Կհստակեցվեն ռազմարդյունաբերության արտադրանքի կազմակերպմանն առնչվող հարաբերությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 10 2024
  • $
    387.11
  • RUBLE
    4.14
  • 429.30
WEATHER
+17.09 oC

Կհստակեցվեն ռազմարդյունաբերության արտադրանքի կազմակերպմանն առնչվող հարաբերությունները

15:41 01.10.2024

Առաջարկվում է Ռազմարդյունաբերական կոմիտեին օժտել չորս նոր գործառույթով: Նպատակն է ավելի կանոնակարգել գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) ձեւակերպումը, դրանց կազմումը, անցկացումը, հաշվետվությունը եւ ֆինանսավորումը:

««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում առաջին ընեթրցմամբ ներկայացնելիս այս մասին հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նախարարի խոսքով այսօր էլ ոլորտում աշխատանքներ կատարվում են, սակայն պետական կառույցների ու մասնավոր հատվածի միջեւ մի շարք իրավահարաբերություններ կանոնակարգված չեն: «Մտադիր ենք կանոնակարգել դաշտը, հեշտացնել այն ռազմարդյունաբերողների գործը, որոնք ցանկանում են պետական ֆինանսավորումից օգտվել՝ գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքներ իրականացնելու, իսկ հետագայում դրանք սերիական արտադրության ուղղելու նպատակով»,- հավելել է Մխիթար Հայրապետյանը:

Հաջորդ ուղղությունը վերաբերում է փորձանմուշների արտադրությանը: Այս մասով 2024 թվականի բյուջետային հատկացումը 1,5 մլրդ դրամի չափով է, սակայն որեւէ մեխանիզմ չկա մշակված: «Առաջարկում ենք օրենսդրական այս փոփոխության արդյունքում այդ մեխանիզմները մշակելու գործիքակազմ տալ: Արդյունքում՝ այն ռազմարդյունաբերողները, որոնք կատարել են գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքներ ու պետական փորձարկմանը պատրաստ են, սակայն պետական փորձարկման համար անհրաժեշտ են ավելի մեծ քանակով փորձանմուշներ, ապա ոչ թե մասնավոր ընկերությունները, այլ հենց պետական միջոցների ներդրմամբ ֆինանսավորենք»,- պարզաբանել է նախարարը: Պաշտպանության նախարարությունն այս կամ այն զինատեսակի պետական փորձարկումն անցկացնելու համար խնդիր է դնում, հատկապես գիտական նորույթ հանդիսացող տեխնոլոգիաների դեպքում երկարաժամկետ փորձարկում է նախատեսվում: «Այստեղ մասնավոր հատվածը հնարավորություն չունի մեծ ֆինանսներ գեներացնելու: Մենք խրախուսում ենք, որ հենց պետական ներդրման միջոցով ՊՆ-ի պահանջով համապատասխան փորձանմուշները մեր կողմից ֆինանսավորվեն: Սրա համար եւս համապատասխան մեխանիզմ ենք առաջարկում մշակել»,- հավելել է զեկուցողը:

Երրորդ կարգը վերաբերում է պետական փորձարկումների ամբողջ գործընթացին: Վերացվում են արհեստածին այն խոչընդոտները, որոնք ազդում են պետական փորձարկման գործընթացի վրա: Այժմ պետական փորձարկման համար անհրաժեշտ անգամ մեկ փամփուշտի պարագայում Կառավարության առանձին որոշումներ են պետք: «Մտադիր ենք ԲՏԱ եւ ՊՆ նախարարների համատեղ հրամանով այս հարցը կարգավորել, որը մի քանի անգամ արագացնելու է պետական փորձարկումների տեմպերը»,- մանրամասնել է Մխիթար Հայրապետյանը:

Չորրորդ ուղղությունը հնարավորություն է տալու պետական հաստատությանը, որը հիմնական քաղաքականություն մշակող մարմին է, հատկապես արտակարգ իրավիճակներում օգտագործելով պետական գործիքակազմը՝ ձեռք բերել ռազմական նշանակության հումք, արտադրանք, լրամասեր, բաղադրիչներ, նյութեր, որոնք հետագայում կմատակարարի մասնավոր հատվածի՝ ռազմարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին: «Այդ մասնավոր ընկերությունները, ցավոք, կաշկանդված են այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է դրսից գնումներին: Հավատացած ենք, որ այս հնարավորության ընձեռնմամբ աջակցելու ենք ռազմարդյունաբերողներին»,- փաստել է զեկուցողը:

Պատգամավորների հարցադրումները վերաբերել են տեղական արտադրողների ռիսկերի գնահատմանը, այլ երկրներից պատրաստի տեխնոլոգիաներ գնելու հնարավորությանը, բյուջետային ծախսերի արդյունավետությանը եւ ոլորտային այլ խնդիրների:

