Կկարգավորվեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքի որոշ հոդվածներում առաջացած բացերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 10 2024
  • $
    387.11
  • RUBLE
    4.14
  • 429.30
WEATHER
+20.09 oC

Կկարգավորվեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքի որոշ հոդվածներում առաջացած բացերը

15:24 01.10.2024

Գործող օրենքում բացակայում են մի շարք դրույթներ, որոնք չեն համապատասխանում արդի պահանջներին: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը` հոկտեմբերի 1-ի ԱԺ հերթական նիստում ներկայացնելով «Բուսասանիտարիայի մասին» օրենքում եւ կից օրենքների փաթեթում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը:

Ըստ նրա` նախագծով առաջարկվում է լրացնել հասկացությունների, արտադրող ֆիրմայի, արտադրական տարածքի հոդվածները: Տարանջատվել են եւ արդիականացվել պեստիցիդների ու ագրոքիմիկատների գրանցման հոդվածները` սահմանելով գրանցման պարզեցված ընթացակարգ` առանց կրկնակի փորձարկումների: Նախարարի տեղակալի խոսքով նախատեսվում է նաեւ Կառավարության կողմից դեպքերի սահմանում Եվրամիության եւ այլ զարգացած պետություններում գրանցված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների պարզեցված ընթացակարգով գրանցման համար: «Նախագծով կսահմանվի նաեւ օտարերկրյա պետություններում արտադրված եւ փորձարկված կենսաբանական ծագման պեստիցիդների ու ագրոքիմիկատների ֆերոմոնների համար առանց գրանցող երկրի գրանցման համարի վերաբերյալ տեղեկատվության պահանջի գրանցում»,- նշել է Տաթեւիկ Սարգսյանը:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ ընդհանուր գրանցման ընթացակարգով կպահանջվի թունաբանահիգիենիկ փորձարկում, որն իրականացվելու է օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված կազմակերպության կողմից:

Փոխնախարարը, անդրադառնալով ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, նշել է, որ նախատեսվում են իրավական կարգավորումներ, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ցանկում ներառված երկրներում արտադրված կամ գրանցված պեստիցիդներն ու ագրոքիմիկատները ՀՀ կարող են ներմուծվել առանց փորձաքննության` ապահովելով գյուղացիական տնտեսություններին պեստիցիդների ու ագրոքիմիկատների ժամանակին մատակարարումը եւ կայուն բուսասանիտարական վիճակի ստեղծումը:

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունն առաջացել է պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրության ու վաճառքի համար ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար:

Հարակից զեկուցող, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյանը նշել է, որ նախագիծը միջազգային ճանաչում եւ հեղինակություն ունեցող ագրոքիմիկատների եւ պեստիցիդների ընկերությունների արտադրանք է, որը հայ գյուղատնտեսին ավելի դյուրին հասցնելու մասին է: «Եթե մենք ուզում ենք մոտիվացնել գյուղացուն գյուղմթերքը դուրս բերել այլ երկրների շուկա, այս ուղեկցումը պետք է սահմանենք որպես պետական քաղաքականություն»,- նշել է հարակից զեկուցողը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

COVID-19-ի և երիկամների առողջության վատթարացման միջև կապ է հայտնաբերվել

19:33 01.10.2024

COVID-19-ի և երիկամների առողջության վատթարացման միջև կապ է հայտնաբերվել

Սիչուանի համալսարանի գիտնականները պարզել են, որ COVID-19-ի միջին և ծանր ձևով հիվադացած մարդկանց մոտ երիկամների ֆունկցիայի կտրուկ վատթարացման ռիսկը զգալիորեն մեծ է: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Health Data Science ամսագրում: Պարզելու համար, թե ինչպես է COVID-19-ը կապված երիկամների սուր հիվանդության հետ, չինացի գիտնականները վերլուծել են Մեծ Բրիտանիայի Biobank-ի կողմից տրամադրված կամավորների բժշկական տվյալները: Հետազոտությանը մասնակցել […] ...

