը վերաբերում է նոր հասկացություններին, մասնավորապես՝ էլեկտրոնային գրադարան հասկացությունը ժամանակակից աշխարհի պահանջներից է»:

Նոր փոփոխությունները կնպաստեն հավաքա­ծու­նե­րի համալրմանը

Նոր փոփոխությունները կնպաստեն գրադարանային ոլորտում հիմնական գործառույթների բարելավմանը` գրա­դա­րա­նա­յին հավաքա­ծու­նե­րի համալրման, պահ­պա­նութ­յան, ուսումնասիրման, հանրահռչակման, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժա­ռան­գու­թյան թվանշա­նացման, տե­ղե­կատվական շտեմարանների և միացյալ ավ­տո­մատացված համակարգերի շարունակական զարգացման, համալրման անընդհատության ու օգտագործման մատչելիության ապահովման, տպա­գիր նյութե­րի, ազ­գա­յին անձեռնմ­խե­լի ֆոն­դե­րի վե­րա­բեր­յալ մատենագիտության, վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րի, տեղեկատվական ցանկերի կազմման ու հրա­պա­րա­կման, գրքափոխանակության, ինչպես նաև հանրությանը մատուցվող ծառայությունների` տեղեկատվական, մշակութային սպասարկման որակի բարձրացմանը:

ԿԳՄՍՆ ենթակայության գրադարանների տարեկան հիմնական ցուցանիշները

«2023 թվականին գրադարանները սպասարկել են 110 հազար և ավելի ընթերցողի, հաճախումների թիվը կազմում է տարեկան մոտ 1 միլիոն և ավելի: Տարեկան սպասարկվում է շուրջ 3 միլիոն միավոր գիրք: Հաջողությամբ իրականացվում է գրադարանային հավաքածուների համալրման (շուրջ 70 հազար միավոր) գործընթացը, որի շրջանակում պետական դրամաշնորհով տրամադրված միջոցներով ձեռք է բերվում 11 հազար և ավելի միավոր գիրք և պարբերական՝ համալրելով հավաքածուներն ընթերցողների կողմից պահանջված գրականությամբ, ինչպես նաև ձևավորում է նոր առաջարկ՝ գրքի շուկայում առկա լավագույն նոր հրատարակություններով, այդ թվում՝ ուսումնական, գիտահանրամատչելի և թարգմանական գրականության օրինակներով: Հայաստանի ազգային գրադարանի հնատիպ գրքի հավաքածուն պարբերաբար համալրվում է եզակի օրինակներով»,- տեղեկացրել է Ալֆրեդ Քոչարյանը:

Աշխատանքներ համայնքային (հանրային) գրադարանների պահպանման և զարգացման ուղղությամբ

Ալֆրեդ Քոչարյանի ներկայացմամբ՝ նախարարության ենթակայությամբ գործում է 12 գրադարան, սակայն նախարարությունն աջակցում է նաև հավատարմագրված համայնքային գրադարաններին:

«Իրականացվում է «Հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացում» ծրագիրը, որի շրջանակում իրականացվում են հավատարմագրման վկայական ստացած համայնքային գրադարանների վերազինման աշխատանքները: ՀՀ մարզերի համայնքային գրադարանների հենքի վրա ստեղծվում են ժամանակակից տեղեկատվական կենտրոններ, ինչի արդյունքում ձևավորվում են արդիականացված գրադարաններ: ՀՀ մարզերում արդեն իսկ իրականացվել են հավատարմագրված 47 համայնքային գրադարանների արդիականացման և տեխնիկական վերազինման աշխատանքները: Գրադարանները վերազինվել են ժամանակակից տեխնիկական միջոցներով, կահավորվել են նոր մասնագիտական կահույքով, իսկ գրադարանային հավաքածուները պարբերաբար համալրվել են պետական աջակցությամբ հրատարակված գրականությամբ: 2024 թվականին ծրագրի շրջանակում շուրջ 10 հանրային գրադարաններ համալրվել են նոր համակարգիչներով, բազմաֆունկցիոնալ տպիչ սարքավորումներով, նոր կահույքով: Ծրագրի շրջանակում արդիականացված ընթերցասրահներ են ձևավորվել Սպիտակի, Ջերմուկի, Ապարանի, Ստեփանավանի, Գյումրիի, Վանաձորի, Վայքի, Օձունի, Թալինի, Սիսիանի, Մեղրիի, Արթիկի և համայնքային ենթակայության շուրջ 45 մեծ և փոքր գրադարաններում»,- նշել է Ալֆրեդ Քոչարյանը և հավելել, որ ծրագիրը շարունակական է, և շահառու կարող են դառնալ այն գրադարանները, որոնք ունեն իրավաբանական անձի կարգավիճակ:

Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրում և մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացում

Հայաստանի ազգային գրադարանի և գործընկեր գրադարանների՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական, ինչպես նաև 10 մարզային գրադարանների գործուն աջակցությամբ թվայնացվում և «Հայ գիրք» և «Հայ պարբերական մամուլ» շտեմարաններում տարեկան տեղադրվում է գրքի և պարբերականի շուրջ 1 միլիոն 500 հազար էջ: Այս պահին շտեմարաններում թվայնացված էջերի ընդհանուր քանակը հասել է 14 350 196 19, «Հայ գիրք» շտեմարանում գրքերի թվային պատճեների թիվը՝ 38 հազարի:

Հայաստանյան գրադարանների էլեկտրոնային համահավաք գրացուցակում նախարարության ենթակայության գրադարանների կողմից տարեկան մուտքագրվում է շուրջ 200 հազար միավոր գրառում՝ գրառումների ընդհանուր թիվը հասցնելով 3 միլիոնի:

Կապիտալ ծրագրեր

Ալֆրեդ Քոչարյանի տեղեկացմամբ՝ 2022-2023 թվականներին ավելացել են կապիտալ ծրագրերի համար տրամադրվող ֆինանսական միջոցները գրադարաններում, այդ թվում՝ Հայաստանի ազգային գրադարանի համար միասնական համահավաք շտեմարանի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ձեռք է բերվել նոր սերվեր, որի համար հատկացվել է 31 միլիոն 522 հազար ՀՀ դրամ, սանհանգույցների մասնակի և կապիտալ վերանորոգման նպատակով հատկացվել է 42 միլիոն 12 հազար ՀՀ դրամ, ընդհանուր՝ ներդրվել է 73 միլիոն 534 հազար ՀՀ դրամ:

«Լավագույն գրադարան» մրցույթ

Ալֆրեդ Քոչարյանի տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը, կամփոփվի «Լավագույն գրադարան-2024» մրցույթը: Արդյունքների մասին մասնագիտական հանձնաժողովը կհայտարարի հոկտեմբերի 7-ին: Մրցույթի նպատակն է ՀՀ-ում գրադարանների լավագույն աշխատանքի խրախուսումը և հանրայնացումը, դիտարժան փորձի վերհանումը, օրեցօր զարգացող աշխարհում գրադարանի ու գրադարանավարի դերի ամրագրումը:

ԱԺ գրադարանի ղեկավար, «Լավագույն գրադարան» մրցույթի աշխատանքները համակարգող խմբի ղեկավար Ֆաթմա Խաչատրյանի նշմամբ՝ արդեն 3 տարի Գրադարանավարի օրն անցկացվում է «Լավագույն գրադարան» մրցույթը: Այս տարի մրցույթին մասնակցել է 70 գրադարան. ներկայացվել է 70 հայտ, որոնք դիտարկվել են 6 անվանակարգում:

«Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողով

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը տեղեկացրել է, որ Երևանում հոկտեմբերի 3-5 կանցկացվի «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» երկրորդ գիտաժողովը, որը նվիրված է Հայաստանի ազգային գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 105-ամյակին։ Այս ընթացքում Հայաստանի ազգային գրադարանը մեծ ձեռքբերումներ ու նվաճումներ է ունեցել, որոնք էապես նպաստել են դրա՝ որպես առաջատար մշակութային հաստատության կայացմանը:

