Ի՞նչ է հայտնի Իրանից Իսրայելի վրա հրթիռային հարձակման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 10 2024
  • $
    387.11
  • RUBLE
    4.14
  • 429.30
WEATHER
+13.09 oC

Ի՞նչ է հայտնի Իրանից Իսրայելի վրա հրթիռային հարձակման մասին

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

21:37 01.10.2024

Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ Լիբանանում լարվածության ֆոնին։ Ամբողջ երկրում հայտարարվել է օդային ռմբակոծման նախազգուշացում։

Իսրայելի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները մտել են Հորդանանի օդային տարածք, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Հորդանանի տարածքի երկնքում մի քանի հրթիռ է խփվել։

Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին ավելի վաղ հայտնել էր, որ իսրայելցի զինվորականները տեղեկություններ են ստացել ԱՄՆ-ից՝ Իսրայելի վրա հարձակման Իրանի հնարավոր նախապատրաստման մասին։

Նա հավելել է, որ Իրանի հարձակումն Իսրայելի վրա «հետևանք կունենա», և իսրայելական բանակը պատրաստ է ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական գործողությունների։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Վեստ Արմենիային» տեխնիկական պարտություն է գրանցվել

22:13 01.10.2024

«Վեստ Արմենիային» տեխնիկական պարտություն է գրանցվել

Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Ուրարտուին» հաղթանակ է շնորհվել «Վեստ Արմենիայի» դեմ խաղում։ «Ուրարտուի» պաշտոնական կայքը գրում է, որ ակումբը հանդիպումից հետո ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտե բողոք է ներկայացրել «Վեստ Արմենիա» թիմի կողմից Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 31․09 խախտման մասով, որի համաձայն խաղադաշտում յուրաքանչյուր թիմի կազմում պետք է միաժամանակ գտնվեն Հայաստանի Հանրապետությունում մարզված, կամ […] ...

Իսրայելի վրա հրթիռային հարձակումն իրականացվել է Իրանի հոգևոր առաջնորդի հրահանգով․ Reuters

22:04 01.10.2024

Իսրայելի վրա հրթիռային հարձակումն իրականացվել է Իրանի հոգևոր առաջնորդի հրահանգով․ Reuters

Իսրայելի վրա հրթիռային հարձակումն իրականացվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրահանգով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։ Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ Իրանը ավելի քան 400 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ օդային հարվածների ազդանշանները գործարկվել են ողջ երկրում։ ...

SHANTNEWS

22:00 01.10.2024

SHANTNEWS

Իսրայելական բանակը հայտարարել է, որ Իրանի հարձակումների երկրորդ ալիք չի ակնկալում

21:55 01.10.2024

Իսրայելական բանակը հայտարարել է, որ Իրանի հարձակումների երկրորդ ալիք չի ակնկալում

Իսրայելական բանակը թույլ է տվել բնակչությանը լքել ապաստարանները։ Ինչպես հատուկ ուղերձում հայտարարել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին, Իրանի կողմից հրթիռային զանգվածային հարձակումն այժմ ավարտված է։ Իսրայելի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հրթիռակոծության հետևանքով զոհեր չկան։ ...

Պարույր Հովհաննիսյանը և Էստոնիայի դեսպանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին

21:50 01.10.2024

Պարույր Հովհաննիսյանը և Էստոնիայի դեսպանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Էստոնիայի […] ...

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է Իսրայելին «ջախջախիչ հարձակումներով», եթե վերջինս պատասխանի Իրանի հրթիռային հարվածներին

21:45 01.10.2024

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է Իսրայելին «ջախջախիչ հարձակումներով», եթե վերջինս պատասխանի Իրանի հրթիռային հարվածներին

Իրանից Իսրայել է արձակվել մոտ 400 հրթիռ։ Այսպիսի հայտարարություն է արել The Jerusalem Post թերթը: Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել հրեական պետության ուղղությամբ։ Իսրայելի բնակչությանը հրամայված է շտապ պատսպարվել ապաստարաններում։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է Իսրայելին «ջախջախիչ հարձակումներով», եթե վերջինս պատասխանի Իրանի հրթիռային հարվածներին: ...

BACK_TO_TOP