Ի պատասխան՝ ԲՏԱ նախարարը նշել է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում Պաշտպանության նախարարության կողմից 100 անգամ ավելացել է հայրենական արտադրողներից պետական պատվերը՝ հասնելով եռամյա պայմանագրերով 171 մլրդ դրամի. այդ թիվը մինչեւ տարեվերջ աճելու միտում ունի: Այս պահին ոլորտում ներգրավված են ավելի քան 2500 ինժեներներ, ծրագրավորողներ եւ նեղ մասնագիտական կարողություններ ունեցող անձնակազմ:

«Մենք ունենք բյուջե, բայց ռազմարդյունաբերողները զգուշությամբ են մոտենում դրան՝ պայմանավորված ոլորտում առկա ռիսկերով: Մենք հիմա վերացնում ենք այդ ռիսկերը»,- արձանագրել է Մխիթար Հայրապետյանը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի գնահատմամբ մեր երկրում ռազմական արդյունաբերությունը սրընթաց դառնում է տնտեսության, գիտության եւ անվտանգության կարեւորագույն ոլորտներից մեկը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որքանո՞վ է հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրումը

21:30 01.10.2024

Որքանո՞վ է հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրումը

Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միանշանակ ընդունվեց: Միաժամանակ անցյալ շաբաթ Նյու Յորքում տեղի ունեցած հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հանդիպումներում դարձյալ նշվեց հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր ստորագրելու անհրաժեշտության մասին: Բայց որքանով են պայմանները նպաստում դրան: Այս ու այլ թեմաներ այս անգամ քննարկել ենք Ղարաբաղ Կոմիտեի հիմնադիր անդամ, «Պաշտպան հայրենյաց» հիմնադրամի նախագահ  Գագիկ Սաֆարյանի […] ...

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռային հարձակումը անվանել է «վրեժ»

21:21 01.10.2024

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռային հարձակումը անվանել է «վրեժ»

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Իսրայելի վրա հրթիռային հարձակման մասին, հայտնում է Tasnim-ը։ Կորպուսի հայտարարության մեջ ասվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իսրայելի վրա հրթիռային հարձակումն անվանել է վրեժ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի, «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղարի և «Ղուդս» ուժերի հրամանատարի սպանության համար։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ Իրանը հրթիռներ է […] ...

Իրանական մի քանի հրթիռ խփվել է Հորդանանի երկնքում․ ԶԼՄ-ներ

21:13 01.10.2024

Իրանական մի քանի հրթիռ խփվել է Հորդանանի երկնքում․ ԶԼՄ-ներ

Իսրայելի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները մտել են Հորդանանի օդային տարածք։ Հորդանանի երկնքում իրանական մի քանի հրթիռ է խփվել։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

«Բարսելոնան» կարող է կրկին հարգանք վայելել Եվրոպայում․ Ֆլիկ

21:08 01.10.2024

«Բարսելոնան» կարող է կրկին հարգանք վայելել Եվրոպայում․ Ֆլիկ

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է Չեմպիոնների լիգայում ակումբի նպատակների մասին։ «Պետք է շարունակենք աշխատել ու հաղթել, ինչպես նաև պետք է մոռանանք «Մոնակոյի» հետ խաղում պարտությունը։ Դեռ միավոր չունենք, տանը խաղալու ենք «Յանգ Բոյզի» դեմ, որը շատ լավ թիմ է։ Վստահ ենք, որ կարող ենք հաղթել։ Չեմպիոնների լիգայում պարտվել ենք առաջին խաղում, բայց […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրենին

21:00 01.10.2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ներդրումների աջակցության կենտրոն հիմնադրամի՝ «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանին: Հանդիպման ընթացքում Լևոն Օհանեսյանը նախագահին է ներկայացրել կենտրոնի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն: Անդրադարձ է կատարվել հայաստանյան ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ կենտրոնի կողմից իրականացվող ընթացիկ և նախատեսված ծրագրերին: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկրի կյանքի տարբեր ոլորտներում ներդրումների խթանման ուղղությամբ […] ...

Գիտնականները պարզել են, թե սննդակարգում ինչն է արագացնում բջիջների արագ ծերացումը

20:50 01.10.2024

Գիտնականները պարզել են, թե սննդակարգում ինչն է արագացնում բջիջների արագ ծերացումը

Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ շաքարի ավելցուկային օգտագործումը արագացնում է բջիջների ծերացումը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open-ում: Ամերիկացի գիտնականների կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ շաքարն ինքնին բորբոքային նյութ է և նպաստում է օքսիդատիվ սթրեսի զարգացմանը։ Օքսիդատիվ սթրեսը ռեակտիվ թթվածնի տեսակների կողմից բջիջների վնասման գործընթացն է՝ հակաօքսիդիչ համակարգի անբավարար աշխատանքի […] ...

BACK_TO_TOP