Քննարկվել է Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող որոշման նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 10 2024
  • $
    387.11
  • RUBLE
    4.14
  • 429.30
WEATHER
+17.09 oC

Քննարկվել է Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող որոշման նախագիծը

16:00 01.10.2024

Խորհրդարանը հոկտեմբերի 1-ին քննարկել է «Բռնի տեղահանված եւ Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանների ուսումնասիրություն իրականացնող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» հարցը:

Հիմնական զեկուցող, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկել է հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 17՝ հաշվի առնելով ոլորտի աշխատանքային մեծ ծավալը: Նրա խոսքով պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ Սահմանադրության եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի համաձայն՝ հանձնաժողովի այս թիվը բաժանվելու է խմբակցությունների միջեւ՝ իրենց ներկայացված կշռին համապատասխան: Ըստ նրա՝ հանձնաժողովի 17 անդամներից 11-ը լինելու են «Քաղաքացիական պայմանագիր», 5-ը՝ «Հայաստան», 1-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ:

«Հայաստան» խմբակցության քարտուղարի խոսքով հանձնաժողովի ստեղծումը միտված կլինի Արցախի ժողովրդի կենսագործունեության ապահովման պայմանների ուսումնասիրությանը, կարիքների գնահատման համակարգի վերլուծությանը, իրականացվող ծրագրերի միջեւ անհամապատասխանությանը եւ փաստերի արձանագրմանը:

Արծվիկ Մինասյանը նշել է, որ հանձնաժողովի նպատակը պետք է լինի գործադիր իշխանության հետ անմիջականորեն աշխատանքի միջոցով խնդիների վերհանմանը, լուծմանը, նաեւ մեր հայրենակիցների՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական ինտեգրմանը հասնելը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանական մի քանի հրթիռ խփվել է Հորդանանի երկնքում․ ԶԼՄ-ներ

21:13 01.10.2024

Իրանական մի քանի հրթիռ խփվել է Հորդանանի երկնքում․ ԶԼՄ-ներ

Իսրայելի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները մտել են Հորդանանի օդային տարածք։ Հորդանանի երկնքում իրանական մի քանի հրթիռ է խփվել։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։   ...

«Բարսելոնան» կարող է կրկին հարգանք վայելել Եվրոպայում․ Ֆլիկ

21:08 01.10.2024

«Բարսելոնան» կարող է կրկին հարգանք վայելել Եվրոպայում․ Ֆլիկ

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է Չեմպիոնների լիգայում ակումբի նպատակների մասին։ «Պետք է շարունակենք աշխատել ու հաղթել, ինչպես նաև պետք է մոռանանք «Մոնակոյի» հետ խաղում պարտությունը։ Դեռ միավոր չունենք, տանը խաղալու ենք «Յանգ Բոյզի» դեմ, որը շատ լավ թիմ է։ Վստահ ենք, որ կարող ենք հաղթել։ Չեմպիոնների լիգայում պարտվել ենք առաջին խաղում, բայց […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրենին

21:00 01.10.2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ներդրումների աջակցության կենտրոն հիմնադրամի՝ «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանին: Հանդիպման ընթացքում Լևոն Օհանեսյանը նախագահին է ներկայացրել կենտրոնի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն: Անդրադարձ է կատարվել հայաստանյան ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ կենտրոնի կողմից իրականացվող ընթացիկ և նախատեսված ծրագրերին: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկրի կյանքի տարբեր ոլորտներում ներդրումների խթանման ուղղությամբ […] ...

Գիտնականները պարզել են, թե սննդակարգում ինչն է արագացնում բջիջների արագ ծերացումը

20:50 01.10.2024

Գիտնականները պարզել են, թե սննդակարգում ինչն է արագացնում բջիջների արագ ծերացումը

Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ շաքարի ավելցուկային օգտագործումը արագացնում է բջիջների ծերացումը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open-ում: Ամերիկացի գիտնականների կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ շաքարն ինքնին բորբոքային նյութ է և նպաստում է օքսիդատիվ սթրեսի զարգացմանը։ Օքսիդատիվ սթրեսը ռեակտիվ թթվածնի տեսակների կողմից բջիջների վնասման գործընթացն է՝ հակաօքսիդիչ համակարգի անբավարար աշխատանքի […] ...

Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելի պաշտպանության բանակ

20:47 01.10.2024

Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելի պաշտպանության բանակ

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ օդային հարվածների ազդանշաններ են հնչում Իսրայելի տարածքներում: «Օդային հարվածների ազդանշաններ են հնչում ամողջ Իսրայելում», – ասվում է պաշտպանության բանակի Telegram ալիքում: Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 100 հրթիռ, հայտնում է The Jerusalem Post-ը: Ավելի վաղ […] ...

ՀՀ-ի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսության և համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները

20:46 01.10.2024

ՀՀ-ի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսության և համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները

Հոկտեմբերի 1-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսության և համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները։ Այդ համատեքստում մասնավորապես ընդգծվել […] ...

BACK_TO_TOP