Տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ ավագ սերնդի ներկայացուցիչների միջազգային օրվա առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 10 2024
  • $
    387.11
  • RUBLE
    4.14
  • 429.30
WEATHER
+13.09 oC

Տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ ավագ սերնդի ներկայացուցիչների միջազգային օրվա առթիվ

19:58 01.10.2024

Ավագ սերնդի ներկայացուցիչների միջազգային օրվա առթիվ՝ Կոմիտասի անվան զբոսայգում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որի ընթացքում ելույթներով են հանդես եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի իրավական բաժնի ղեկավար Աննա Կոպչուխինը, Առաքելություն Հայաստան ԲՀԿ փոխնախագահ Ալլա Հարությունյանը և այլք։

Մինչ միջոցառման մեկնարկը՝ տարբեր տաղավարներում կազմակերպված ցուցահանդես-վաճառքի շրջանակում ներկաները հնարավորություն են ունեցել ծանոթանալ ավագ սերնդի ներկայացուցիչների ձեռքի աշխատանքներին։

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել «Գոհարներ» երգչախումբը, ավագ սերնդի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է պարային բեմադրություն․ վերջիններս մասնակցել են նաև հագուստի ցուցադրության, որոնց կարելու գործընթացում ունեցել են ակտիվ մասնակցություն։
Տաթևիկ Ստեփանյանն իր ելույթում շնորհավորել է ավագ սերնդի ներկայացուցիչներին՝ տոնական օրվա կապակցությամբ և նշել, որ Կառավարությունը հետևողականորեն առաջ է տանում ավագ սերնդի ներկայացուցիչներին վերաբերելի քաղաքականությունները։

Նախարարի տեղակալի խոսքով՝ ոլորտային առաջնահերթությունները սահմանված են նաև Ժողովրդագրության ռազմավարության մեջ, որում հստակ ամրագրված են վերջիններիս բարեկեցիկ ծերության ապահովմանը, կենսափորձի կիրառմանը, տրամադրվող ծառայությունների լավարկմանն ուղղված ծրագրերը։ Տաթևիկ Ստեփանյանը նաև նշել է, որ ոլորտային քաղաքականության մշակման գործում նախարարությունը մեծապես կարևորում է ավագ սերնդի ներկայացուցիչներից ստացված առաջարկությունները, որոնք ներառվում են ոլորտային փաստաթղթերի մշակման գործընթացում։

Ավագ սերնդի ներկայացուցիչների միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառումը կազմակերպվել է Առաքելություն Հայաստան հասարակական կազմակերպության կողմից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Վեստ Արմենիային» տեխնիկական պարտություն է գրանցվել

22:13 01.10.2024

«Վեստ Արմենիային» տեխնիկական պարտություն է գրանցվել

Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Ուրարտուին» հաղթանակ է շնորհվել «Վեստ Արմենիայի» դեմ խաղում։ «Ուրարտուի» պաշտոնական կայքը գրում է, որ ակումբը հանդիպումից հետո ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտե բողոք է ներկայացրել «Վեստ Արմենիա» թիմի կողմից Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 31․09 խախտման մասով, որի համաձայն խաղադաշտում յուրաքանչյուր թիմի կազմում պետք է միաժամանակ գտնվեն Հայաստանի Հանրապետությունում մարզված, կամ […] ...

Իսրայելի վրա հրթիռային հարձակումն իրականացվել է Իրանի հոգևոր առաջնորդի հրահանգով․ Reuters

22:04 01.10.2024

Իսրայելի վրա հրթիռային հարձակումն իրականացվել է Իրանի հոգևոր առաջնորդի հրահանգով․ Reuters

Իսրայելի վրա հրթիռային հարձակումն իրականացվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրահանգով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։ Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ Իրանը ավելի քան 400 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ օդային հարվածների ազդանշանները գործարկվել են ողջ երկրում։ ...

SHANTNEWS

22:00 01.10.2024

SHANTNEWS

Իսրայելական բանակը հայտարարել է, որ Իրանի հարձակումների երկրորդ ալիք չի ակնկալում

21:55 01.10.2024

Իսրայելական բանակը հայտարարել է, որ Իրանի հարձակումների երկրորդ ալիք չի ակնկալում

Իսրայելական բանակը թույլ է տվել բնակչությանը լքել ապաստարանները։ Ինչպես հատուկ ուղերձում հայտարարել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին, Իրանի կողմից հրթիռային զանգվածային հարձակումն այժմ ավարտված է։ Իսրայելի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հրթիռակոծության հետևանքով զոհեր չկան։ ...

Պարույր Հովհաննիսյանը և Էստոնիայի դեսպանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին

21:50 01.10.2024

Պարույր Հովհաննիսյանը և Էստոնիայի դեսպանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Էստոնիայի […] ...

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է Իսրայելին «ջախջախիչ հարձակումներով», եթե վերջինս պատասխանի Իրանի հրթիռային հարվածներին

21:45 01.10.2024

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է Իսրայելին «ջախջախիչ հարձակումներով», եթե վերջինս պատասխանի Իրանի հրթիռային հարվածներին

Իրանից Իսրայել է արձակվել մոտ 400 հրթիռ։ Այսպիսի հայտարարություն է արել The Jerusalem Post թերթը: Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել հրեական պետության ուղղությամբ։ Իսրայելի բնակչությանը հրամայված է շտապ պատսպարվել ապաստարաններում։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է Իսրայելին «ջախջախիչ հարձակումներով», եթե վերջինս պատասխանի Իրանի հրթիռային հարվածներին: ...

BACK_TO_TOP