Մենք տեսնում ենք ապագա, որտեղ թվայնացումը զգալիորեն կընդլայնի մարդկանց տեղաշարժի ազատությունը և քաղաքացիների աշխատանքի իրավունքի իրացումը. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 10 2024
  • $
    387.11
  • RUBLE
    4.14
  • 429.30
WEATHER
+23.09 oC

Մենք տեսնում ենք ապագա, որտեղ թվայնացումը զգալիորեն կընդլայնի մարդկանց տեղաշարժի ազատությունը և քաղաքացիների աշխատանքի իրավունքի իրացումը. վարչապետ

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

12:31 01.10.2024

Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական ֆորումը, որին մասնակցել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆին և Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովին:

Նախ տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրերի դիմավորման, այնուհետև համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ողջունել է Կառավարությունների ղեկավարներին, ֆորումի մասնակիցներին և նշել. «Թվայնացման ժամանակակից իրողություններում առաջնահերթ պետք է նշեմ այսօրվա քննարկման կարևորությունը, որն ուղղված է չորս ազատությունների արդյունավետ գործունեությանը, ինչպես նաև թվային միջավայրի և թվային ենթակառուցվածքների զարգացմանը։

«Թվային տնտեսություն», «թվային հասարակություն» և «թվային փոխակերպում» տերմիններն ամուր հաստատվել են մեր առօրյա կյանքում, և մենք ապրում ենք մի իրականությունում, որին բնորոշ են տեխնոլոգիական բեկումները։ Սակայն շատ կարևոր է հետ նայել և տալ «թվային փոխակերպում» հասկացության սահմանումը:

Ինձ համար, առաջին հերթին, «թվային փոխակերպում» տերմինը նշանակում է գործառնական գործընթացներում հասնել արդյունավետության և ճկունության՝ անալոգային տվյալներից թվային տվյալներին անցնելու միջոցով:

Ցանկանում եմ շեշտել, որ այս սահմանումը, իհարկե, ենթադրում է նաև կառավարությունների գործունեությունը, սակայն շեշտը պետք է դրվի ամբողջ հասարակության վրա, քանի որ պետությունների թվայնացման գործընթացը պետք է բխի քաղաքացիների և բիզնեսի հարմարավետությունից, ոչ թե հակառակը։

Թվային հասարակություն և զարգացած տնտեսություն կառուցելու համար մենք նախ որոշում ընդունեցինք մեր թվային ճարտարապետությունը խարսխել երկու կարևոր սկզբունքների վրա՝ վստահություն և անվտանգություն:

Թվային գործընթացները պետք է լինեն գործնական, արդիական և օգտակար մարդկանց և բիզնեսի համար: Եթե սա տեղի չի ունենում, ուրեմն սա թվայնացում չէ, այլ թվայնացման իմիտացիա, ինչն անիմաստ է։

Գործնականում խոսքը պետք է գնա հանրային ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխման մասին։ Այս համատեքստում կընդգծեմ ոչ միայն առանձին խնդիրների թվայնացման անհրաժեշտությունը, այլ նաև այնպիսի ծառայությունների ստեղծման, որոնք կբավարարեն մեր քաղաքացիների և բիզնեսի կենսական կարիքները և կապահովեն արագ արձագանքում նրանց կյանքի կարևոր իրադարձություններին:

Այս գործընթացների հաջող թվայնացումը պահանջում է վստահելի, ամբողջական և մատչելի տվյալներ՝ պետական ծառայություններն ամբողջությամբ թափանցիկ դարձնելու համար: Սա թույլ կտա պարզեցնել քաղաքացիների և բիզնեսի փոխգործակցությունը պետական մարմինների հետ՝ դարձնելով այն ավելի հարմար, արդյունավետ և անվտանգ:

Տվյալների վստահելի պահպանման հայեցակարգն առանցքային տեղ է գրավում Հայաստանում թվային փոխակերպման փիլիսոփայության մեջ: Այս համակարգը հիմնված է պետական կառույցների և, ամենակարևորը, քաղաքացիների, բիզնեսի և պետության միջև վստահության վրա:

Տվյալների վստահելի պահպանումը թույլ է տալիս տարբեր պետական գերատեսչություններին ապավինել միմյանց տեղեկատվությանը՝ առանց դրանցով փոխանակվելու կամ դրանք կրկնօրինակելու անհրաժեշտության: Սա թույլ կտա փոխարինել փաստաթղթերի փոխանակումը և ապահովել կարևոր իրավական տվյալների հասանելիություն՝ միաժամանակ պահպանելով տվյալների հավաքագրման, պահպանման և մշակման անվտանգության և ազգային կանոնակարգերը:

Տվյալները կպահվեն ազգային հատվածներում և հասանելի կլինեն միայն միջսահմանային ձևաչափով՝ հարցման առկայության դեպքում:

Բիզնեսի համար այս գործընթացը կարող է բարելավել անդրսահմանային առևտրի և անուղղակի հարկերի վճարման եղանակը: Եկեք պատկերացնենք մի իրավիճակ, երբ մի պետության տարածքից մեկնելու պահից ապրանքների խմբաքանակի տեղաշարժի վերաբերյալ թվային տվյալների ամբողջությունը հասանելի և հետագծելի է դառնում մեկ այլ պետության լիազորված մարմինների համար 24/7 ռեժիմով, նույնիսկ մինչև դրա նշանակման վայր հասնելը:

