ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Հունաստան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 10 2024
  • $
    387.11
  • RUBLE
    4.14
  • 429.30
WEATHER
+20.09 oC

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Հունաստան

15:10 01.10.2024

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-27-ն աշխատանքային այց է կատարել Հունաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ։

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-լեյտենանտ Անաստասիոս Պոլիխրոնոսի և Հունաստանի հետևակային դպրոցի պետ, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Ս. Կապրալոսի հետ։

ՀՀ պատվիրակությունը շրջայց է կատարել ռազմաուսումնական հաստատությունների տարածքում, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպմանը, կրթական ծրագրերի առանձնահատկություններին, ուսումնանյութական բազայի կահավորվածությանը, ինչպես նաև հանդիպել Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայում սովորող հայ կուրսանտների հետ։

Քննարկումների ընթացքում համագործակցության հետագա ընդլայնման պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոթորիկ մեկ բաժակ ջրում․ ՀՀ Քնչական կոմիտեի պարզաբանումը

19:42 01.10.2024

Փոթորիկ մեկ բաժակ ջրում․ ՀՀ Քնչական կոմիտեի պարզաբանումը

Ինչպես հայտնում են ՔԿ-ից, առանձին լրատվամիջոցներ, «առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական կոմիտեի կողմից գնումներով մեկ խմբաքանակ՝ 100 հատ զրահաբաճկոնի ձեռքբերման առթիվ որոշել են մեկ բաժակ ջրում փոթորիկ ստեղծել՝ անելով որքան ֆանտաստիկ, նույնքան էլ ժպիտ առաջացնող, իրականությունից կտրված ենթադրություններ»։ ՀՀ քննչական կոմիտեից պարզաբանում են․ «Հարկ ենք համարում պարզաբանել, […] ...

COVID-19-ի և երիկամների առողջության վատթարացման միջև կապ է հայտնաբերվել

19:33 01.10.2024

COVID-19-ի և երիկամների առողջության վատթարացման միջև կապ է հայտնաբերվել

Սիչուանի համալսարանի գիտնականները պարզել են, որ COVID-19-ի միջին և ծանր ձևով հիվադացած մարդկանց մոտ երիկամների ֆունկցիայի կտրուկ վատթարացման ռիսկը զգալիորեն մեծ է: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Health Data Science ամսագրում: Պարզելու համար, թե ինչպես է COVID-19-ը կապված երիկամների սուր հիվանդության հետ, չինացի գիտնականները վերլուծել են Մեծ Բրիտանիայի Biobank-ի կողմից տրամադրված կամավորների բժշկական տվյալները: Հետազոտությանը մասնակցել […] ...

«Բարսելոնայի» 17 ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կազմել է 500 միլիոն եվրո

19:25 01.10.2024

«Բարսելոնայի» 17 ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կազմել է 500 միլիոն եվրո

Կատալոնական «Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրն իսպանացի կիսապաշտպան Մարկ Բերնալի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Նոր համաձայնագիրը նախատեսված է 2+3 ձևաչափով։ Այն գործելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ ֆուտբոլիստի 19 տարեկան դառնալուց հետո պայմանագիրն ավտոմատ կերկարաձգվի ևս երեք տարով։ Բերնալի հրաժարագինը լինելու է 500 միլիոն եվրո։ Բերնալը 2024/25 մրցաշրջանում է նորամուտը նշել հիմնական […] ...

ԱՄՆ-ը կործանիչներ է տեղափոխվում Մերձավոր Արևելք․ ԶԼՄ-ներ

19:18 01.10.2024

ԱՄՆ-ը կործանիչներ է տեղափոխվում Մերձավոր Արևելք․ ԶԼՄ-ներ

Միացյալ Նահանգները ռազմաօդային ուժերի լրացուցիչ կործանիչներ է տեղափոխում Մերձավոր Արևելք՝ լիբանանյան «Հըզբոլլահի» վրա Իսրայելի հարձակումից հետո: Այս մասին հայտնում է Air & Space Forces Magazine-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին։ «Միացյալ Նահանգները տարածաշրջան կուղարկի երեք լրացուցիչ կործանիչ և հարձակողական ինքնաթիռներ՝ F-16 Fighting Falcon էսկադրիլիա, F-15E Strike Eagle էսկադրիլիա և A-10 Thunderbolt II էսկադրիլիա», – ասվում է հաղորդագրության […] ...

Հոկտեմբերի 2-ին էլեկտրականության անջատումներ կլինեն Երևանում և 5 մարզում

19:11 01.10.2024

Հոկտեմբերի 2-ին էլեկտրականության անջատումներ կլինեն Երևանում և 5 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Չերնիշևսկի փ. 1-77 առանձնատներ, Ս․Դավթի փ. 70/1, 70/2, 70/3 շենքեր, Բելինսկի փ. 1-96 առանձնատներ, 11։00-17:00 Դեմիրճյան փ. 12/14 շենք, Գրիգոր Արծրունու փ. 28 շենք, Սվաճյան փ. 12, 14, 18 շենքեր, 16 […] ...

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի հնարավոր հարձակումն Իսրայելի վրա հետևանքներ կունենա

19:06 01.10.2024

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի հնարավոր հարձակումն Իսրայելի վրա հետևանքներ կունենա

Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակումը «հետևանքներ կունենա», և իսրայելական բանակը պատրաստ է ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական գործողությունների: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին։ «Իրանի հրթիռակոծությունն Իսրայել պետության վրա կունենա հետևանքներ։ Ավելին չեմ ասի»,- ասել է նա։ ...

BACK_TO_TOP