«Թվային դարաշրջանում գրադարանների դերը փոխակերպվել է, և Ազգային գրադարանն այս վերափոխումն ընդունել է մեծ պատասխանատվությամբ: Հայաստանի ազգային գրադարանը, երկու տարի առաջ մեկնարկելով «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» գիտաժողովների շարքը, ևս մեկ անգամ հաստատել է հավատարմությունն իր առաքելությանը և ռազմավարությանը, այն է՝ կարևորել ժառանգության պահպանման առանցքային դերը կայուն զարգացման խթանման և հավաքական ապագայի հարստացման գործում»,- ասել է Աննա Չուլյանը:

Գիտաժողովը միտված է միավորելու ոլորտի առաջատար և երիտասարդ մասնագետներին ամբողջ աշխարհից՝ դառնալով հարթակ գրադարանային, թանգարանային, արխիվային, հրատարակչական և հարակից ոլորտների միջազգային փորձի փոխանակման, արդի խնդիրների քննարկման, նորարարությունների ներկայացման, ինչպես նաև միջազգային ձևաչափերի, կառավարման համակարգերի, տեխնոլոգիաների ներդրման փորձառության համար։

Այս տարի գիտաժողովին մասնակցում է աշխարհի 20 երկրի 64 կազմակերպության շուրջ 100 մասնագետ։ «Խիզախ նոր աշխարհ» խորագրով լիագումար նիստը նվիրված է գիտելիքի և տեղեկատվության ստեղծման, իրացման, տարածման գործում արհեստական բանականության մարտահրավերներին։

Գիտաժողովի աշխատանքն ընդգրկում է հետևյալ ուղղությունները՝ հայկական և ազգային ժառանգության պահպանում և հանրահռչակում, թվային բովանդակության կառավարում, մասնագիտական զարգացում և կառավարում, ընթերցանության խթանում, մատենագիտություն և այլ ուղղություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

11:20 25.11.2024

Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի Օկինավա կղզու արևելյան ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Նահա քաղաքից 90 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է մոտ 300 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին

11:13 25.11.2024

Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին

Նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը, ինչից հետո մոտոցիկլետը բախվել է կայանած «Նիսան» մակնիշի մեքենային: Մոտոցիկլավարը՝ 33-ամյա Մկրտիչ Ղ.-ն, մահացել է, իսկ վարորդը պատահարի վայրից դիմել է փախուստի: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «ԳԱԶ 32213»-ի վարորդի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա […] ...

Վիլնյուսում բնակելի շենքի մոտ բեռնատար ինքնաթիռ է կործանվել

11:05 25.11.2024

Վիլնյուսում բնակելի շենքի մոտ բեռնատար ինքնաթիռ է կործանվել

Գերմանական DHL տրանսպորտային ընկերության ինքնաթիռը կործանվել է Վիլնյուսի օդանավակայանի մոտ, հայտնում է Reuters-ը ՝ հղում անելով Լիտվայի ոստիկանությանը։ «Վիլնյուսի օդանավակայանի մոտակայքում վթարի է ենթարկվել DHL բեռնատար ինքնաթիռ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գործակալությունը պարզաբանում է, որ ինքնաթիռն ընկել է, երբ պատրաստվում էր վայրէջք կատարել։ Օդանավը շահագործում է իսպանական Swiftair ավիաընկերությունը։ Ինչպես հայտնում է LRT ազգային ռադիոն, […] ...

Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:59 25.11.2024

Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է

10:52 25.11.2024

Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է

Նոյեմբերի 22-ին, ժամը 11.05-ին, Մեղրի-Երևան ճանապարհի 218-րդ կմ-ին «ԻՎԵԿՈ» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը: 50-ամյա վարորդ Ալիզադեն Յ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Վրաստանում հայտնել են, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին

10:50 25.11.2024

Վրաստանում հայտնել են, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին

Վրաստանում նախագահական ընտրությունները, ինչպես նաև նախագահի երդմնակալության արարողությունը նախատեսվում է անցկացնել 2024 թվականին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է նախագահ ընտրենք հինգ տարի ժամկետով, հետևաբար, որպեսզի նախագահն ընտրվի հինգ տարով, կարևոր է, որ ընտրություններն ու երդմնակալությունը տեղի ունենան այս տարի»,- ասել է Պապուաշվիլին։ ...

BACK_TO_TOP