Անուղղակի հարկերի ամբողջական վճարումը, ապրանքաշրջանառության օրինականությունը, սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողությունը, որակի և անվտանգության համապատասխանության ապահովումը կարող է անխափան իրականացվել ուղարկող երկրի ռեեստրներում առկա իրավական նշանակալի տվյալների հիման վրա: Սա զգալիորեն կնվազեցնի վարչական ծախսերը և միևնույն ժամանակ կապահովի արտադրանքի՝ բոլոր պահանջներին համապատասխանությունը:

Մենք տեսնում ենք ապագա, որտեղ թվայնացումը զգալիորեն կընդլայնի մարդկանց տեղաշարժի ազատությունը և քաղաքացիների աշխատանքի իրավունքի իրացումը։

Իհարկե, այս նորամուծությունների իրականացումը զգալի ջանքեր կպահանջի։ Այնուամենայնիվ, մենք չպետք է անտեսենք արդեն իսկ մեկնարկած գործընթացը, քանի որ այն նոր հնարավորություններ է ստեղծում մեր փոխգործակցության բոլոր ասպեկտների հետագա զարգացման և կատարելագործման համար։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Հաջորդիվ տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հաստատվել է Գեղարքունիքի մարզի համայնքներից ներկայացրած 15 ծրագիր և 93 ենթածրագիր

17:23 01.10.2024

Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հաստատվել է Գեղարքունիքի մարզի համայնքներից ներկայացրած 15 ծրագիր և 93 ենթածրագիր

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2024 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է Գեղարքունիքի մարզի համայնքներից ներկայացրած 15 ծրագիր և 93 ենթածրագիր։ Ինչպես տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից, նշված ծրագրերի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 7 միլիարդ 567 միլիոն 898 հազար 533 դրամ, որից 4 միլիարդ 695 միլիոն 545 հազար 384 դրամը՝ ՀՀ կառավարության, 2 […] ...

Հայաստանի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր. Նարեկ Բաբայան

17:18 01.10.2024

Հայաստանի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր. Նարեկ Բաբայան

ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Նարեկ Բաբայանը, խորհրդարանում ողջունելով ԻԻՀ Մեջլիսի խորհրդարանական պատվիրակությանը, նշել է. «Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը»: Շնորհավորելով Արա Շահվերդյանին ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար ընտրվելու կապակցությամբ` Նարեկ Բաբայանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով […] ...

Մեկնարկել է Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա խաղի տոմսերի վաճառքը

17:14 01.10.2024

Մեկնարկել է Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա խաղի տոմսերի վաճառքը

ՀՖՖ-ն սկսել է Հայաստանի ու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների միջև Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի չորրորդ տուրի հանդիպման տոմսերի վաճառքը tickets.ffa.am կայքում։ Տոմսերի գները՝ Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000-3000 դրամ Արևելյան տրիբունա՝ 5000-8000 դրամ Արևմտյան տրիբունա՝ 10000 դրամ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին՝ «Հանրապետական» ստադիոնում։ Հոյտեմբերի 10-ին էլ Հայաստանի հավաքականը հյուրընկալվելու է Ֆարերյան կղիզների ընտրանուն։ ...

Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջադրվել է Լևոն Սահակյանի թեկնածությունը

17:09 01.10.2024

Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջադրվել է Լևոն Սահակյանի թեկնածությունը

Ազգային ժողովը հոկտեմբերի 1-ի հերթական նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության 201-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից […] ...

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին

17:03 01.10.2024

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների հետ։ ԿԽՄԿ ներկայացուցիչ Զառա Ամատունին «Ազատության»-ը տեղեկացրել է, որ տեսակցության ընթացքում հնարավորություն է տրվել կապ հաստատել նրանց հարազատների հետ։ Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով 16 անձ է գերեվարվել։ Գերեվարվածների շարքում են նաև արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի […] ...

ԵԽԽՎ հանձնաժողովում Սոնա Ղազարյանն անդրադարձել է ժողովրդավարության վերակենդանացման հարցում երիտասարդության դերակատարությանը

16:57 01.10.2024

ԵԽԽՎ հանձնաժողովում Սոնա Ղազարյանն անդրադարձել է ժողովրդավարության վերակենդանացման հարցում երիտասարդության դերակատարությանը

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշակույթի, գիտության, կրթության եւ մեդիայի հանձնաժողովի նիստում հոկտեմբերի 1-ին կայացել են լսումներ: «Երիտասարդության դերը ժողովրդավարության վերակենդանացման գործում» վերնագրով զեկույց է ներկայացրել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության, ինչպես նաեւ վերոնշյալ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը: «Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հարգելի հյուրեր, ինձ համար ե’ւ պատիվ, ե’ւ պատասխանատվություն է կանգնել ձեր առջեւ` անդրադառնալու […] ...

BACK_TO_TOP