«Բարսելոնայի» 17 ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կազմել է 500 միլիոն եվրո

19:25 01.10.2024

«Բարսելոնայի» 17 ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կազմել է 500 միլիոն եվրո

Կատալոնական «Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրն իսպանացի կիսապաշտպան Մարկ Բերնալի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Նոր համաձայնագիրը նախատեսված է 2+3 ձևաչափով։ Այն գործելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ ֆուտբոլիստի 19 տարեկան դառնալուց հետո պայմանագիրն ավտոմատ կերկարաձգվի ևս երեք տարով։ Բերնալի հրաժարագինը լինելու է 500 միլիոն եվրո։ Բերնալը 2024/25 մրցաշրջանում է նորամուտը նշել հիմնական […] ...

ԱՄՆ-ը կործանիչներ է տեղափոխվում Մերձավոր Արևելք․ ԶԼՄ-ներ

19:18 01.10.2024

ԱՄՆ-ը կործանիչներ է տեղափոխվում Մերձավոր Արևելք․ ԶԼՄ-ներ

Միացյալ Նահանգները ռազմաօդային ուժերի լրացուցիչ կործանիչներ է տեղափոխում Մերձավոր Արևելք՝ լիբանանյան «Հըզբոլլահի» վրա Իսրայելի հարձակումից հետո: Այս մասին հայտնում է Air & Space Forces Magazine-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին։ «Միացյալ Նահանգները տարածաշրջան կուղարկի երեք լրացուցիչ կործանիչ և հարձակողական ինքնաթիռներ՝ F-16 Fighting Falcon էսկադրիլիա, F-15E Strike Eagle էսկադրիլիա և A-10 Thunderbolt II էսկադրիլիա», – ասվում է հաղորդագրության […] ...

Հոկտեմբերի 2-ին էլեկտրականության անջատումներ կլինեն Երևանում և 5 մարզում

19:11 01.10.2024

Հոկտեմբերի 2-ին էլեկտրականության անջատումներ կլինեն Երևանում և 5 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Չերնիշևսկի փ. 1-77 առանձնատներ, Ս․Դավթի փ. 70/1, 70/2, 70/3 շենքեր, Բելինսկի փ. 1-96 առանձնատներ, 11։00-17:00 Դեմիրճյան փ. 12/14 շենք, Գրիգոր Արծրունու փ. 28 շենք, Սվաճյան փ. 12, 14, 18 շենքեր, 16 […] ...

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի հնարավոր հարձակումն Իսրայելի վրա հետևանքներ կունենա

19:06 01.10.2024

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի հնարավոր հարձակումն Իսրայելի վրա հետևանքներ կունենա

Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակումը «հետևանքներ կունենա», և իսրայելական բանակը պատրաստ է ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական գործողությունների: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին։ «Իրանի հրթիռակոծությունն Իսրայել պետության վրա կունենա հետևանքներ։ Ավելին չեմ ասի»,- ասել է նա։ ...

Ֆիլ Ֆոդենը կարիերան ավարտելուց հետո կնվիրվի ձկնորսությանը

19:00 01.10.2024

Ֆիլ Ֆոդենը կարիերան ավարտելուց հետո կնվիրվի ձկնորսությանը

«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը պատմել է, որ ձկնորսության մեծ սիրահար է։ «Երբ անցնեմ թոշակի, վլոգ եմ վարելու ձկնորսության մասին։ Երբ 5 տարեկան էի, հայրս ինձ միշտ իր հետ տանում էր ձկնորսության։ Դրանից հետո սկսեցի սիրել այդ զբաղմունքը։ Ես որսացել եմ շատ ձկներ։ Դա հաճույք է պարգևում ինձ։ Եվրոպայի առաջնության ժամանակ մեր […] ...

BACK_TO_TOP