21:00 01.10.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ներդրումների աջակցության կենտրոն հիմնադրամի՝ «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանին:
Հանդիպման ընթացքում Լևոն Օհանեսյանը նախագահին է ներկայացրել կենտրոնի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն: Անդրադարձ է կատարվել հայաստանյան ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ կենտրոնի կողմից իրականացվող ընթացիկ և նախատեսված ծրագրերին:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկրի կյանքի տարբեր ոլորտներում ներդրումների խթանման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացման հնարավորությունների և անհրաժեշտ քայլերի վերաբերյալ:
Հանդիպմանը հաջորդել է հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային քննարկում, որի ընթացքում նախագահին է ներկայացվել 2023-2024 թվականներին կենտրոնի աջակցությամբ կյանքի կոչված և իրականացման փուլում գտնվող նախագծերի վերաբերյալ հաշվետվությունը:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպման ավարտին ընդգծել է իր պատրաստակամությունը հնարավորության սահմաններում աջակցել հիմնադրամի գործունեությանը, մասնավորապես՝ աշխարհում Հայաստանի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում:
22:13 01.10.2024
«Վեստ Արմենիային» տեխնիկական պարտություն է գրանցվել21:08 01.10.2024
«Բարսելոնան» կարող է կրկին հարգանք վայելել Եվրոպայում․ Ֆլիկ20:22 01.10.2024
Ավելի քան 100 000 լիբանանցի փախել է Սիրիա․ ՄԱԿ20:13 01.10.2024
Նեյմարը սկսել է մարզվել «Ալ Հիլյալի» ընդհանուր խմբի հետ19:50 01.10.2024
Շվեյցարիայում հարձակման հետևանքով երեք երեխա է վիրավորվել19:18 01.10.2024
ԱՄՆ-ը կործանիչներ է տեղափոխվում Մերձավոր Արևելք․ ԶԼՄ-ներ19:00 01.10.2024
Ֆիլ Ֆոդենը կարիերան ավարտելուց հետո կնվիրվի ձկնորսությանը18:55 01.10.2024
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելին «փորձության օրեր» են սպասվում18:40 01.10.2024
Լեգենդար Ինիեստան ավարտում է կարիերան17:55 01.10.2024
Ես չեմ մտածում պաշտոնանկության մասին․ Էրիկ տեն Հագ17:14 01.10.2024
Մեկնարկել է Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա խաղի տոմսերի վաճառքը16:48 01.10.2024
ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենը հյուրընկալել է ԱՀԿ ներկայացուցիչներին16:44 01.10.2024
«Նապոլին» մտադիր է ավելացնել Խվիչա Կվարացխելիայի աշխատավարձը16:35 01.10.2024
Ղրղզստանում երկրաշարժ է տեղի ունեցել15:14 01.10.2024
Գրիզմանը հեռանում է Ֆրանսիայի հավաքականից14:42 01.10.2024
«Նոան» սկսել է չեխական «Մլադա Բոլեսլավի» հետ խաղի տոմսերի վաճառքը14:22 01.10.2024
Փարիզում թալանել են «Ռոլան Գարոսի» համալիրը22:13 01.10.2024
«Վեստ Արմենիային» տեխնիկական պարտություն է գրանցվելՊրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Ուրարտուին» հաղթանակ է շնորհվել «Վեստ Արմենիայի» դեմ խաղում։ «Ուրարտուի» պաշտոնական կայքը գրում է, որ ակումբը հանդիպումից հետո ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտե բողոք է ներկայացրել «Վեստ Արմենիա» թիմի կողմից Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 31․09 խախտման մասով, որի համաձայն խաղադաշտում յուրաքանչյուր թիմի կազմում պետք է միաժամանակ գտնվեն Հայաստանի Հանրապետությունում մարզված, կամ […] ...
22:04 01.10.2024
Իսրայելի վրա հրթիռային հարձակումն իրականացվել է Իրանի հոգևոր առաջնորդի հրահանգով․ ReutersԻսրայելի վրա հրթիռային հարձակումն իրականացվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրահանգով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։ Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ Իրանը ավելի քան 400 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ օդային հարվածների ազդանշանները գործարկվել են ողջ երկրում։ ...
21:55 01.10.2024
Իսրայելական բանակը հայտարարել է, որ Իրանի հարձակումների երկրորդ ալիք չի ակնկալումԻսրայելական բանակը թույլ է տվել բնակչությանը լքել ապաստարանները։ Ինչպես հատուկ ուղերձում հայտարարել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին, Իրանի կողմից հրթիռային զանգվածային հարձակումն այժմ ավարտված է։ Իսրայելի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հրթիռակոծության հետևանքով զոհեր չկան։ ...
21:50 01.10.2024
Պարույր Հովհաննիսյանը և Էստոնիայի դեսպանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներինՀոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Էստոնիայի […] ...
21:45 01.10.2024
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է Իսրայելին «ջախջախիչ հարձակումներով», եթե վերջինս պատասխանի Իրանի հրթիռային հարվածներինԻրանից Իսրայել է արձակվել մոտ 400 հրթիռ։ Այսպիսի հայտարարություն է արել The Jerusalem Post թերթը: Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել հրեական պետության ուղղությամբ։ Իսրայելի բնակչությանը հրամայված է շտապ պատսպարվել ապաստարաններում։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է Իսրայելին «ջախջախիչ հարձակումներով», եթե վերջինս պատասխանի Իրանի հրթիռային հարվածներին: ...