17:03 01.01.2025
Ըստ Ճարպակալման ուսումնասիրության ճապոնական միության տվյալների՝ մարմնի զանգվածի 22 ինդեքս ունեցող մարդկանց մոտ որևէ հիվանդության առաջացումը ամենաքիչ հավանականն է։ Մարմնի զանգվածի ինդեքսը հաշվարկվում է որպես քաշի և հասակի հարաբերակցություն՝ օգտագործելով հետևյալ բանաձևը՝ քաշը (կգ) բաժանած հասակի (մ) բարձրացրած քառակուսի: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Nikkei Asian Review շաբաթաթերթում։
10 տարվա ընթացքում գիտնականները դիտարկել են միջինը 350 000 ճապոնացիների, որոնց տարիքը 40-ից բարձր է եղել: Գիտնականները կյանքի տևողության վրա մարմնի քաշի ազդեցության վերաբերյալ հետևյալ վարկածներն են առաջ քաշել.
նորմալ քաշ ունեցող մարդիկ ունեն մահվան ամենացածր ռիսկը
մարդիկ, ում մոտ քաշը ստանդարտից ցածր է, ունեն մահվան ամենացածր ռիսկը
մարդիկ, ում քաշը մի փոքր ավելի բարձր է ստանդարտ քաշից, ունեն մահվան ամենացածր ռիսկը։
Հաստատվել է երրորդ վարկածը, պարզվել է, որ կանանց մոտ մահվան ամենացածր հավանականությունը եղել է 23-24,9 մարմնի զանգվածի ինդեքսով, տղամարդկանց մոտ՝ 25-26,9, այսինքն՝ մահվան ամենացածր ռիսկը հայտնաբերվել է ստանդարտից մի փոքր ավել քաշ ունեցող մարդկանց մոտ:
Հայտնի է, որ գիրությունը վնասակար է առողջությանը: Ներքին օրգանների ճարպի ավելացումը, օրինակ, մեծացնում է այնպիսի հիվանդությունների ռիսկը, ինչպիսիք են արյան բարձր ճնշումը, շաքարախտը և աթերոսկլերոզը, ինչը հանգեցնում է ինսուլտի և սրտամկանի ինֆարկտի: Բայց տարիքի հետ մեկ այլ վտանգ է առաջանում՝ փխրունության, ֆիզիկական և մտավոր կենսունակության, մկանային ուժի և ճանաչողական ֆունկցիաների նվազման խնդիր։ Ուստի, հետազոտողների կարծիքով, ավելի լավ է լավ սնվել և ծերության ժամանակ մի փոքր գիրանալ՝ այս փխրունությունից խուսափելու համար։
13:50 06.01.2025
Սիրիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները ժամանել են ԱՄԷ․ SANAՍիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ Հասան ալ-Շիբանին պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։ Ալ-Շիբանիի գլխավորած պատվիրակության կազմում են Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրան և Գլխավոր հետախուզական ծառայության ղեկավար Անաս Հասան Խաթաբը։ Ինչպես նշում է գործակալությունը, Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչները ԱՄԷ-ում կքննարկեն «երկրների միջև […] ...
13:27 06.01.2025
Հատուկ շնորհավորում եմ ԼՂ-ից եկած փախստականներին, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու․ ԴըկոտինյիՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորական ուղերձ է հղել X-ում: «Շնորհավոր Սուրբ Ծնունդ, հատուկ շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղից եկած փախստականներին, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու»,- գրել է նա: ...
13:22 06.01.2025
Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է մերկասառույցԵրևանում հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է մերկասառույց: Մարզերում հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի`5-7 աստիճանով։ ...
13:12 06.01.2025
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայությունՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Աշոցքում, Չարենցավանում, Վարդենիսում և «Մեղրու սար» հատվածում ձյուն է տեղում, ճանապարհները կարող են լինել սառցակալած և վտանգավոր։ Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է,ինչը զգալիորեն նվազեցնում է տեսանելիությունը։ Հաշվի առնելով […] ...
12:59 06.01.2025
ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ՊՆ-ից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը […] ...
12:50 06.01.2025
Կրիշտիանու Ռոնալդուն մտածում է կարիերան ավարտելու մասին․ ԶԼՄ«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն մտածում է կարիերան ավարտելու մասին։ Այս մասին հայտնում է Team Talk պորտալը։ Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն այժմ դիտարկում է իրադարձությունների զարգացման երեք տարբերակ. պորտուգալացին կարող է երկարաձգել պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ և խնդրել ուժեղացնել թիմը՝ Ասիայի Չեմպիոնների լիգայում հաղթելու համար։ Ռոնալդուն նաև չի բացառում իր վերադարձը Պորտուգալիա կամ կարիերան ավարտելու […] ...