Եթե Ալիևն իրոք խաղաղություն է ուզում, գնդակը վաղուց Ադրբեջանի դաշտում է․ ԱԺ նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 10 2024
  • $
    387.11
  • RUBLE
    4.14
  • 429.30
WEATHER
+17.09 oC

Եթե Ալիևն իրոք խաղաղություն է ուզում, գնդակը վաղուց Ադրբեջանի դաշտում է․ ԱԺ նախագահ

15:50 01.10.2024

Հայաստանը միջազգային հանրությանն առաջարկում է Ադրբեջանի գործընկերների հետ խոսել արդեն իսկ համաձայնեցված կետերով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտության մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Քաղաքական կամքի պարագայում ոչ մի խնդիր չկա պայմանագիրը հենց այսօր համաձայնեցված կետերով կնքելու առումով»,-ասաց Սիմոնյանը:ԱԺ նախագահը հիշեցրեց՝ Ադրբեջանի իր գործընկերն է իրեն ասել, որ առաջարկում են 5  սկզբունքների հիման վրա պայմանագիր կնքել, ինչին ի պատասխան ինքը հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է այդ սկզբունքներին:

«Հիմա կա առնվազն 13 համաձայնեցված սկզբունք: Եվ մենք նորից առաջարկում ենք, կոչ ենք անում միջազգային հանրությանը խոսել սրա մասին Ադրբեջանի գործընկերների հետ : Եթե Ադրբեջանն իրոք տարածքային նկրտումներ չունի, եթե Ադրբեջանի ղեկավարն իրոք ուզում է խաղաղություն տարածաշրջանում, գնդակն արդեն շատ վաղուց գտնվում է ադրբեջանական դաշտում: Մենք սպասում ենք պաշտոնական Բաքվի արձագանքին»,-ասաց ԱԺ նախագահը:

Նա նկատեց, որ արդեն միջազգային տարբեր գործընկերներ խաղաղության պայմանագրի կնքման համար հարթակներ են առաջարկում:  Սիմոնյանը հավելեց՝ պետք է միմյանց ավելի շատ լսել:

«Ես ուզում եմ, որ ադրբեջանական կողմը մեզ ավելի շատ լսի և ավելի շատ բան հասկանա: Միգուցե, անցած պատմության պատճառով մտավախություններ ունեն: Հայկական կողմը պատրաստ է և փորձում է հասկանալ, հասկանում է շատ բաներ, որ ադրբեջանական կողմն է ասում: Սա արդեն արհեստավարժ լինելու և կամքի հարցն է»,-ասաց նա՝ շեշտելով, որ գլխավոր խոչընդոտը հիմա Ադրբեջանի մոտ կամքի բացակայությունն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանական մի քանի հրթիռ խփվել է Հորդանանի երկնքում․ ԶԼՄ-ներ

21:13 01.10.2024

Իրանական մի քանի հրթիռ խփվել է Հորդանանի երկնքում․ ԶԼՄ-ներ

Իսրայելի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները մտել են Հորդանանի օդային տարածք։ Հորդանանի երկնքում իրանական մի քանի հրթիռ է խփվել։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

«Բարսելոնան» կարող է կրկին հարգանք վայելել Եվրոպայում․ Ֆլիկ

21:08 01.10.2024

«Բարսելոնան» կարող է կրկին հարգանք վայելել Եվրոպայում․ Ֆլիկ

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է Չեմպիոնների լիգայում ակումբի նպատակների մասին։ «Պետք է շարունակենք աշխատել ու հաղթել, ինչպես նաև պետք է մոռանանք «Մոնակոյի» հետ խաղում պարտությունը։ Դեռ միավոր չունենք, տանը խաղալու ենք «Յանգ Բոյզի» դեմ, որը շատ լավ թիմ է։ Վստահ ենք, որ կարող ենք հաղթել։ Չեմպիոնների լիգայում պարտվել ենք առաջին խաղում, բայց […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրենին

21:00 01.10.2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ներդրումների աջակցության կենտրոն հիմնադրամի՝ «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանին: Հանդիպման ընթացքում Լևոն Օհանեսյանը նախագահին է ներկայացրել կենտրոնի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն: Անդրադարձ է կատարվել հայաստանյան ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ կենտրոնի կողմից իրականացվող ընթացիկ և նախատեսված ծրագրերին: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկրի կյանքի տարբեր ոլորտներում ներդրումների խթանման ուղղությամբ […] ...

Գիտնականները պարզել են, թե սննդակարգում ինչն է արագացնում բջիջների արագ ծերացումը

20:50 01.10.2024

Գիտնականները պարզել են, թե սննդակարգում ինչն է արագացնում բջիջների արագ ծերացումը

Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ շաքարի ավելցուկային օգտագործումը արագացնում է բջիջների ծերացումը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open-ում: Ամերիկացի գիտնականների կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ շաքարն ինքնին բորբոքային նյութ է և նպաստում է օքսիդատիվ սթրեսի զարգացմանը։ Օքսիդատիվ սթրեսը ռեակտիվ թթվածնի տեսակների կողմից բջիջների վնասման գործընթացն է՝ հակաօքսիդիչ համակարգի անբավարար աշխատանքի […] ...

Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելի պաշտպանության բանակ

20:47 01.10.2024

Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելի պաշտպանության բանակ

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ օդային հարվածների ազդանշաններ են հնչում Իսրայելի տարածքներում: «Օդային հարվածների ազդանշաններ են հնչում ամողջ Իսրայելում», – ասվում է պաշտպանության բանակի Telegram ալիքում: Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 100 հրթիռ, հայտնում է The Jerusalem Post-ը: Ավելի վաղ […] ...

ՀՀ-ի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսության և համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները

20:46 01.10.2024

ՀՀ-ի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսության և համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները

Հոկտեմբերի 1-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսության և համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները։ Այդ համատեքստում մասնավորապես ընդգծվել […] ...

BACK_TO_TOP